ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է՝ իս­կա­պես

Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է՝ իս­կա­պես
01.05.2020 | 00:11
«Մինչև Ավ­ստ­րա­լիա­յի հայտ­նա­գոր­ծու­մը Հին աշ­խար­հում հա­մոզ­ված էին, որ բո­լոր կա­րապ­նե­րը սպի­տակ են: Նրանց ա­նե­րեր հա­մոզ­մուն­քը լիո­վին ա­պա­ցուց­ված էր փոր­ձով: Ա­ռա­ջին սև կա­րա­պի հետ հան­դի­պու­մը, հա­վա­նա­բար, խիստ զար­մաց­րել է թռչ­նա­գետ­նե­րին, բայց այդ պատ­մու­թյու­նը ցույց է տա­լիս՝ դի­տար­կում­նե­րի կամ փոր­ձի ինչ կոշտ սահ­ման­նե­րում է ձևա­վոր­վում մեր ի­մա­ցու­թյու­նը: Մեկ դի­տար­կու­մը միայն կա­րող է հեր­քել աք­սիո­մը, որ մի քա­նի հա­զա­րա­մյակ է հղ­կել-մշա­կել, երբ մար­դիկ հիա­նում էին սպի­տակ կա­րապ­նե­րով: Հերք­մա­նը հե­րի­քեց ըն­դա­մե­նը մեկ սև կա­րապ» այս­պես է սկս­վում Նա­սիմ Տա­բե­տի «Սև կա­րապ» բեսթ­սել­լե­րը: Պատ­կե­րա­ցում­նե­րի ու ի­րա­կա­նու­թյան զու­գա­հե­ռու­թյան մա­սին, ո­րոնց հա­տույ­թում պատ­կե­րա­ցում­նե­րը պայ­թում են՝ ի­րա­կա­նու­թյան բազ­մա­զա­նու­թյան, եր­բեմն էլ ճիշտ հա­կա­ռա­կի մա­սին: Ան­վա­նենք սև կա­րա­պի սինդ­րոմ:
Այ­սօր­վա Հա­յաս­տա­նում բո­լորս ենք բախ­վում այդ սինդ­րո­մին: Ինչ­պես ա­պա­կե պա­տին՝ ա­մեն ինչ թա­փան­ցիկ է՝ տե­սա­նե­լի, բայց եր­բեք չես շո­շա­փի ու չես ու­նե­նա: Մեզ հրամց­նում են պատ­կե­րա­ցում­նե­րի զու­գա­հե­ռը, մենք ապ­րում ենք ի­րա­կա­նու­թյան մեջ: ՈՒ ա­պա­կե պա­տը օ­րե­ցօր հաս­տա­նում է: Երբ ամ­բողջ աշ­խար­հը զբաղ­ված է կո­րո­նա­վա­րա­կի հետևանք­նե­րի հաղ­թա­հա­րու­մով՝ մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը կանգ­նեց­նե­լու բուժ­ման մի­ջոց­ներ կամ պատ­վաս­տա­նյութ գտ­նե­լով, տն­տե­սա­կան կո­րուստ­նե­րի հնա­րա­վո­րինս ան­կո­րուստ փոխ­հա­տու­ցու­մով, Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սը դար­ձել է ա­ռա­վո­տյան տե­ղե­կատ­վու­թյուն՝ քա­նի մարդ է վա­րակ­վել, քա­նիսն է բուժ­վել, քա­նիսն է հե­ռա­ցել կյան­քից, քա­նի­սին են թես­տա­վո­րել: Վերջ: Հաս­կա­նա­լի չէ՝ ին­չու՞ է կա­րան­տին մտց­վել, և ին­չու՞ օր ա­ռաջ չի հան­վում, ե­թե չեն պահ­պան­վում կա­րան­տի­նի նոր­մե­րը: Ա­պա­ցույ­ցը՝ ե­րեկ­վա 134 նոր դեպքն է: Գա­վա­ռի դեպ­քե­րը հա­մա­րենք նոն­սենս կամ վար­չա­պե­տի ա­սած՝ «սա­մա­սուդ», ու՞մ վրա է դր­ված կա­րան­տի­նի պա­հանջ­նե­րի կա­տար­ման վե­րահս­կո­ղու­թյու­նը: Ոս­տի­կա­նու­թյա՞ն: ՈՒ՞ր են նրանք: Պա­րե­տը տի­րա­պե­տու՞մ է