ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Լոնդոնը համաձայն չէ Շոտլանդիայի անկախության հանրաքվեին

Լոնդոնը համաձայն չէ Շոտլանդիայի անկախության հանրաքվեին
16.12.2019 | 23:06

Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնություն չի տա նոր հանրաքվեին Շոտլանդիայում՝ դեկտեմբերի 15-ին հայտարարեց հատուկ հանձնարարությունների նախարար Մայքլ Գոուվը Sky News-ի եթերում: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP) համոզիչ հաղթանակ տարավ Համայնքների պալատի ընտրություններում բուն Շոտլանդիայում: Դա հերթական անգամ բարձրացրեց Շոտլանդիայի ապագայի հարցը բրեկզիտից հետո, որի հետ շոտլանդացիների մեծամասնությունը համաձայն չէ: Մայքլ Գոուվը նշել է, որ շոտլանդացի ազգայնականները չունեն հանրաքվեի անցկացման մանդատ: 1998-ի Շոտլանդիայի մասին ակտով՝ Շոտլանդիայի խորհրդարանն իրավունք չունի ընդունել օրենքներ «Վեստմինստրին վերապահված հարցերով»: Այդ թվում՝ Միացյալ թագավորության դաշինքը Շոտլանդիայի ու Անգլիայի հետ՝ հիշեցնում է Sky News-ը: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը գտնում է, որ ազգայնականների վստահ հաղթանակից հետո պետք է անկախության նոր հանրաքվե անցկացնել: BBC-ի եթերում նա հայտարարել է, որ չի հաջողվի Շոտլանդիան թողնել Միացյալ թագավորության կազմում՝ հակառակ իր կամքի և Բորիս Ջոնսոնին կոչ է արել մարդկանց ընտրության իրավունք տալ:
RFI


Հ.Գ. 5 տարի առաջ շոտլանդացիների 55%-ը հանրաքվեում դեմ քվեարկեց Մեծ Բրիտանիայից անկախությանը, բայց այն ժամանակ չկար բրեկզիտի հարցը: Էդինբուրգը չի ցանկանում դուրս գալ ԵՄ-ից, տորիները Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ Համայնքների պալատում ստացել են բացարձակ մեծամասնություն և այլևս խորհրդարանը խոչընդոտ չէ բրեկզիտի ճանապարհին: Բորիս Ջոնսոնը մտադիր է 2020-ի հունվարի 31-ին արդեն դուրս բերել Մեծ Բրիտանիան ԵՄ-ից: Նոր գումարման պատգամավորները շուտով պետք է դեմ կամ կողմ քվեարկեն համաձայնագրին, որ Ջոնսոնը համաձայնեցրել է Բրյուսելի հետ: Բորիս Ջոնսոնի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ են նաև Լոնդոնում՝ լոնդոնցիները դեմ են թե նրան, թե բրեկզիտին: Բայց հարցը վճռված է՝ կռվից հետո սրեր չեն ճոճում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