ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վար­չա­պե­տը դար­ձել է ծաղ­րի ա­ռար­կա

Վար­չա­պե­տը դար­ձել է ծաղ­րի ա­ռար­կա
07.02.2020 | 01:31
ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի բազ­մա­թիվ թույլ կե­տե­րից մե­կը ռե­սուրս­նե­րի պա­կասն է։ Խոս­քը կա­ռա­վար­ման‚ վեր­լու­ծա­կան‚ ի վեր­ջո նաև ին­տե­լեկ­տուալ ռե­սուր­սի պա­կա­սի մա­սին է։ Եվ ե­թե սրան գու­մա­րում ենք նաև ի­րա­կան՝ շո­շա­փե­լի ռե­սուրս­նե­րի դե­ֆի­ցիտն ու կա­ռա­վար­ման ինս­տի­տու­ցիո­նալ հա­մա­կար­գի բա­ցա­կա­յու­թյու­նը‚ ա­պա հաս­կա­նա­լի է դառ­նում‚ որ իշ­խա­նու­թյան մոտ‚ այն պա­հից սկ­սած‚ երբ հա­սա­րա­կու­թյու­նը դուրս ե­կավ էյ­ֆո­րիա­յից‚ պետք է սկս­վեին տե­սա­նե­լի խն­դիր­նե­րը։ Հա­սա­րա­կու­թյու­նը և հա­սա­րա­կու­թյան տար­բեր խա­վերն այդ պա­հից որ­պես ի­րենց սպա­սում­նե­րի ու պա­հանջ­նե­րի հաս­ցեա­տեր դի­տար­կում են ոչ թե նա­խորդ‚ այլ ար­դեն գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Որ­քան էլ ներ­կա իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հիմ­նա­կա­նում որ­պես երկ­րում առ­կա գլո­բալ խն­դիր­նե­րի պատ­ճառ ու հաս­ցեա­տեր վկա­յա­կո­չել նախ­կին­նե­րին կամ սևե­րին‚ այ­նուա­մե­նայ­նիվ վեր­ջին ա­միս­նե­րի ակ­ցիա­նե­րը ցույց են տա­լիս‚ որ տե­ղա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող հան­րու­թյան բո­լոր խա­վե­րը բա­ցար­ձակ չեն հի­շում ո՛չ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին‚ ո՛չ Սերժ Սարգ­սյա­նին և ի­րենց խն­դիր­նե­րով գա­լիս են կա­ռա­վա­րու­թյան շեն­քի կամ տվյալ գե­րա­տես­չու­թյան մոտ։ Այն­պես որ՝ իշ­խա­նու­թյան տրյու­կը՝ ա­մեն ինչ պայ­մա­նա­վո­րել նախ­կին­նե­րով‚ այլևս ար­դիա­կան չէ և չի աշ­խա­տում։
Այս պայ­ման­նե­րում‚ երբ իշ­խա­նու­թյու­նը ա­միս­ներ շա­րու­նակ փոր­ձում էր ջայ­լա­մի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել ու պրոբ­լեմ­նե­րը իբրև թե չտես­նել կամ չլու­ծե­լով հե­տաձ­գել հան­գու­ցա­լու­ծու­մը‚ ա­մեն ինչ հան­գել է նրան‚ որ խն­դիր­նե­րը կու­տակ­վե­լով ար­դեն իսկ սկ­սել են պայ­թել։ Իսկ երբ ա­ռա­ջա­ցած ցայտ­նո­տում‚ ժա­մա­նա­կի ակն­հայտ պա­կա­սի պա­րա­գա­յում‚ հա­սա­րա­կու­թյունն իշ­խա­նու­թյանն ա­ռե­րե­սում է ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ‚ խն­դիր­նե­րը սկ­սում են միա­ժա­մա­նակ պայ­թել‚ իշ­խա­նու­թյու­նը