ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սերժ Սարգ­ս­յա­նը, ինչ­պես ինքն է ա­սում, կշ­տա­պի դան­դաղ

Սերժ Սարգ­ս­յա­նը, ինչ­պես ինքն է ա­սում, կշ­տա­պի դան­դաղ
15.11.2019 | 01:48

Հա­յաս­տա­նի վեր­ջին շր­ջա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մեկն այն էր‚ որ քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձում զգա­լիո­րեն ակ­տի­վա­ցավ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի գոր­ծո­նը։ Սերժ Սարգ­սյա­նը‚ որ‚ իր ո­ճին հա­վա­տա­րիմ‚ կա­րո­ղա­նում է պաու­զան ձգել և խոր­հր­դա­վոր հրա­ժա­րա­կա­նից ու թավ­շյա ե­ղա­նա­կով իշ­խա­նու­թյու­նը նվի­րե­լուց հե­տո եր­կար ժա­մա­նակ չխո­սել‚ 1,5 ամս­վա ըն­թաց­քում բա­վա­կա­նին ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ է սկ­սել։ Թեև նա շա­րու­նա­կում է ինտ­րի­գը պա­հել և չբա­ցա­հայ­տել‚ թե ին­չու հո­ժա­րա­կամ ու թավ­շյա ե­ղա­նա­կով փո­խան­ցեց իշ­խա­նու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նին‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վեր­ջին մի քա­նի շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում ցույց են տա­լիս‚ որ Սերժ Սարգ­սյա­նը փո­խել է իր մար­տա­վա­րու­թյու­նը՝ ստ­վե­րից անց­նե­լով բա­ցա­հայտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։


Բնա­կա­նա­բար‚ հարց է ա­ռա­ջա­նում. ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված հենց այս պա­հին ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի ակ­տի­վա­ցու­մը։ Ընդ ո­րում‚ հարց է հն­չում նաև մեկ այլ հար­թու­թյան վրա՝ ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված Սերժ Սարգ­սյա­նի՝ մի­ջազ­գա­յին տար­բեր ա­տյան­ներ ներ­կա­յաց­նող գոր­ծիչ­նե­րի հետ ակ­տիվ հան­դի­պում­նե­րը։ Խոս­քը‚ մաս­նա­վո­րա­պես‚ Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պան Լին Թրեյ­սիի մա­սին է‚ ում հետ Սերժ Սարգ­սյա­նի ա­նակն­կալ հան­դի­պու­մը մեծ ար­ձա­գանք‚ հե­տաք­րք­րու­թյուն‚ իսկ իշ­խա­նա­կան ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի մոտ նաև խու­ճապ ա­ռա­ջաց­րեց։
Հաս­կա­նա­լու հա­մար‚ թե ին­չու հենց այս պա­հին Սերժ Սարգ­սյա­նը ո­րո­շեց վե­րա­դառ­նալ աս­պա­րեզ‚ դի­տար­կենք մի քա­նի վար­կած։ Դրան­ցից ա­ռա­ջինն այն է‚ որ ՀՀ եր­րորդ նա­խա­գահն այս պա­հին զբաղ­ված է ինք­նա­պաշտ­պա­նու­թյամբ։ Վե­րա­դառ­նա­լով քա­ղա­քա­կա­նու­թյուն‚ փոր­ձե­լով դառ­նալ լուրջ գոր­ծոն՝ նա‚ ըստ էու­թյան‚ փոր­ձում է կան­խար­գե­լել իշ­խա­նու­թյան կող­մից հնա­րա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Բանն այն է‚ որ վեր­ջին շր­ջա­նում‚ նաև Սերժ Սարգ­սյա­նի շր­ջա­պա­տում‚ ակ­տի­վա­ցել են վեր­ջի­նիս հնա­րա­վոր կա­լա­նա­վոր­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը։