ի­րա­վի­ճա­կին կամ տե­ղե­կու­թյա­նը, թե՞ վիր­տուալ հրա­ման­ներ է ար­ձա­կում, ո­րոնց կա­տա­րու­մը ոչ մե­կին չի հե­տաք­րք­րում: Չի՞ ստաց­վում, որ երբ կո­րո­նա­վա­րա­կի տա­րած­ման դեմ բո­լոր եր­կր­նե­րը ար­դյու­նա­վետ պայ­քա­րում են կա­րան­տի­նով, կան­խում վա­րակ­վա­ծու­թյան ու մա­հա­ցու­թյան ա­ճը, Հա­յաս­տա­նում կա­րան­տի­նը պետք էր հե­ռա­խո­սով մարդ­կանց շփում­նե­րը վե­րահս­կե­լու հա­մար: Այ­սօր կո­րո­նա­վա­րա­կի դեմ Հա­յաս­տա­նում միայն բժիշկ­ներն են պայ­քա­րում, պե­տա­կան հա­մա­կար­գը ի­մի­տա­ցիա­յի մեջ է: Սկ­սած Ար­սեն Թո­րո­սյա­նից՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ան­գամ այս ըն­թաց­քում տար­ված է բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ փա­կե­լու մո­լուց­քով: Վար­չա­պե­տը տա­րա­տե­սակ տե­ղե­կատ­վու­թյուն­նե­րի հոր­ձան­քում՝ չի կողմ­նո­րոշ­վում ի՞նչ ա­նել: Պե­տու­թյու­նը շա­րու­նա­կում է գոր­ծառ­նել ի­ներ­ցիա­յով: Աժ ար­տա­հերթ նիս­տում մի քա­նի օր ամ­բողջ խոր­հր­դա­րա­նը չէր կա­րո­ղա­նում պար­զել՝ ի՞նչ է լի­նում՝ երբ իշ­խա­նա­կան պո­պու­լիզ­մը բախ­վում է ընդ­դի­մու­թյան պո­պու­լիզ­մին, ու ի՞նչ ա­նել: Ի­րա­կա­նում բնակ­չու­թյան կո­րուստ­նե­րի փոխ­հա­տուց­ման տար­բե­րա­կը, որ ա­ռա­ջար­կում էր ԼՀԿ նա­խա­գահ Էդ­մոն Մա­րու­քյա­նը, սեն­սա­ցիա, հա­կա­պե­տա­կան ու հա­կատ­րա­մա­բա­նա­կան տարր չու­նի, այդ­պես վար­վել են մի քա­նի եր­կր­ներ՝ ԱՄՆ, Մեծ Բրի­տա­նիա, Ի­տա­լիա… Մի քա­նի եր­կր­ներ էլ գնա­ցել են այլ ճա­նա­պար­հով՝ տն­տե­սու­թյունն ու աշ­խա­տա­տե­ղե­րը փր­կե­լու՝ Ֆրան­սիա, Ճա­պո­նիա, Գեր­մա­նիա… Մե­թո­դի ընտ­րու­թյան հարց է, ո­րի հիմ­քում կոնկ­րետ երկ­րի տն­տե­սա­կան վի­ճակն ու ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներն են: Հա­յաս­տա­նին ո՞ր տար­բե­րակն է ա­վե­լի ձեռն­տու՝ ըն­դա­մե­նը այս հար­ցին կոնկ­րետ թվա­յին հիմ­նա­վո­րում­նե­րով պա­տաս­խա­նե­լու փո­խա­րեն՝ ԱԺ-ն ան­ցավ «հոգ­նած տրյապ­կեք» ճո­ճե­լու ի­րեն հա­սու գոր­ծըն­թա­ցին: Այդ­քան է մտա­վոր նե­րու­ժը, ա­վե­լիի ու­նակ չէ: Իր մե­ծա­մաս­նու­թյան մեջ՝ ըստ պատ­գա­մա­վոր­նե­րի թվի: Սա­կա­վա­թիվ փոք­րա­մաս­նու­թյուն ու­նե­նա­լով պատ­գա­մա­վոր­նե­րի բո­լոր խմ­բակ­ցու­թյուն­նե­րից, որ ի վի­ճա­կի են ճգ­նա­ժա­մը գնա­հա­տել ու ճգ­նա­ժա­մա­յին լու­ծում­ներ ա­ռա­ջար­կել: Բայց սա խոր­հր­դա­րա­նի ճգ­նա­ժա­մը չէ: Ան­գամ կո­րո­նա­վա­րա­կի հա­րու­ցած ճգ­նա­ժա­մը չէ:
Սա հա­մա­կար­գի ճգ­նա­ժամն է: Ռեալ պո­լի­տի­կում խոր­հր­դա­րա­նի ար­տա­հերթ նիս­տը ձևա­կա­նու­թյուն էր: Մեկ է՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ինչ օ­րի­նա­գիծ էլ բե­րի, ա­սենք կար­մի­րը հե­տայ­սու կա­պույտ է, ԱԺ-ն, որ­տեղ ՔՊ-ն ու­նի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն, ըն­դու­նե­լու է, ի­մա՝ խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը Հա­յաս­տա­նում չի կա­րող գոր­ծել, երբ մեկ կու­սակ­ցու­թյուն ու­նի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյուն, որ գործ­նա­կա­նում ա­նի­րա­վա­զոր է դարձ­նում ընդ­դի­մու­թյա­նը՝ նրանց մնում է միայն խո­սել՝ ըն­դուն­վող օ­րի­նագ­ծե­րի ու ո­րո­շում­նե­րի վրա ազ­դե­ցու­թյուն չու­նե­նա­լու պա­րա­գա­յում, մեկ էլ տե­սա­րան­ներ սար­քել, որ ժո­ղո­վուր­դը ի­րենց չմո­ռա­նա:
Պատ­ճա­ռը քա­ղա­քա­կան ու­ժե­րի ան­հա­մա­մաս­նու­թյունն է, ու դա է մեր դժ­բախ­տու­թյուն­նե­րի գլ­խա­վոր պատ­ճա­ռը: Խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դե­լը ար­դյու­նա­վետ է գոր­ծում ար­դեն զար­գա­ցած ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րում, որ­տեղ ընտ­րո­ղը չի ընտ­րում՝ ՈՎ ա­սաց, ընտ­րում է՝ ԻՆՉ ա­սաց, մենք քա­ղա­քա­գի­տա­կան ի­մաս­տով վայ­րե­նի ժո­ղովր­դա­վա­րու­թյան փու­լում ենք: Մեր պա­րա­գա­յում այդ մո­դե­լը վե­րած­վում է ժո­ղովր­դա­վա­րու­թյան ի­մի­տա­ցիա­յի՝ միան­գա­մայն ի­րա­վա­կան ու օ­րի­նա­կան՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ինչ ու­զի՝ խոր­հր­դա­րա­նից ստա­նում է: Խոր­հր­դա­րա­նի դե­րը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում 0 է, դա է ժո­ղովր­դի ընտ­րու­թյան հետևան­քը: Ժո­ղո­վուր­դը ընտ­րել է ոչ թե խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, այլ միա­պե­տա­կան: Պատ­ճառ­նե­րը հայտ­նի են: Հի­մա ոչ թե պատ­ճառ­նե­րը պետք է քրք­րել, այլ ժա­մա­նակն օգ­տա­գոր­ծել այն­պես, որ հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ստաց­վի գոր­ծա­դիր ու օ­րենս­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­վա­սա­րակ­շիռ ու փոխ­զս­պող պատ­կեր: Ե­թե, ի­հար­կե, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը չեն նա­խա­տե­սում կա­ռա­վար­ման մո­դե­լի փո­փո­խու­թյուն: Փաս­տա­ցի՝ 2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը լու­ծում էին կոնկ­րետ իշ­խա­նու­թյան պա­հե­լու խն­դիր, ոչ թե պե­տա­կան կա­ռա­վար­ման կա­տա­րե­լա­գործ­ման կամ ժո­ղովր­դա­վա­րու­թյան