ռե­սուրս­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ցուգց­վան­գա­յին գոր­ծո­ղու­թյուն­ներ է կա­տա­րում։ Իսկ ցուգց­վան­գա­յին վի­ճա­կում ցան­կա­ցած քայլ որևէ օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կից չի պա­րու­նա­կում։ Հա­կա­ռա­կը՝ ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն է՛լ ա­վե­լի է բար­դաց­նում ի­րա­վի­ճա­կը‚ քա­ղա­քա­կան լեզ­վով ա­սած՝ նոր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գեր է ձևա­վո­րում, ին­չը բա­ցար­ձակ բա­րեն­պաստ չէ իշ­խա­նու­թյան հա­մար և հա­կա­ռա­կը՝ ընդ­դի­մա­դիր­նե­րի հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ստեղ­ծում։ Բա­վա­կան է միայն նա­յել վեր­ջին 10-14 օր­վա ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու տես­նել‚ թե ինչ հեր­թա­կա­նու­թյամբ ու ալ­գո­րիթ­մով են տե­ղի ու­նե­նում դրանք‚ որ­պես­զի հաս­կա­նալ‚ թե ինչ բարդ ի­րա­վի­ճա­կում է հայ­տն­վել իշ­խա­նու­թյու­նը‚ և սա դեռ նույն ալ­գո­րիթ­մի շղ­թա­յի սկիզբն է։ Գրե­թե ա­մեն օր յու­րա­քան­չյուր խոսք ու գոր­ծո­ղու­թյուն‚ որ կա­տար­վում է իշ­խա­նու­թյան կամ վար­չա­պե­տի կող­մից‚ օգ­տա­գործ­վում է հենց ի­րենց դեմ։
Հի­շենք թե­կուզ մեկ-եր­կու դր­վագ։ Կա­պա­նում կա­յա­ցած հայտ­նի ա­սու­լի­սում‚ որ կա­յա­ցավ վար­չա­պե­տին բնո­րոշ ոչ հա­վա­սա­րակ­շիռ ո­ճով‚ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը‚ հեր­թա­կան ան­գամ անդ­րա­դառ­նա­լով իր հա­մար ար­դեն ի­դեա ֆիքս դար­ձած Հրայր Թով­մա­սյա­նի թե­մա­յին‚ հայ­տա­րա­րեց‚ թե ինքն ու­նի ան­հա­մա­չափ փաս­տեր վեր­ջի­նիս վե­րա­բե­րյալ‚ ո­րոնք հաս­տա­տում են ՍԴ նա­խա­գա­հի՝ իշ­խա­նու­թյուն­նե­րին ծա­ռա­յե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։ Երկ­րորդ քայ­լով հան­րու­թյան և իր թի­մա­կից­նե­րի մոտ ա­ռա­ջաց­րեց սպա­սում­ներ‚ իսկ եր­րորդ քայ­լով ներ­կա­յաց­րեց ճտի­կով մի գրիչ‚ ո­րին հետևեց հան­րու­թյան բա­վա­կա­նին ա­դեկ­վատ ար­ձա­գան­քը. վար­չա­պե­տը դար­ձավ ծաղ­րի ա­ռար­կա։ Չկար ՖԲ որևէ ակ­տիվ օգ­տա­տեր կամ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ‚ որ չծաղ­րեր կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին։ Իսկ վար­չա­պե­տի թի­մա­կից­ներն ուղ­ղա­կի ցնց­ված էին. ժա­մեր շա­րու­նակ նրանց ծպ­տու­նը դուրս չէր գա­լիս‚ նրանք ի­րենց խաբ­ված էին զգում‚ և ակն­հայտ էր ո­րո­շա­կի դժ­գո­հու­թյուն ի­րենց ղե­կա­վա­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Վար­չա­պե­տը‚ հաս­կա­նա­լով‚ թե ինչ խո­շոր տա­պա­լում է ու­նե­ցել‚ և ի­մի­ջա­յին ու քա­ղա­քա­կան ինչ կո­րուստ­ներ է կրել‚ փոր­ձեց ար­ձա­գան­քել ու փո­խել ի­րա­վի­ճա­կը։ Քա­ղա­քա­կան նոր օ­րա­կար­գի պայ­ման­նե­րում‚ որ կապ­ված էր այդ տա­պալ­ման հետ‚ ֆեյս­բու­քյան ու­ղիղ ե­թեր մտավ‚ ո­րի ըն­թաց­քում հն­չե­ցին մե­կը մյու­սից ան­հե­թեթ բա­ցատ­րու­թյուն­ներ գր­չի կարևո­րու­թյան մա­սին‚ ին­չը է՛լ ա­վե­լի խճ­ճեց ի­րա­վի­ճա­կը‚ է՛լ ա­վե­լի սրեց սար­կազ­մի չա­փա­բա­ժի­նը՝ նոր խա­ղա­քար­տեր տա­լով ընդ­դի­մա­խոս­նե­րին։ Այս ա­մե­նին վար­չա­պե­տի ռեակ­ցիան‚ ինչ­պես կա­րե­լի էր կան­խա­տե­սել‚ հա­մար­ժեք չէր։ Փոր­ձե­լով շտ­կել ի­րադ­րու­թյու­նը և վե­րա­դարձ­նել նախ­կին դիր­քե­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը փոր­ձում է ցույց տալ‚ թե ով է ի­րա­վի­ճա­կի տե­րը‚ և հենց հուն­վա­րի 28-ին՝ ՀՀ զին­ված ու­ժե­րի կազ­մա­վոր­ման օ­րը‚ ոս­տի­կա­նու­թյու­նը սկ­սում է հայտ­նի մաս­կի շոուն «Ա­դեկ­վատ» միա­բա­նու­թյան և «Վե­տո» հա­սա­րա­կա­կան շարժ­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դեմ։ Այդ թատ­րո­նով վար­չա­պե­տը ցան­կա­նում էր ցույց տալ‚ թե ինքն ու­ժեղ է ու ի­րա­վի­ճա­կի տերն է։ Սրան հետևե­ցին տե­ռո­րի‚ 37 թվի մա­սին մարդ­կանց բարձ­րա­ձայ­նում­նե­րը‚ դար­ձյալ օ­րա­կար­գա­յին դար­ձան վար­չա­պե­տի հո­գե­կան ա­ռող­ջու­թյան մա­սին թե­զե­րը։ Ար­դյուն­քում իշ­խա­նու­թյու­նը հայ­տն­վեց խոր մի փո­սի մեջ. չհաշ­վարկ­ված քայ­լե­րը‚ ան­հա­վա­սա­րակ­շիռ վար­քա­գի­ծը հան­գեց­րին նրան‚ որ Հրայր Թով­մա­սյա­նի դեմ մեկ­նար­կած պայ­քա­րի այդ ռաուն­դում Փա­շի­նյանն ու նրա թի­մը պարտ­վե­ցին՝ հեր­թա­կան ան­գամ տա­նուլ տա­լով տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում։
Պարտ­վե­լով Հրայր Թով­մա­սյա­նի դեմ պայ­քա­րում՝ Փա­շի­նյա­նը մեկ այլ սցե­նար գոր­ծար­կեց։ Զին­վոր որ­դուն այ­ցե­լու­թյան մեկ­նած վար­չա­պետն Ար­ցա­խի «Ա­րի Ռե­զորթ» ռես­տո­րա­նա­յին հա­մա­լի­րում հայ­տն­վում է ոչ պա­կաս սկան­դա­լա­յին ի­րա­վի­ճա­կում։ Ռես­տո­րա­նում հաց ու­տե­լուց հե­տո ի­րեն հա­մա­պա­տաս­խան ո­ճով հա­մա­պա­տաս­խան սկան­դալ է ստեղ­ծում ՀԴՄ կտ­րո­նի շուրջ‚ և ա­ռանց հաշ­վի առ­նե­լու‚ թե որ­տեղ ու ում հետ է խո­սում‚ ում է պատ­կա­նում ռես­տո­րա­նա­յին հա­մա­լի­րը, հայ­տա­րա­րում է‚ թե դրանց տե­րե­րը զին­վո­րի հաց ու­տող են։ Այս­տեղ նոր թե­մա