Այս պա­րա­գա­յում մի բան է‚ երբ մար­դուն ձեր­բա­կա­լում են մերժ­վա­ծի կար­գա­վի­ճա­կում‚ մեկ այլ բան է‚ երբ ռեպ­րե­սիվ բնույ­թի գոր­ծո­ղու­թյուն­ներ են սկս­վում քա­ղա­քա­կան դաշ­տում դե­րա­կա­տա­րում ու­նե­ցող մար­դու նկատ­մամբ։ Նշ­ված վեր­ջին պա­րա­գա­յում գոր­ծի­չը ստա­նում է հա­լա­ծյա­լի և քաղ­բան­տար­կյա­լի կար­գա­վի­ճակ‚ այ­սինքն՝ այդ­պի­սով Սերժ Սարգ­սյա­նը դառ­նում է նոր ի­րա­վի­ճա­կի հա­մար պատժ­վող գոր­ծիչ։ Ե­թե ձեր­բա­կա­լում-կա­լա­նա­վո­րու­մը լի­ներ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո‚ գու­ցե դի­տարկ­վեր օ­րի­նա­չափ‚ զար­գա­ցում­նե­րի տրա­մա­բա­նու­թյան շղ­թա­յում‚ այժմ‚ սա­կայն‚ երբ տևա­կան դա­դա­րից հե­տո Սերժ Սարգ­սյա­նը վե­րա­դառ­նում է ակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյուն‚ նրա նկատ­մամբ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­րող են ո­րակ­վել որ­պես քա­ղա­քա­կան հա­լա­ծանք։ Ա­հա ին­չու է նա ստեղ­ծում նոր ի­րա­վի­ճակ‚ որ­տեղ ի­րեն ձեռք տա­լը բո­լո­րո­վին այլ հա­մա­տեքս­տում կա­րող է ըն­կալ­վել։


Բա­ցի այդ‚ նկա­տենք‚ որ Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ընդ­դի­մա­դիր դաշ­տը մինչ օրս էլ ի­րա­կան միս ու ա­րյուն չի ստա­ցել։ Սա­կայն ժա­մա­նա­կի հետ և իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շի նվազ­մա­նը զու­գա­հեռ հա­սա­րա­կու­թյան մոտ ի­րա­կան ընդ­դի­մու­թյան ձևա­վոր­ման պա­հանջ է ա­ռա­ջա­նում։ Այ­սօր ար­դեն կա­րող ենք տես­նել‚ որ ընդ­դի­մա­դիր դաշ­տում լուրջ տե­ղա­շար­ժեր կան։ Ձևա­վոր­վում են նոր կու­սակ­ցու­թյուն­ներ‚ հին ու­ժերն են սկ­սում ակ­տի­վա­նալ‚ մաս­նա­վո­րա­պես‚ խոս­քը Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյան մա­սին է‚ որ իր ու­ժե­րը տե­ղայ­նաց­նում է եր­կու ճա­կա­տում՝ Ար­ցա­խյան հար­ցում և հոգևոր-կր­թա­կան հար­թակ­նե­րում։ ՀՅԴ հիմ­նա­կան թի­րա­խը դար­ձել է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­սի­րե­լի և ա­մե­նավս­տա­հե­լի գոր­ծիչ­նե­րից մե­կը՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Սա‚ թերևս‚ դժ­վար թե պա­տա­հա­կան լի­նի‚ քա­նի որ Փա­շի­նյա­նի ի­րա­կան‚ վս­տա­հե­լի ու ան­դա­վա­ճան հե­նա­րա­նը‚ ո­րոնց թվում‚ ան­կաս­կած‚ նաև վե­րոն­շյալ նա­խա­րարն է‚ շատ մեծ չէ։


Այս զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան 1,5 տար­վա կրա­վո­րա­կան կեց­ված­քը կա­րող է նրան հետ գցել զար­գա­ցում­նե­րից‚ և ինչ­պես Սերժ Սարգ­սյանն է սի­րում շախ­մա­տա­յին լեզ­վով ա­սել՝ տեմպ կորց­նել։ Փաս­տո­րեն‚ ՀՀԿ-ի հա­մար ևս մեկ մար­տահ­րա­վեր է ստեղծ­վում՝ պայ­քար ընդ­դի­մա­դիր դաշ­տում տեղ գրա­վե­լու հա­մար։ Փաստ է‚ որ վեր­ջին մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը՝ որ­պես միաս­նա­կան քա­ղա­քա­կան‚ ինս­տի­տու­ցիո­նալ ուժ‚ գրե­թե գո­յու­թյուն չու­ներ։ Կա­յին ան­հատ­ներ‚ բա­վա­կա­նին վառ‚ կար­կա­ռուն հան­րա­պե­տա­կան­ներ‚ ո­րոնք պրո­ֆե­սիո­նալ կեր­պով հա­գել էին ընդ­դի­մադ­րի շա­պի­կը և շատ բո­վան­դա­կա­յին ե­լույթ­ներ էին ու­նե­նում‚ սա­կայն նրանք ըն­դա­մե­նը ան­հատ­ներ էին‚ չկազ­մա­կերպ­ված ուժ։ Ե­թե այժմ ար­դեն ՀՀԿ-ն չփոր­ձի գրա­վել իր դիր­քը ընդ­դի­մու­թյան մեջ‚ չի բա­ցառ­վում‚ որ նույ­նիսկ այդ դաշ­տում հայ­տն­վի լու­սանց­քում և մար­գի­նա­լաց­վի։


