«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ստամբուլում ցուցարարները Ռուսաստանից պահանջում են «մաքրվել Սիրիայից»

Ստամբուլում ցուցարարները Ռուսաստանից պահանջում են «մաքրվել Սիրիայից»
31.12.2019 | 00:50

Մի քանի հարյուր ցուցարարներ շաբաթ օրը Ստամբուլում բողոքի ակցիա էին անում Իդլիբի նահանգում ռուս զինվորականների աջակցության դեմ սիրիական բանակին, որ պարտադրեց 235 000 խաղաղ բնակիչների հեռանալ տներից: Ֆրանս պրեսը հաղորդում է, որ Թուրքիայում ապրող սիրիացիները բղավում էին «Մարդասպան Պուտին, հեռացիր Սիրիայից». Պաստառների վրա էլ Պուտինն էր Սանտա Կլասուսի պատկերով, իսկ պարկում ռումբեր ու մակարգրություն՝ «Ուրախ նոր տարի»: Իդլիբ նահանգը Սիրիայի հյուսիս արևելքում է, Եփրատից արևելք վերջին մեծ նահանգն է, որտեղ Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդներն են: Սիրիիայի բանակը ռուս զինվորականների օգնությամբ գնդակոծում է Իդլիբը նոյեմբերի վերջից: Դեկտեմբերի կեսին Սիրիայի բանակը ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ սկսեց հարձակումը նահանգի վրա: Եվ Դամասկոսը, և Մոսկվան հերքում են խաղաղ բնակչության գնդակոծությունը և պնդում են, որ կռվում են էքստրեմիստների դեմ: Մարտական գործողությունները շարունակվում են, ու ՌԴ ՊՆ –ն պարբերաբար զեկուցում է Իդլիբում գրոհներին հաջող դիմակայման մասին: Շաբաթ օրը РИА Новости-ն հաղորդեց, որ ահաբեկիչները երկու անգամ գրոհել են Սիրիայի զորքերի դիրքերի վրա Ջարջանազ քաղաքում, հարձակմանը մասնակցել են մինչև 50 զինյալներ: Սակայն, ինչպես անցյալում, Սիրիայի կառավարական զորքերի հարձակումը հանգեցրեց խաղաղ բնակչության փախչելուն: Դա հաստատում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը: Փախստականների թիվը հարյուր հազարների է հասնում: ՄԱԿ-ը նշում է 235 000 մարդ: Փախստականների մեծ մասը ուղղվում է Իդլիբի հյուսիս կամ Հալեպ:
«Ռուսաստանը սպանում է մեր ժողովրդին ու մեր երեխաներին, իսկ աշխարհը ոչինչ չի անում»՝ գրված էր մեծ ցուցապաստառին, որ Ստամբուլում ՌԴ հյուսպատոսարանի առաջ էին բերել մի քանի ցուցարարներին: Ոստիկանությունը նրանց մոտ չթողեց հյուպատոսարանին, միայն ոչ մեծ խմբի արտոնվեց մոտենալ շենքին ու պարզել Սիրիայի մեծ դրոշը:


«Ի՞նչ է ուզում մեզնից Ռուսաստանը: Կանայք ու երեխաներ են զոհվում: Մարդիկ են զոհվում»՝ Ֆրանս պրեսին ասաց 24-ամյա սիրիացի Ահմեդ Մարվանը: «Մենք ահաբեկիչներ չենք: Մենք եկել ենք այս երկրում ապրելու: Հայրենիքից հեռանալը դժվար է, բայց մենք ապրում ենք այդ ցավի հետ: Հերիք է»՝ ասաց նա: «Ես ուզում եմ Ռուսաստանին ու հատկապես Բաշար Ասադին կոչ անել, բոլորին, որ այս սպանդի պատասխանատվությունն են կրում, բոլորին պետք է դատել ու ստիպել, որ վճարեն ռազմական հանցագործությունների համար»՝ ասաց թուրք Գյուլեդեն Սոմնեզը: Ավելի սակավամարդ ակցիաներ են եղել և մյուս քաղաքներում՝ Գազիանթափայում, որ Սիրիայի սահմանի մոտ է, Բոննում, Օտտավայում ու Լոնդոնում:
BBC


Հ. Գ. Իդլիբը հյուսիսում սահմանակցում է Թուրքիայի հետ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել էր, որ Թուրքիան չի կարող փախստականների ալիք ընդունել Իդլիբի վրա հարձակումից հետո: Ինչքան փոփոխական է պատերազմի աստվածը՝ դեռ երեկ սիրիացիները աստվածացնում էին Պուտինին՝ իբրև փրկչի, այսօր անվանում են մարդասպան: Զարմանալի ոչինչ չկա՝ իրականում Պուտինին մարդասպան անվանում են այն սիրիացիները, որ ապրում են Թուրքիայում ու կատարում են Էրդողանի կամքը: Փաստացի՝ Էրդողանը նրանց շուրթերով է «խոսում» Պուտինի հետ, որովհետև երբ անձամբ Պուտինին ասի, որ պիտի դադարեցնի Իդլիբի վրա գրոհը, Պուտինը նրան կպատասխանի՝ ես անում եմ՝ ինչ դու խոստացար ու չարեցիր: Իսկ եթե փորձի դիմել Ասադին, Ասադը կպատասխանի՝ ես քեզ չեմ կանչել, ի՞նչ գործ ունես դու իմ երկրում: Խաղաղ բնակչությունը Սիրիայից չի հեռանում և Թուրքիա չի փախչում, փախչում են նրանք, որ համագործակցել են ջիհադականների հետ, իսկ Թուրքիան, ու դա ամբողջ աշխարհը գիտի, համագործակցել ու համագործակցում է նրանց հետ, ուրեմն ինչու՞ է բողոքում: Թող ընդունի ու պահի յուրայիններին: Փաստացի՝ արդեն բացահայտ են դարձել թուրք-ռուսական հակասությունները Սիրիայի հարցում, որ մի քանի տարի հաջողվում էր սքողել: Հնարավո՞ր է, որ այս ամենի հետևանքով Պուտինը Թուրքիան չմեկնի հունվարին: Հազիվ թե:
2020-ին շարունակվելու է ռուս-թուրքական անհաշտ մտերմությունը՝ ռազմական ու տնտեսական համագործակցություն՝ ռազմական ու քաղաքական հակասությունների համադրությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