է բաց­վում։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ դեյու­րե ի՞նչ ի­րա­վունք ու­նի Նի­կոլ Փա­շի­նյանն այդ կերպ ի­րեն պա­հե­լու ոչ Հա­յաս­տա­նի տա­րած­քում‚ որ­տեղ ղե­կա­վա­րը բո­լո­րո­վին այլ անձ է։ Սա շատ բնո­րոշ է Նի­կոլ Փա­շի­նյա­նին և ցույց է տա­լիս նրա մարդ­կա­յին տե­սա­կը։ Վար­չա­պե­տը գու­ցե հույս ու­ներ‚ որ ա­մեն ինչ լո­կալ մա­կար­դա­կում կանց­նի-կգ­նա‚ սա­կայն ի դժ­բախ­տու­թյուն ի­րեն՝ ռես­տո­րա­նը պատ­կա­նում է մի մար­դու‚ ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ զբաղ­վում է բա­նա­կի խն­դիր­նե­րով։ Վեր­ջինս‚ վի­րա­վոր­վե­լով Փա­շի­նյա­նի՝ «զին­վո­րի հաց ու­տող» ար­տա­հայ­տու­թյու­նից‚ հան­րայ­նաց­նում է այդ պատ­մու­թյու­նը՝ հեր­թա­կան ան­գամ դարձ­նե­լով ՀՀ ղե­կա­վա­րին քն­նա­դա­տու­թյան‚ սար­կազ­մի և հան­րու­թյան վր­դով­մուն­քի ա­ռար­կա։ Տես­նե­լով‚ որ աղ­մու­կը թե­ժա­նում է և ոչ հօ­գուտ ի­րեն, ՀՀ վար­չա­պե­տը չի դի­մա­նում‚ նո­րից ար­ծար­ծում է նույն թե­ման‚ բա­ցատ­րու­թյուն­ներ է տա­լիս‚ իր ո­ճին հա­րա­զատ՝ կե­սը ճիշտ‚ կե­սը սխալ‚ ի­րեն հար­մար շեշ­տադ­րում­նե­րով։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ սոց­ցան­ցե­րում և լրատ­վա­մի­ջոց­նե­րում հայ­տն­վում է տե­սա­նյութ‚ ո­րը վկա­յում է‚ թե տն­տե­սում­նե­րի‚ պե­տա­կան ռե­սուրս­նե­րի խնա­յո­ղու­թյուն­նե­րի‚ զին­վո­րի հա­ցը ու­տե­լու մա­սին խո­սող վար­չա­պե­տը որ­դուն տե­սակ­ցու­թյան մեկ­նում է 12 մե­քե­նա­յով։ Ակն­հայտ է‚ որ ոչ աշ­խա­տան­քա­յին օ­րով նշ­ված ծախ­սերն ի­րա­կա­նաց­վել են պե­տու­թյան հաշ­վին։ Ան­մի­ջա­պես պայ­թեց հեր­թա­կան մի փու­չիկ գեր­հա­մեստ‚ տն­տե­սող‚ նոր Հա­յաս­տա­նի նոր վար­չա­պե­տի մա­սին։ Եվ ան­մի­ջա­պես հիշ­վեց Նա­րեկ Սամ­սո­նյա­նի կող­մից բա­ցա­հայտ­ված՝ 3000 դո­լա­րով սև խա­վիար գնե­լու պատ­մու­թյու­նը։ Ե­թե որևէ մե­կը նույ­նիսկ կաս­կա­ծում էր‚ թե վար­չա­պե­տի ըն­տա­նի­քը կա­րող է կգ-ը 3000 դո­լա­րով ամ­սա­կան մի քա­նի ան­գամ սև խա­վիար գնել‚ ա­պա այս պա­րա­գա­յում բո­լոր կաս­կած­նե­րը փա­րատ­վում են։ Այս ա­մե­նը լուրջ հիաս­թա­փու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­նում հան­րու­թյան շր­ջա­նում։ Եվ որ­քան էլ մենք հա­մա­րում ենք‚ թե մեր շր­ջա­պա­տում կան մեծ թվով պո­ղոս­ներ‚ պարզ է դառ­նում‚ որ ա­դեկ­վատ հե­ղա­փո­խա­կան­նե­րը խոր հիաս­թա­փու­թյուն են ապ­րում և ե­րես թե­քում ի­րենց սի­րե­լի Փա­շի­նյա­նից։