Պետք է նշել‚ որ հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյանն այդ­պես էլ չհա­ջող­վեց մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում կու­սակ­ցու­թյու­նը ռեբ­րեն­դին­գի են­թար­կել‚ կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել կա­ռույ­ցի ներ­սում։ Կու­սակ­ցու­թյու­նում լուրջ փո­փո­խու­թյուն­նե­րի խի­զա­խու­թյուն չու­նե­ցան‚ ին­չը նշա­նա­կում էր‚ որ պետք է փոխ­վեին նաև այն ան­ձինք‚ ո­րոնք ՀՀԿ-ն բե­րել-հասց­րել էին 2018 թվա­կա­նի ապ­րի­լյան կո­լապ­սին։ Տվյալ դեպ­քում խոս­քը կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րի մա­սին է։ ՀՀԿ-ին այդ­պես էլ չհա­ջող­վեց նոր դեմ­քե­րի ա­ռաջ մղել։ Տար­բեր ա­նուն­ներ էին տր­վում‚ սա­կայն «Հան­րա­պե­տա­կա­նում» ո­րո­շա­կի ինք­նա­մաք­րու­մից հե­տո այս ու­ժի ազ­դե­ցու­թյան խմ­բերն այդ­պես էլ հա­մա­ձայ­նու­թյան չե­կան նոր ա­ռաջ­նոր­դի շուրջ‚ ուս­տի Սերժ Սարգ­սյա­նին այլ ելք չէր մնում‚ քան իր դիր­քե­րում մնա­լը։ Ակն­հայտ է‚ որ ա­ռաջ­նոր­դի դե­րում մնա­լու հար­ցում վերջ­նա­կան քա­ղա­քա­կան ո­րո­շում ըն­դուն­վել է թե՛ Սերժ Սարգ­սյա­նի‚ թե՛ կու­սակ­ցու­թյան ազ­դե­ցու­թյան խմ­բե­րի կող­մից։ Այս պա­րա­գա­յում էլ գու­ցե տրա­մա­բա­նա­կան է ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի դիր­քա­վո­րու­մը նոր քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում։


Սերժ Սարգ­սյա­նի ակ­տի­վու­թյան կարևոր կռ­վան­նե­րից մեկն այն էր‚ որ նա շա­րու­նա­կում է մնալ որ­պես մի­ջազ­գա­յին գոր­ծոն։
Սերժ Սարգ­սյա­նի հան­դի­պու­մը Լին Թրեյ­սիի հետ հատ­կան­շա­կան էր ՀՀ նախ­կին ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տե­սան­կյու­նից։ Մաս­նա­վո­րա­պես‚ Սերժ Սարգ­սյանն ըն­դգ­ծեց‚ որ ի­րա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյունն է աշ­խար­հում շատ պե­տու­թյուն­նե­րի հա­մար լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր դար­ձած պո­պու­լիզ­մի պա­տաս­խա­նը: Եվ պա­տա­հա­կան չէ‚ որ ՀՀԿ-ն այ­սօր իր գլ­խա­վոր կար­գա­խոս­նե­րից մե­կը դարձ­րել է հենց պո­պու­լիզ­մի դեմ պայ­քա­րը։ Այս թե­զը հն­չեց­վել է նաև վեր­ջերս Ծաղ­կա­ձո­րում կա­յա­ցած ՀՀԿ մեկ այլ մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ‚ ո­րը ֆի­նան­սա­վո­րել էր գեր­մա­նա­կան «Կոն­րադ Ա­դե­նաուեր» հայտ­նի հիմ­նադ­րա­մը։