խո­րաց­ման: Ո­մանք դա տես­նում էին 2015-ին, շա­տե­րը չեն տես­նում նույ­նիսկ հի­մա: Ստաց­վում է՝ Հա­յաս­տա­նը ոչ միայն պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ճգ­նա­ժա­մի մեջ է, այլև, որ շատ ա­վե­լի վտան­գա­վոր է, քա­ղա­քակր­թա­կան ճգ­նա­ժա­մի մեջ է: Իսկ դա վե­րա­բե­րում է ոչ միայն իշ­խա­նու­թյա­նը, այլև հա­սա­րա­կու­թյա­նը: Բո­լո­րիս ու յու­րա­քան­չյու­րիս՝ ա­ռանց բա­ցա­ռու­թյան: Եվ դա բնավ չի սկս­վել 2018-ին, բայց 2018-ից հե­տո ուղղ­վե­լու փո­խա­րեն ա­վե­լի է խո­րաց­վում: Մենք մտել ենք հա­կա­քա­ղա­քակր­թու­թյան ա­նա­նուն մի փուլ, ո­րի տևա­կա­նու­թյու­նը իշ­խա­նու­թյան կու­լուար­նե­րում չի վճռ­վում, այլ հա­սա­րա­կա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյան մեջ: Հա­կա­քա­ղա­քակր­թու­թյան փու­լի տևա­կա­նու­թյու­նը ա­ռաձ­գա­կան է՝ եր­կա­րաց­նում է հա­սա­րա­կա­կան չա­փա­նիշ­նե­րի չգո­յու­թյու­նը, կր­ճա­տում ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը: Ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գը վե­րած­վել է մի­ֆա­կան գո­յա­պայ­քա­րի, որ­տեղ չկան սկզ­բունք­ներ ու նպա­տակ­ներ, կա պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ ա­ռանց հիմ­նա­վոր­ված գե­րա­կա­յու­թյուն­նե­րի, ի­մա՝ ի­մի­տա­ցիա:
Ին­չու՞ ամ­բողջ Հա­յաս­տա­նը հայ­տն­վեց կո­մու­նալ ճգ­նա­ժա­մի մեջ: Ո­րով­հետև վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյու­նը չէին կա­րո­ղա­ցել հաշ­վար­կել, որ կա­րան­տի­նը մեկ ամ­սից ա­վե­լի կտևի, այ­սինքն՝ նրանք ըն­դու­նում են, որ բա­վա­րար չեն տի­րա­պե­տում ոչ տե­ղե­կու­թյուն­նե­րին, ոչ ի­րա­վի­ճա­կին, ի վի­ճա­կի չեն եզ­րա­կա­ցու­թյուն ա­նել, գո­նե չեն հետևում՝ ինչ են ա­նում նույն պայ­ման­նե­րում հայ­տն­ված այլ եր­կր­նե­րը և չու­նեն հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մեկ սցե­նա­րից ա­վե­լի: Եվ՝ նե­րո­ղու­թյան փո­խա­րեն վար­չա­պե­տը ա­ռա­ջար­կում է ի­րենց հայ­հո­յել: Կար­ծես՝ հայ­հո­յե­լուց հե­տո 4300 բա­ժա­նոր­դի լույսն ու 736-ի գա­զը միաց­նե­լու են: Սա կա­ռա­վար­ման աբ­սուրդ չէ, սա հա­սա­րա­կու­թյա­նը վե­րա­բե­րող աբ­սուրդ է: ՈՒ նույն այդ հա­սա­րա­կու­թյա­նը նետ­ված մար­տահ­րա­վե­րը՝ «վատ իշ­խա­նու­թյուն­նե­րի, վատ կա­ռա­վա­րու­թյան» «ին­ֆոր­մա­ցիան ի գի­տու­թյուն ըն­դու­նե­լու», ա­վե­լին է, քան հեգ­նան­քը: Ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք է, որ հա­սա­րա­կու­թյու­նը