Եվս մեկ քա­ղա­քա­կան թե­մա այս օ­րե­րին ի հայտ ե­կավ‚ ո­րը դար­ձյալ կապ­ված է ՍԴ ղե­կա­վար Հրայր Թով­մա­սյա­նի հետ‚ ո­րին իշ­խա­նու­թյու­նը ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում շար­ժել տե­ղից‚ և ո­րը իշ­խա­նու­թյան ա­պի­կար գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ դար­ձել է քա­ղա­քա­կան լուրջ գոր­ծոն։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­հան­գով ՀՔԾ-ն հե­տաքն­նա­կան գաղտ­նիք է բա­ցում՝ Հ1-ով ցույց տա­լով Հրայր Թով­մա­սյա­նի իբրև թե քրեա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Սա լուրջ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում նախ և ա­ռաջ ի­րա­վա­կան տե­սա­կե­տից‚ գնա­հատ­վում է որ­պես ճն­շում‚ պրո­ցե­սուալ խախ­տում‚ ին­չը հան­գեց­նում է նրան‚ որ Հա­յաս­տա­նը լուրջ հար­ված է ստա­նում մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րից։ ԵԽԽՎ հա­յաս­տա­նյան հա­մա­զե­կու­ցող­նե­րը հան­դես են գա­լիս հայտ­նի հայ­տա­րա­րու­թյամբ‚ ինչն ակն­հայ­տո­րեն լուրջ ապ­տակ է հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Հեր­թա­կան ան­գամ կոշտ հայ­տա­րա­րու­թյուն է ա­նում Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ջ. Բու­քի­քիոն։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը չտես­նե­լու է տա­լիս այս ա­մե­նը։ Հա­մա­տեքս­տից մեկ-եր­կու բառ հա­նե­լով՝ ա­սում է‚ որ դա­տա­պար­տե­լի ո­չինչ չեն տես­նում։ Սա ընդ­վզ­ման նոր ա­լիք է բարձ­րաց­նում‚ մա­նա­վանդ որ իշ­խա­նու­թյու­նը գնում է ոչ հա­վա­սա­րակ­շիռ մեկ այլ քայ­լի՝ փոր­ձում է փո­խել Սահ­մա­նադ­րու­թյու­նը՝ ՍԴ-ն և նա­խա­գա­հին շր­ջան­ցե­լով‚ նույ­նիսկ ա­ռանց հան­րաք­վեի։ Սա նույն­պես իր հեր­թին նոր ալիք է ա­ռա­ջաց­նում։ Պարզ է‚ որ սրան անդ­րա­դառ­նա­լու են եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը։ Եվ այս ռես­տո­րա­նա­յին պատ­մու­թյան ու եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի հետ պա­տե­րազ­մի ֆո­նին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու հա­մար ա­վե­լի լավ բան չի գտ­նում‚ քան Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նին բեր­ման են­թար­կե­լու և աս­ֆալ­տին փռե­լու հրա­հանգ տա­լը‚ որ­պես­զի ցույց տա‚ թե ինքն է ի­րա­վի­ճա­կի տե­րը։ Հեր­թա­կան ան­գամ բեր­ման են­թարկ­վա­ծին բաց թող­նե­լուց հե­տո Փա­շի­նյանն ու իր իշ­խա­նու­թյու­նը