Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին օգնելու համար

ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին օգնելու համար
18.11.2020 | 13:21

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ամերիկան 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն օգնելու համար: Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Նա նշել է, որ անհրաժեշտ է «մշակել հակամարտության կայուն քաղաքական լուծում» Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Դիտվել է՝ 7771

Մեկնաբանություններ