ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Դարձ ի շր­ջա՞նս

Դարձ ի շր­ջա՞նս
05.11.2019 | 00:12

Ըն­թա­ցիկ օ­րա­կար­գում ինչ հարց ա­սես չի պտտ­վում, բայց փաս­տա­ցի՝ հա­յա­պահ­պա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում դառ­նում է, ե­թե չի դար­ձել, գլ­խա­վոր հարց: Խն­դի­րը միայն ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը չէ, ոչ էլ փաս­տը, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո հայ­րե­նա­դար­ձու­թյուն չե­ղավ ու չի լի­նում՝ Հա­յաս­տա­նից գնում են, ինչ­պես գնա­ցել են՝ կա­րո­տը սր­տում աշ­խա­տանք գտ­նե­լու ու­րիշ եր­կր­նե­րում: ՈՒ դա տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան «հաղ­թա­նա­կի» դեպ­քում, ի՞նչ է լի­նե­լու պար­տու­թյան դեպ­քում: Խն­դի­րը պե­տու­թյան վե­րա­բեր­մունքն է կր­թու­թյա­նը: Իշ­խա­նու­թյան են ե­կել մար­դիկ, որ հակ­ված են գա­ղա­փա­րա­զուրկ կոս­մո­պո­լի­տիզ­մի, թեև ա­ռի­թով ու չա­ռի­թով հայ­րե­նա­սի­րու­թյան ճա­ռեր են ֆեյս­բու­քում ու լայ­վում, բայց ո­րո­շում­նե­րի մա­կար­դա­կում այդ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը բո­վան­դա­կա­զուրկ է:


Հե­րիք չէ հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի դրո­շով՝ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րի մա­կար­դա­կով պայ­քար սկս­վեց դպ­րոց­նե­րի, բու­հե­րի դեմ հաս­կա­նա­լի են­թա­տեքս­տով պաշ­տո­նա­զար­կել բո­լոր ՀՀԿ-ա­կան­նե­րին, որ ղե­կա­վար պաշ­տոն­ներ էին ստա­ցել կր­թա­կան հա­մա­կար­գում, սլա­ցիկ ան­ցում կա­տար­վեց ծրագ­րե­րին: Հա­կա­ռակ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­րա­զատ զա­վակ լի­նե­լու պն­դում­նե­րի՝ քայ­լեր են ար­վում դպ­րո­ցա­կան ծրագ­րից հա­նե­լու «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան, բու­հա­կան պար­տա­դիր կր­թա­կան ծրագ­րե­րից հա­նե­լու «Հա­յոց լե­զու» և «Հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րը: Ա­ռա­ջարկ­վում է այդ ա­ռար­կա­նե­րը դարձ­նել ընտ­րո­վի դա­սըն­թաց­ներ. կու­զեն կսո­վո­րեն, չեն ու­զի՝ չեն սո­վո­րի: Փո­խա­րե­նը՝ դա­սա­ժա­մե­րը կտր­վեն մաս­նա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րին: Ի՞նչ է պետք, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հաս­կա­նա՝ լե­զուն մտա­ծո­ղու­թյան հիմքն է: Միայն սե­փա­կան լեզ­վի ու մշա­կույ­թի հիմ­քի վրա է հնա­րա­վոր ինք­նու­թյուն պահ­պա­նել: Թե՞ դա խն­դիր չէ: Նոր Հա­յաս­տա­նում հայ լի­նե­լը կարևոր չէ, կարևոր է մաս­նա­գետ լի­նե­լը: Կա­սեք՝ աբ­սուրդ է: Հե­տո ի՞նչ: 21-րդ դա­րում կր­թա­կան հա­մա­կար­գը պետք է լի­նի տրան­սազ­գա­յին, ան­դեմ, ան­բո­վան­դակ ու ան­հետևանք: Գա­ղա­փա­րա­կան պա­կա­սը կլ­րաց­նեն մար­դու ինք­նո­րու­րույն սե­ռաո­րոշ­ման ա­զա­տու­թյան ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան ու մշա­կույ­թի ա­նար­խիա­յի պաշ­տո­նա­կան «դա­սըն­թաց­նե­րը» գր­քե­րի, ֆիլ­մե­րի, հա­մերգ­նե­րի, ֆու­տու­րիս­տա­կան «ներ­կա­յա­ցում­նե­րի», լայ­վե­րի տես­քով: Լե­զուն մտա­ծո­ղու­թյան ոչ միայն հիմքն է, այլև ո­րո­շար­կում է ձևն ու բո­վան­դա­կու­թյու­նը: Չես տի­րա­պե­տում սե­փա­կան լեզ­վիդ, չես դառ­նա­լու մաս­նա­գետ ոչ մի ո­լոր­տում: Հան­ճա­րեղ գյու­տերդ մնա­լու են ան­հայտ՝ ան­հո­դա­բաշխ մտ­քիդ ու խոս­քիդ պատ­ճա­ռով:


Բու­հե­րից հա­նել հա­յոց լեզ­վի ու գրա­կա­նու­թյան դա­սա­ժա­մե­րը նշա­նա­կում է ու­սա­նո­ղին զր­կել այլ ա­ռար­կա­նե­րը լիար­ժեք ու­սա­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Խաչ քա­շել պատ­մու­թյան վրա՝ նույնն է: Ի­մա՝ հրա­ժա­րում ինք­նու­թյու­նից, ե­թե հրա­ժար­վում ես քո ինք­նու­թյու­նից, հրա­ժար­վում ես և այդ ինք­նու­թյան տա­րած­քից՝ հայ­րե­նի­քից: Որ նույն­պես դառ­նում է տրան­սազ­գա­յին, դու գեր­մարդ ես, որ հայ­րե­նիք չու­նի, աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի, ում խն­դի­րը կյան­քում… մաս­նա­գետ դառ­նալն է: Ա­սենք՝ ֆի­զի­կոս: Ոչ, ի՞նչ ֆի­զի­կոս, միայն ու միայն բարձր տեխ­նո­լո­գիա­ներ, ո­րոնց մա­սին պատ­կե­րա­ցու­մը Հա­յաս­տա­նում ա­ղա­վաղ­ված է: Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րին տր­ված է բա­րե­կե­ցու­թյան դրախ­տի բա­նա­լու դեր, «ինչ­պե՞ս»-ի հարց չի ծա­գում: 21-րդ դարն է: ՈՒ՞մ է հե­տաք­րք­րում, որ բարձր տեխ­նո­լո­գիա­ներ զար­գաց­նել կա­րող են տն­տե­սա­պես զար­գա­ցած պե­տու­թյուն­նե­րը, որ կա­րող են ֆի­նան­սա­կան ներդ­րում­ներ ա­նել կադ­րե­րի ու­սուց­ման մեջ ու կա­րող են ա­պա­հո­վել աշ­խա­տա­տեղ ի­րենց ու­սու­ցած կադ­րե­րին: Փո­խա­րե­նը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում զրն­գուն հայ­տա­րա­րու­թյուն­ներ կար­վեն, ներդ­րում­ներ կակ­նալ­վեն, իսկ ինչ­պե՞ս կծախս­վեն:


Ցան­կա­ցած հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման հիմ­քում նախ փի­լի­սո­փա­յու­թյունն է, բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը նախ ստեղծ­վում են մտ­քի մեջ, հե­տո են տե­ղա­փոխ­վում ի­րա­կա­նու­թյուն: Կամ մնում են ան­հայ­տու­թյան մեջ, ե­թե հա­սա­րա­կու­թյու­նը ու­նակ չէ ի­մաս­տա­վո­րել իր ցան­կու­թյուն­նե­րը ու ար­ժե­հա­մա­կարգ դարձ­նել: Բնա­գի­տու­թյան զար­գաց­ման հիմ­քում նույն փի­լի­սո­փա­յու­թյունն է: Պե­տու­թյան պարտքն է հա­յա­պահ­պա­նու­թյու­նը, մինչ­դեռ մենք ինք­նու­թյան ճա­նա­չու­մը փո­խա­րի­նում ենք… սե­ռի ճա­նա­չու­մով: Սա հա­կա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը քա­ղա­քա­կա­նու­թյուն ներ­կա­յաց­նե­լու փորձ է, ո­րին շատ ե­ռան­դուն ձեռ­նա­մուխ է ե­ղել սու­պեր­նա­խա­րա­րը՝ իր սու­պե­րաշ­խա­տա­վար­ձի հան­գույն: Բա­րո­յա­կա՞ն է նրա աշ­խա­տա­վար­ձի չա­փը, երբ հա­մե­մա­տում ենք ու­սուց­չի կամ դա­սա­խո­սի աշ­խա­տա­վար­ձի հետ: Թե՞ աղ­քա­տու­թյու­նը պետք է վե­րաց­նել միայն նա­խա­րա­րա­կան մա­կար­դա­կում: ՈՒ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան շր­ջագ­ծում միայն ՔՊ քայ­լած­ներն են:


Գա­ղա­փա­րազր­կու­մը այն ախտն է, որ հա­մա­ճա­րակ է դառ­նա­լու՝ աս­պա­րեզ բե­րե­լով կակ­ղա­մորթ­նե­րի ու ման­կուրտ­նե­րի սե­րունդ, որ հայ­րե­նիք չու­նի: Դա­վա­նանք չու­նի ու չու­նի պատ­մու­թյուն՝ որ­տեղ հաց, էն­տեղ կաց:

Դա­վա­նան­քի մա­սին. ո­մանց թվում է, թե ե­կե­ղե­ցին շի­նու­թյուն է, հա­վա­տը՝ մո­մա­վա­ռու­թյուն ու Աստ­ծուն ա­ղոթք­նե­րի տես­քով պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նե­լու ծես: Ա­ռա­վե­լա­գույ­նը՝ ե­կե­ղե­ցում կնունք-հար­սա­նիք-հո­գե­հան­գիստ: Հենց այդ «ո­մանց» խա­վար միտ­քը լու­սա­վո­րե­լու հա­մար հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում պի­տի դա­սա­վանդ­վի «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան: Որ հաս­կա­նան՝ ինչ է հա­վա­տը, ինչ է ե­կե­ղե­ցին, ո՞վ են ի­րենք: Փո­խա­րե­նը ա­ռանց Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ քն­նարկ­ման՝ նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում է, որ այդ ա­ռար­կան ա­վե­լորդ է, ծան­րա­բեռ­նում է ա­շա­կերտ­նե­րին: «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վում է 15 տա­րի և ոչ մի հիմք չկա ա­ռար­կա­յի ան­վա­նա­փո­խու­թյան կամ բո­վան­դա­կա­փո­խու­թյան: Ըն­դա­մե­նը պետք է հաս­կա­նալ, որ կյան­քում կան տա­բու­ներ, որ հնա­րա­վոր չէ ան­պա­տիժ խախ­տել: Այդ տա­բու­նե­րը ա­ռա­ջին հեր­թին վե­րա­բե­րում են պե­տու­թյա­նը, ինք­նիշ­խա­նու­թյա­նը, ինք­նու­թյա­նը:


Ով էլ լի­նի իշ­խա­նու­թյուն, ի­րա­վունք չու­նի վտան­գել պե­տու­թյու­նը: Ե­թե չու­նեն բա­վա­րար խե­լամ­տու­թյուն՝ հաս­կա­նա­լու, որ դրա­նով նաև վտան­գում են ի­րենց իշ­խա­նու­թյու­նը, պետք է այդ կար­գա­խո­սը պաս­տառ­նե­րի տես­քով կա­խել իշ­խա­նա­կան ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րում: Ա­վե­լի օգ­տա­կար է, քան հան­րա­հայտ պաս­տառ­նե­րը՝ «Հա­յաս­տանն իմ օ­ջախն է, ժո­ղո­վուրդն իմ ըն­տա­նիքն է»՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձե­ռագ­րով, ո­րոնց հան­րայ­նաց­ման հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը 48 մլն 900 000 դրամ է հատ­կաց­րել: Ո՞ր տրա­մա­բա­նու­թյամբ: Չգի­տեմ: Գի­տեմ, որ մա­քուր գոր­գեր լվա­լու, եր­կի­րը «պաս­տա­ռա­պա­տե­լու», անդ­րօվ­կիա­նո­սյան թռիչք­նե­րի ու­նակ ինք­նա­թիռ գնե­լու, երբ տա­րին 1-2 ան­գամ էլ պետք չի գա­լու, ՔՊ-ի քայ­լե­լը թռ­չե­լով փո­խա­րի­նե­լու փո­խա­րեն այդ գու­մար­նե­րի հան­րա­գու­մա­րով հնա­րա­վոր էր քա­ղա­քա­կան ո­րո­շում կա­յաց­նել ու գոր­ծա­րան բա­ցել՝ աշ­խա­տա­տեղ ստեղ­ծել, պաշտ­պա­նու­թյան ծախ­սերն ա­վե­լաց­նել: Կամ՝ նույն այդ գու­մար­նե­րը հատ­կաց­նել կր­թու­թյա­նը, որևէ բու­հում ստեղ­ծել մի այն­պի­սի լա­բո­րա­տո­րիա, որ­տեղ Նո­բե­լյան մր­ցա­նա­կի հա­վակ­նող ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ու գյու­տեր ար­վեն: Վար­կա­ռու­թյա­նը վերջ տալ ու ներդ­րում­ներ մու­րա­լու փո­խա­րեն՝ ներդ­րում­ներ ա­նել տն­տե­սա­կան զար­գաց­ման հա­մար: Այդ­պես ոչ օ­ջախ են պա­հում, ոչ ըն­տա­նիք: Օ­ջա­խում ու ըն­տա­նի­քում մտա­ծում են բո­լո­րի ու վաղ­վա մա­սին: Ե­թե ստա­ցել են ըն­տա­նե­կան դաս­տիա­րա­կու­թյուն: Սա՝ հա­մե­նայն դեպս: Դմփ-դմփ-հուից հե­տո: Հենց այն­պես ա­սեմ նաև, որ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի աշ­խա­տա­վար­ձը 28000 եվ­րո է, տր­վում է նաև 4185 եվ­րո բնա­կա­րան վար­ձե­լու հա­մար: ԵՀ նա­խա­գահ ՈՒր­սու­լա ֆոն դեր Լա­յե­նը ապ­րե­լու է Բրյու­սե­լում ԵՀ-ին հատ­կաց­ված շեն­քի 13-րդ հար­կում 25 քմ մետ­րա­նոց սե­նյա­կում: Դա նաև կլու­ծի անվ­տան­գու­թյան հար­ցը, տրանս­պոր­տի խն­դիր չի լի­նի, դուրս ես գա­լիս բնա­կա­րա­նից ու ոտ­քով կես րո­պեում հաս­նում գրա­սե­նյակ, որ նույն շեն­քում է: Հա­վե­լեմ, որ Գեր­մա­նիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար ՈՒր­սու­լա ֆոն դեր Լա­յենն ապ­րել է նա­խա­րա­րու­թյան 7,5 քմ սե­նյա­կում, ո­րը խուց է Բրյու­սե­լում 25 քմ-ի հա­մե­մա­տու­թյամբ: Դե մենք կծ­ծի Եվ­րո­պա չենք: Ոչ էլ հի­մար աս­կետ ենք:


Հա­մե­նայն դեպս՝ նաև Եվ­րո­պա­յի մա­սին: Խայ­տա­ռակ հա­կա­քա­րոզ­չու­թյուն է սկ­սել ԵՄ-ի դեմ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի առն­չու­թյամբ, ձեռ­քի հետ էլ քրիս­տո­նեու­թյան փո­խա­րեն հե­թա­նո­սու­թյուն է քա­րոզ­վում: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեկ կենտ­րո­նից ստաց­ված ֆի­նանս­նե­րը ծախս­վում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեկ այլ կենտ­րո­նի դեմ հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մում՝ մեր ձեռ­քով: Ո՞վ է ա­սել, որ Եվ­րո­պան սկս­վում ու ա­վարտ­վում է տրանս­գեն­դեր­նե­րով, ո՞վ է հնա­րել «Գեյ­րո­պան»: Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ու Եվ­րո­պան նույ­նաց­նող­նե­րը ի­րա­կա­նու­թյան հետ որևէ կապ չու­նեն: Պարզ տրա­մա­բա­նու­թյու­նը թե­լադ­րում է, որ կոն­վեն­ցիան այդ­քան վտան­գա­վոր չէ, որ­քան վտան­գա­վոր են կոն­վեն­ցիա­յի շուրջ զար­գա­ցում­նե­րը: Ինչ-որ տե­ղից հայ­տն­վում են մար­դիկ ու սկ­սում բղա­վել՝ ո­րե­րորդ ան­գամ բախ­վում ենք այս ի­րո­ղու­թյա­նը, ո­րե­րորդ ան­գամ հա­մոզ­վում ենք, որ ոչ ան­շա­հախն­դիր: Միան­շա­նակ է, որ կոն­վեն­ցիան չպի­տի վա­վե­րաց­վի, ե­թե որևէ սպառ­նա­լիք է պա­րու­նա­կում, և դա Ար­մա­գե­դոն չի լի­նե­լու՝ ԵԽ-ից Հա­յաս­տա­նը չեն վտա­րե­լու: Միան­շա­նակ է, որ կոն­վեն­ցիան քա­ղա­քա­կան առևտրի ա­ռար­կա է ու հեր­թա­կան կեղծ օ­րա­կար­գը, որ աս­պա­րեզ է նետ­վում ի­րա­կան օ­րա­կար­գի չգո­յու­թյու­նը սքո­ղե­լու նպա­տա­կով:


Իսկ ի­րա­կան օ­րա­կար­գում պի­տի լի­ներ 2020-ի բյու­ջեի նա­խա­գի­ծը, ու ա­ռանց­քա­յին խն­դի­րը պի­տի լի­ներ՝ ին­չու՞ չի փոխ­վում բյու­ջեի կա­ռուց­ված­քը: Ին­չու՞ տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կա­ցու­մը մի­րաժ է, որ ցն­դում է թվե­րի ու տո­կոս­նե­րի մեջ: Ինչ­պե՞ս է ստաց­վում, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո էլ Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում է «Գույք՝ պարտ­քի դի­մաց» հա­մա­ձայ­նա­գի­րը՝ Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­կան գոր­ծա­րա­նը ան­ցել է ռու­սա­կան ՎՏԲ բան­կին՝ Թե­ղու­տից հե­տո: Մի քա­նի ամ­սում «Թե­ղուտ» ՓԲԸ-ն՝ իր են­թա­կա­ռույց­նե­րով, ար­տադ­րա­կան ֆաբ­րի­կա­յով ու Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նը պարտ­քի դի­մաց դառ­նում են ռու­սա­կան բան­կի սե­փա­կա­նու­թյուն: Պե­տու­թյու­նը ա­նե­լիք չու­նի՞: Մի օր ձյուն ե­կավ, Լար­սը փակ­վեց, պե­տու­թյու­նը Լար­սին այ­լընտ­րանք գտ­նե­լու խն­դիր չու­նի՞: Կա՞ պա­տաս­խան: Կա՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գնա­ցել էր Էջ­միա­ծին՝ մաս­նակ­ցե­լու Գե­րա­գույն հոգևոր խոր­հր­դի և ե­պիս­կո­պո­սաց դա­սի տա­րե­կան ժո­ղո­վին ու հո­գե­ցունց