Վե­րա­դառ­նա­լով ԱՄՆ դես­պա­նի հետ Սերժ Սարգ­սյա­նի հան­դիպ­մա­նը՝ ար­ձա­նագ­րենք‚ որ այս­տեղ ա­ռանձ­նա­պես տա­րօ­րի­նակ բան չկա։ Մի կող­մից‚ դա փո­խա­դարձ ցան­կու­թյուն­նե­րի հի­ման վրա ծն­ված հան­դի­պում էր‚ մյուս կող­մից ա­մե­րի­կյան կող­մը՝ որ­պես ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան ա­վան­դույթ­ներ ու­նե­ցող եր­կիր‚ ցույց է տա­լիս‚ որ ի­րենք աշ­խա­տե­լու են ՀՀ ամ­բողջ քա­ղա­քա­կան սպեկտ­րի հետ՝ ինչ­պես նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք։ Այս ա­ռու­մով ԱՄՆ դես­պա­նու­թյու­նը հաս­կաց­նում է‚ որ ի­րենց հա­մար ո­չինչ չի փոխ­վել։ Սա‚ ի­հար­կե‚ շատ ցա­վոտ ու զգա­յուն հար­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու նրա վար­չախմ­բին‚ քա­նի որ նրանք 1,5 տա­րի է ա­մեն ինչ ա­նում են‚ որ հա­մո­զեն‚ թե Հա­յաս­տա­նում լուրջ փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել՝ պատ­մու­թյան գիրկն ու­ղար­կե­լով կո­ռում­պաց­ված ռե­ժի­մը։ Սա­կայն‚ ըստ էու­թյան‚ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հաս­կաց­նում են‚ որ ի­րենք այն­քան էլ չեն կի­սում ՀՀ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի տե­սա­կե­տը։ Եվ ե­թե հա­մա­ձայն լի­նեին ՀՀ գոր­ծող ղե­կա­վա­րու­թյան հետ‚ չէին հան­դի­պի հան­ցա­գործ‚ կո­ռում­պաց­ված նախ­կին­նե­րի հետ։


ԱՄՆ դես­պան-Սերժ Սարգ­սյան հան­դիպ­ման պատ­ճառ­նե­րից մեկն էլ գու­ցե այն է‚ որ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան մե­խա­նի­կա­յում և խոր­հր­դա­վոր ինք­նահ­րա­ժա­րա­կա­նի ու իշ­խա­նու­թյան փո­խանց­ման սխե­մա­յում ե­ղել են նաև ար­տա­քին ե­րաշշ­խա­վոր­ներ‚ ար­տա­քին խա­ղա­ցող­ներ‚ ո­րոնք ե­րաշ­խա­վո­րել են իշ­խա­նու­թյան ա­նա­րյուն փո­խան­ցու­մը‚ և ակն­հայտ է‚ որ ա­մե­րի­կա­ցի­ներն այս­տեղ ի­րենց դե­րը խա­ղա­ցել են։ Բա­վա­կան է հի­շել Հա­յաս­տա­նում ԱՄՆ նախ­կին դես­պա­նի մա­քո­քա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի և ՀՀ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև։ Չի բա­ցառ­վում‚ որ ա­մե­րի­կա­ցի­ներն էլ հենց ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ են տվել Սերժ Սարգ­սյա­նին անվ­տան­գու­թյան‚ սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Եվ ինչ­պես տես­նում ենք‚ մինչ օրս‚ ինչ հռե­տո­րա­բա­նու­թյուն էլ Փա­շի­նյանն օգ­տա­գոր­ծի‚ գոր­ծը Սերժ Սարգ­սյա­նին ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին կար­ծես թե չի հաս­նում։ Կա­լա­նա­վոր­ված է միայն Ռո­բերտ Քո­չա­րյա­նը‚ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի տար­բեր գոր­ծիչ­ներ‚ Սերժ Սարգ­սյա­նի մո­տիկ և հե­ռա­վոր ազ­գա­կան­նե­րի նկատ­մամբ քրեա­կան գոր­ծեր են շր­ջա­նառ­վում‚ սա­կայն չգի­տես ինչ­պես‚ նրանք Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս են հայ­տն­վում։


