«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտում է

Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտում է
16.03.2020 | 12:28

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ երկրներին կոչ է արել միասին պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքների դեմ ու չփակել սահմանները: «Սա մեծ շոկ է, բայց ժամանակավոր է: Մենք պետք է միասին աշխատենք, որ առավելագույնս սահմանափակենք հետևանքները՝ որքան հնարավոր է՚՝ հայտարարել է նա: Բրյուսելի տեսակետը կիսում է Առողջության համաշխարհային կազմակերպությունը: Բրյուսելից տեղական իշխանություններին կոչ են արել լրացուցիչ սանիտարական միջոցառումներ ձեռնարկել՝ կախված իրավիճակից: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է, որ ԵՄ-ն անհրաժեշտը կանի, որ օգնի անդամ երկրներին ճգնաժամը հաղթահարել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ երկրներին կոչ է արել խիստ վերահսկողություն սահմանել Շենգենի գոտու արտաքին սահմաններում՝ Եվրահանձնաժողովի նախագահի հետ հեռախոսելուց հետո: Նա ցանկանում է կանխել առանձին երկրների ՙչհամակարգված միջոցառումները», որ խախտում են եվրոպական նորմերը: Արտասահմանցի քաղաքացիների առաջ իրենց սահմանները փակել են Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Կիպրոսը: ԵՄ-ից դուրս իրենց սահմանները փակել են Ուկրաինան, Մարոկկոն, Մոլդովան, Ուզբեկստանը դադարեցրել է ավիահաղոդակցությունը Ֆրանսիայի հետ: Ռուսաստանը դեռ միայն սահմանափակել է ավիահաղորդակցությունը Եվրոպայի հետ:
RFI


Հ.Գ. Հայաստանը փաստացի փակել է իր երկու բաց սահմանները՝ Իրանի ու Վրաստանի հետ, սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Եվրահանձնաժողովի գերմանուհի նախագահը հետևում է ԱՀԿ-ի տեսակետին, բայց որքանո՞վ է այդ տեսակետը արդարացված: Իրավիճակն այնքան արագ է փոփոխվում, որ կառավարությունները և միջազգային կազմակերպությունները չեն հասցնում իրենց որոշումներով համարժեք լինել նոր պայմաններին: Պսակավարակը դեռ կանգ չի առել: Դեռ երբեք աշխարհը այսպես չէր սպասել ամռանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