ի վի­ճա­կի չէ ըն­կա­լել: Սև կա­րա­պի սինդ­րո­մը հի­շեք: Մենք դեռ չենք հայտ­նա­գոր­ծել Ավ­ստ­րա­լիան: Մենք կար­ծում ենք, որ կա­րապ­նե­րը միայն սպի­տակ են լի­նում: Ի­մա՝ իշ­խա­նու­թյուն կա­րող է լի­նել միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը, հա­կա­ռա­կը ՀՀԿ-ն է՝ դար­ձյալ ըստ Նի­կոլ Փա­շի­նյա­նի: ՈՒ դա, թերևս, բա­ցատ­րում է, թե ին­չու հի­մա՝ կա­րան­տի­նի ու ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նում ոչ թե ա­ռող­ջա­պա­հա­կան ու տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու ծրագ­րեր են կազմ­վում, այլ ֆի­նանս­նե­րի վե­րա­բաշխ­ման ներ­կու­լի­սա­յին պայ­քար է ծա­վալ­վում: Այ­սինքն՝ ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու միակ հույ­սը «նախ­կին հան­ցա­վոր ռե­ժի­մին» ու­նեզր­կելն է: «Մինչև վեր­ջին քյա­բա­բը»: Ի՞նչ կկա­տար­վի տն­տե­սու­թյան, աշ­խա­տա­տե­ղե­րի, ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հետ, կարևոր չէ: Միան­շա­նակ՝ կո­ռուպ­ցիան մեր­ժե­լի է, բայց հայ­տա­րա­րու­թյու­նը, որ վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը կա­շառք չեն վերց­նում, ու­րեմն հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան վե­րա­ցած է, նոն­սենս է: Միան­շա­նակ՝ ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պարհ­նե­րով կու­տա­կած հարս­տու­թյու­նը հան­ցանք է, որ պետք է պատժ­վի, բայց նախ ա­պա­ցուց­վի: Եվ հե­տո՝ պատ­կե­րաց­նել պե­տու­թյուն պա­հե­լը միայն այդ ապ­րիո­րի մի­ջոց­նե­րով, նույն­քան նոն­սենս է: «Դու­խով» վար­չա­պե­տը, որ ար­դեն հասց­րել է հրա­ժար­վել իր նախ­կին բա­զում հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու պատ­կե­րա­ցում­նե­րից, ան­գամ հա­կա­ռա­կը ա­նել՝ սկ­սած «կա­մե­ռա­նե­րը սկո­չե­լուց» մինչև ԵԱՏՄ ան­դա­մակ­ցու­թյուն, պի­տի ուժ գտ­նի ու իր հա­մար ո­րո­շի՝ ո՞րն է գե­րա­կա շահ՝ ՀՀ տն­տե­սու­թյու­՞նը, տն­տե­սու­թյան կա­ռուց­վածք փո­խե՞­լը, ար­տադ­րու­թյան զար­գա­ցու­՞մը, թե՞ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի ան­վան տակ ընտ­րո­վի պայ­քա­րը «ռո­բա­սեր­ժա­կան» ' հա­մա­կար­գի դեմ: Քաղ­ցած ու աշ­խա­տան­քը կորց­րած մար­դու հա­մար մեկ է՝ ո՞վ ու՞մ դեմ է պայ­քա­րում, ո՞վ ու­մից ի՞նչ է ու­զում, վեր­ջա­պես՝ ո՞վ է վար­չա­պե­տը, կարևոր է, որ աշ­խա­տանք ու­նե­նա ու տու­նը պա­հի: Վար­չա­պե­տը պետք է քա­ղա­քա­կան կամք ու­նե­նա՝ ըն­դու­նե­լու, որ իր ո­րո­շում­նե­րը սխալ էին.