Կարևոր գոր­ծոն է նաև այն‚ որ Սերժ Սարգ­սյա­նը՝ որ­պես ա­մե­րի­կա­ցի­նե­րի եր­կա­րա­մյա գոր­ծըն­կեր‚ բա­վա­կա­նին կան­խա­տե­սե­լի և ինչ-որ տեղ վս­տա­հե­լի գոր­ծիչ էր‚ և ի­րենք գնա­հա­տում են դա‚ հաս­կա­նում են‚ որ Սերժ Սարգ­սյա­նի լուրջ ազ­դե­ցու­թյու­նը հա­յաս­տա­նյան ներ­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա շա­րու­նա­կում է մնալ։ Եվ այ­սօր ինչ ա­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ թերևս‚ Սերժ Սարգ­սյա­նի սկ­սած գոր­ծի շա­րու­նա­կու­թյունն է։ Ըստ էու­թյան‚ հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն չկա։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը Սերժ Սարգ­սյա­նի իշ­խա­նու­թյան ի­րա­վա­հա­ջորդն է։


Դի­տար­կե­լով ՀՀԿ վեր­ջին քայ­լե­րը՝ կա­րե­լի է ա­սել‚ որ հան­րա­պե­տա­կան­նե­րի կա­պերն արևմտյան շր­ջա­նակ­նե­րի հետ շատ ա­վե­լի սերտ են‚ քան ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ։ Նույն «Կոն­րադ Ա­դե­նաուեր» հիմ­նադ­րա­մը‚ որ ֆի­նան­սա­վո­րում է ՀՀԿ նա­խագ­ծե­րը‚ այ­սօր Եվ­րո­պա­յի ա­մե­նաազ­դե­ցիկ երկ­րի՝ Գեր­մա­նիա­յի իշ­խող կու­սակ­ցու­թյան հետ սերտ կապ ու­նե­ցող կա­ռույց է։ Ի վեր­ջո‚ հի­շենք‚ որ նույն Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք է ստո­րագր­վել ԵՄ-ի հետ հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը‚ և ե­թե հնա­րա­վոր լի­ներ‚ կս­տո­րագր­վեր նաև ա­սո­ցաց­ման պայ­մա­նա­գի­րը‚ պար­զա­պես Սերժ Սարգ­սյա­նի ռե­սուրս­նե­րը չբա­վա­րա­րե­ցին Ռու­սաս­տա­նից տա­րան­ջատ­վե­լու հա­մար։ Սրա­նից բխում է նաև այն‚ որ ռու­սա­կան կող­մը բա­վա­կա­նին սառն է վե­րա­բեր­վում Սերժ Սարգ­սյա­նին։ Նրանք հաս­կա­նում են‚ որ իշ­խա­նա­փո­խու­թյուն կոչ­վա­ծը չի ե­ղել ա­ռանց Սերժ Սարգ­սյա­նի մաս­նակ­ցու­թյան։ Եվ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ ա­ռանց հա­մա­ձայ­նեց­նե­լու ռուս­նե­րի հետ։ ՈՒ չի բա­ցառ­վում‚ որ դա է պատ­ճա­ռը‚ որ ՌԴ-ն բա­վա­կա­նին սառն է վե­րա­բեր­վում ՀՀԿ-ին և շատ տաք՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին։


Թե որ­քա­նով Սերժ Սարգ­սյա­նին կհա­ջող­վի պա­հել ակ­տի­վու­թյու­նը և ար­դյունք­ներ գրան­ցել‚ պայ­մա­նա­վոր­ված է լի­նե­լու ըն­տր­ված մար­տա­վա­րու­թյու­նից։ Ըստ ո­րոշ վեր­լու­ծա­բան­նե­րի‚ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի գե­րակ­տի­վա­ցու­մը‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ գու­ցե դի­տարկ­վի որ­պես ֆալս­տարտ։ Նախ­կին ի­րա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ հի­շո­ղու­թյուն­ներն այն­քան թարմ են‚ և այն­քան կարճ ժա­մա­նակ է ան­ցել‚ որ ա­վե­լորդ ակ­տի­վու­թյու­նը կա­րող է ժա­մա­նա­կավ­րեպ դառ­նալ։ Սա­կայն չի բա­ցառ­վում‚ որ Սերժ Սարգ­սյա­նը‚ լի­նե­լով փորձ­ված քա­ղա­քա­կան գոր­ծիչ‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ ինչ­պես ինքն է ա­սում‚ կշ­տա­պի դան­դաղ։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