կր­կին ու կր­կին դառ­նում են ծաղ­րու­ծա­նա­կի ա­ռար­կա։ Իսկ Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նը‚ լի­նե­լով կոշտ տե­սակ‚ ուղ­ղա­կիո­րեն հայ­տա­րա­րում է‚ որ ոս­տի­կա­նու­թյան կող­մից աս­ֆալ­տին պառ­կեց­նե­լու հա­մար մեծ տղա­մարդ­կու­թյուն պետք չէ՝ խոս­տա­նա­լով ա­պա­գա­յում փո­խա­դար­ձա­բար գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին պառ­կեց­նել աս­ֆալ­տին ու ոտ­քե­րը մաք­րել նրանց վրա։ Այս­տեղ ի­հար­կե իշ­խա­նա­կան թևի հրա­շա­մա­նուկ­նե­րը զար­ման­քից ապ­շում են‚ թե ո՞նց կա­րե­լի է ի­րենց հետ նման տո­նով խո­սել։ Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ա­մե­նա­ծանր հար­վածն այն է‚ որ ի­րե­նից սկ­սում են չվա­խե­նալ։ Ցան­կա­ցած փոքր բռ­նա­պե­տի հա­մար ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է‚ որ ին­քը դառ­նում է ծաղ­րի ա­ռար­կա‚ ու ի­րե­նից ոչ ոք չի վա­խե­նում։ Այժմ Հա­յաս­տա­նում հենց այդ ի­րա­վի­ճակն է. վար­չա­պե­տը դար­ձել է ծաղ­րի ա­ռար­կա‚ և ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն‚ որ միտ­ված է վա­խեց­նե­լու ընդ­դի­մա­խոս­նե­րին‚ հա­կա­ռակ ար­ձա­գանքն է ա­ռա­ջաց­նում։ Ա­վե­լին‚ ում հետ իշ­խա­նու­թյու­նը որևէ գոր­ծո­ղու­թյուն է ձեռ­նար­կում‚ նրանց վար­կա­նի­շը և ճա­նա­չե­լիու­թյան մա­կար­դա­կը զգա­լիո­րեն բարձ­րա­նում են։ Նույն ա­դեկ­վատ­նե­րը կամ «Վե­տո»-ի ան­դամ­նե­րը‚ ո­րոնց ե­թե նախ­կի­նում գի­տեր միայն ֆեյս­բու­քա­հա­յու­թյու­նը‚ ա­պա հայտ­նի ակ­ցիա­յից հե­տո‚ երբ սկ­սե­ցին նրանց հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ցույց տալ‚ դար­ձան հայտ­նի էլ ա­վե­լի լայն շր­ջա­նակ­նե­րի հա­մար։
Այս մի քա­նի դր­վագ­նե­րը ցույց են տա­լիս‚ որ ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը ի վի­ճա­կի չեն օգ­տա­կար քայլ կա­տա­րե­լու։ Յու­րա­քան­չյուր ձեռ­նարկ էլ ա­վե­լի է խո­րաց­նում ճգ­նա­ժա­մը‚ ինչն էլ հան­գեց­նե­լու է նրան‚ որ շատ ա­վե­լի լուրջ սխալ­ներ են կա­տար­վե­լու‚ ին­չի պատ­ճա­ռով իշ­խա­նու­թյան վար­կա­նիշն ա­վե­լի է իջ­նե­լու։ Եվ իջ­նե­լու է ոչ միայն մտա­ծող մարդ­կանց շր­ջա­նում‚ այլև պո­ղոս­նե­րի մոտ։ Պո­ղոս­նե­րը շատ կոնկ­րետ սո­ցիա­լա­կան ակն­կա­լիք­ներ ու­նեն‚ ո­րոնք իշ­խա­նու­թյու­նը ի վի­ճա­կի չէ տա­լու։ Վի­ճա­կագ­րա­կան և ի­րա­կան Հա­յաս­տանն այ­սօր ակն­հայտ դի­սո­նան­սի մեջ են։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