1. Սխալ է ու գոր­ծուն չէ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը, նվա­զա­գույ­նը 4-5 նա­խա­րա­րու­թյուն պետք է վե­րա­կանգ­նել:
2. Նոր նա­խա­րա­րու­թյուն­ներ պետք է ձևա­վո­րել՝ ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կա­յի ու ջրա­յին տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման՝ նվա­զա­գույ­նը:
3. Կա­ռա­վա­րու­թյան կազ­մը պետք է փոխ­վի՝ ինչ­քան ձա­խո­ղում­ներ դեռ պետք է լի­նեն, որ վար­չա­պե­տը հա­մոզ­վի՝ իր կադ­րե­րը տե­ղում չեն՝ ոչ կա­ռա­վար­չա­կան հմ­տու­թյուն­ներ ու­նեն, ոչ ո­լոր­տին են տի­րա­պե­տում, ոչ էլ ի վի­ճա­կի են սո­վո­րել:
Իսկ ընդ­հան­րա­պես Գա­վա­ռի դեպ­քե­րից հե­տո հրա­ժա­րա­կան պի­տի տա­յին թե ՀՀ ոս­տի­կա­նա­պե­տը, թե Գե­ղար­քու­նի­քի մարզ­պե­տը, բայց դա նոր­մալ երկ­րում: Հետ­հե­ղա­փո­խա­կան էյ­ֆո­րիան, որ ըստ 2018-ի դեկ­տեմ­բե­րի 9-ի ընտ­րու­թյուն­նե­րի, ընդ­գր­կում էր հա­սա­րա­կու­թյան 44 տո­կո­սը՝ այդ­քանն է ընտ­րու­թյան մաս­նակ­ցել, վե­րա­ցել է: Շատ մարդ­կա­յին է, որ մար­դը չի ու­զում ըն­դու­նել սխա­լը, մարդ­կա­յին է, որ հա­մա­ռում է իր սխա­լի մեջ ու փաս­տար­կում՝ իսկ ի՞նչ ընտ­րու­թյուն կար: Խոր­հր­դա­րա­նա­կան ու ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը հի­մա միայն մեկ նպա­տակ պետք է ու­նե­նան՝ ՍԵ­ՓԱ­ԿԱՆ տե­սա­կետ ու ՍԵ­ՓԱ­ԿԱՆ դեմք ու­նե­նալ՝ այ­լընտ­րանք դառ­նա­լու ՔՊ-ին ընտ­րու­թյուն­նե­րում: Ձա­խող­ված են նրանք, որ գնա­լու են այլ եր­կր­նե­րի շա­հե­րի սպա­սարկ­ման ճա­նա­պար­հով՝ իբր Հա­յաս­տա­նին ծա­ռա­յե­լով, այդ ճա­նա­պար­հը ան­ցած տաս­նյակ կու­սակ­ցու­թյուն­նե­րի ա­նունն այ­սօր չեն էլ հի­շում: Ձա­խող­վե­լու են նրանք, որ փոր­ձե­լու են ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել իշ­խա­նու­թյա­նը՝ նրա պա­րա­նո­ցից կախ խոր­հր­դա­րան մտ­նե­լու: Ձա­խող­վե­լու են նրանք, որ փոր­ձե­լու են հա­ջո­ղու­թյուն գտ­նել մարդ­կանց մի­մյանց հա­կադ­րե­լու ու խրա­մատ­ներ խց­կե­լու մեջ: Ընդ­դե­մի ժա­մա­նա­կը սպառ­վել է: Ե­կել է ՀԱ­ՆՈՒ­ՆԻ ժա­մա­նա­կը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Եվ քա­նի որ իշ­խա­նու­թյու­նը խիստ զբաղ­ված է սե­փա­կան օ­րա­կար­գով ու կո­րո­նա­վի­րու­սը շան տեղ չի դնում, խեղդ­վող­նե­րի փր­կու­թյան գոր­ծը մնում է խեղդ­վող­նե­րին՝ մի վա­րակ­վեք ու մի վա­րա­կեք: Ողջ լե­րուք: Իսկ ընդ­հան­րա­պես՝ բա­ցա­հայ­տեք ձեր անձ­նա­կան «Ավ­ստ­րա­լիան» ու ձեր անձ­նա­կան «սև կա­րա­պը»:
Դիտվել է՝ 6016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