ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԵՄ-ն 170 միլիոն եվրո օգնություն կհատկացնի՝ փախստականներին

ԵՄ-ն 170 միլիոն եվրո օգնություն կհատկացնի՝ փախստականներին
06.03.2020 | 12:05

ԵՄ-ն Սիրիայում փախստականներին 170 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի՝ հաղորդել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Թուրքիա երկօրյա այցից հետո: «Մենք հայտարարել ենք լրացուցիչ միջոցների տրամադրման մասին 170 միլիոն եվրո՝ փախստականներին մարդասիրական օգնության համար, որ գտնվում են ամենախոցելի վիճակում Սիրիայում»՝ ասել է նա Անկարայում մամլո ասուլիսում: Ժոզեպ Բորելը ճշտել է, որ այդ գումարից 60 միլիոնը կհատկացվի Սիրիայի հյուսիս-արևմտյան մասի փախստականներին: «Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Աքթոյի հեը մենք անկեղծ զրույց ենք ունեցել Իդլիբի իրավիճակի մասին, նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունների»՝ թվիթերում գրել է Ջոզեպ Բորելը:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 4-ին ասում էր, որ միգրացիոն ճգնաժամի հաղթահարումը հնարավոր է Անկարային ԵՄ-ի աջակցության դեպքում: «Եթե եվրոպական երկրները ցանկանում են լուծել խնդիրը, նրանք պետք է աջակցեն Թուրքիայի քաղաքական ու մարդասիրական լուծումները Սիրիայում»՝ հայտարարել է Էրդողանը:
Պազարկուլե սահմանակետում միգրանտների ու հույն անվտանգության ուժերի բախումներ են եղել: Թուրքիայի իշխանությունները մեղադրել են հույն սահմանապահներին, որ կրակ են բացել միգրանտների վրա, 5 վիրավոր, 1 սպանված կա: Հունաստանը կտրականապես հեքում է այդ տեղեկությունները և պնդում, որ թուրք ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել հույն ոստիկանների դեմ Պազարկուլեում: Անկարան մեղադրում է Եվրոպային, որ խախտում է միգրանտների իրավունքները: 3,6 միլիոն միգրանտ ընդունած Թուրքիան պահանջում է մի քանի ամսում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ստեղծում՝ տեղահանվածների տեղակայման համար:
RFI


Հ.Գ. Փաստորեն՝ ԵՄ նոր ղեկավարությունը որոշել է գումար հատկացնել ոչ թե Թուրքիային, այլ՝ միգրանտներին, սա շրջադարձ է: Ի՞նչ է պետք, որ եվրոպացիները հասկանան անվտանգության գոտիների ողջ վտանգավորությունը իրենց ու Սիրիայի համար: Անվտանգության գոտին Թուրքիան պատկերացնում է իբրև սեփական տարածք, իսկ միգրանտներին խամաճիկներ, որ իր ցուցումով պիտի թուրքերեն սովորեն ու ապրեն թուրքական կառավարիչների ղեկավարությամբ: Դա է Էրդողանի նախընտրած «քաղաքական ու դիվանագիտական լուծումը»: Եվ առհասարակ՝ ինչ անվտանգության մասին է Էրդողանը խոսում, եթե պատերազմն ավարտվի ու Սիրիայում չմնան իր հովանավորած կամ իրեն արդեն չենթարկվող ջիհադականները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