ե­լույթ էր ու­նե­ցել հոգևո­րի մա­սին՝ կյան­քի, ար­ժեք­նե­րի, մթ­նո­լոր­տի: Ախ­տո­րո­շել էր՝ «ընդ­հա­նուր մի­տու­մը ա­պա­հոգևո­րա­կա­նա­ցումն է» է­լի­տա­յի և հան­րու­թյան, եր­կու քա­ղա­քա­ցի­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: ՈՒ դա է պատ­ճա­ռը քա­ղա­քա­կան դեգ­րա­դա­ցիա­յի ու կո­ռուպ­ցիա­յի: Կան­խե­լով հնա­րա­վոր հար­ցը՝ ու՞մ մեղ­քով, հայ­տա­րա­րել էր. «Մեր կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­քե­լու­թյու­նը և ան­ձամբ իմ ա­ռա­քե­լու­թյու­նը ընդ­հան­րա­պես ոչ միայն այս կար­գա­վի­ճա­կում, այլև իմ ողջ կյան­քի ըն­թաց­քում ես հա­մա­րել եմ ի­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ բե­րե­լը, այն­պի­սի փո­փո­խու­թյուն­ներ բե­րե­լը, ո­րոնք կծա­ռա­յեն մար­դուն, ո­րոնք կծա­ռա­յեն երկ­րին, ո­րոնք կծա­ռա­յեն պե­տու­թյա­նը, ո­րոնք կծա­ռա­յեն ե­կե­ղե­ցուն, ո­րով­հետև ինձ հա­մար հոգևոր ար­ժեք­նե­րը, հոգևոր կյան­քը, հոգևոր բո­վան­դա­կու­թյու­նը չա­փա­զանց կարևոր են և բազ­միցս ա­սել եմ՝ դա հա­մա­րում եմ իմ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան և կյան­քի ան­բա­ժա­նե­լի մա­սը»: ՈՒ­րեմն՝ ին­չո՞վ բա­ցատ­րել «հոգևո­րի» ու ի­րա­կա­նու­թյան հա­կա­սու­թյու­նը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի սահ­մա­նի՝ ի՞նչ է հաս­կա­նում «հոգևոր» ա­սե­լով՝ ե­կե­ղե­ցու դեմ պայ­քա՞­րը, «ֆու­տու­րի՞զ­մը»՝ ա­ռանց հաս­կա­նա­լու, ինք­նու­թյան ա­ղա­վա­ղու­՞մը:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Պաշ­տո­նա­կան այ­ցով Երևան է գա­լիս ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը: Նա­խա­գա­հից, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րից հե­տո: Գա­լուց ա­ռաջ է ա­սել. «Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոն­ցում աս­ված է, թե Ղա­րա­բա­ղի խն­դի­րը պետք է կար­գա­վո­րել միայն ու միայն այս ճա­նա­պար­հով, թերևս կար­գա­վոր­մա­նը չեն նպաս­տում»: Ին­չի՞ն է նպաս­տե­լու Լավ­րո­վը Երևա­նում: «Լավ­րո­վի պլա­նի՞ն», թե՞ լու­ծե­լու է, ինչ­պես ՀՀ-ում ՌԴ դես­պանն էր բո­ղո­քել, «արևմտյան ֆի­նան­սա­վո­րում ու­նե­ցող ՀԿ-նե­րի ու ԶԼՄ-նե­րի» խն­դի­րը, որ քն­նար­կում են հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյան, ռազ­մա­կա­յա­նի հար­ցը: ՌԴ՞-ն պի­տի ո­րո­շի՝ ինչ գրի ու չգ­րի հայ­կա­կան մա­մու­լը, ի՞նչ քն­նար­կեն ՀԿ-նե­րը: Իսկ դուք ա­սում եք… տրանս­գեն­դեր, կոն­վեն­ցիա, ինք­նիշ­խա­նու­թյան հար­ցը լու­ծեք, հե­տո թռվ­ռա­ցեք դա­տա­րան-մա­տա­րան, դա­տա­վա­րու­թյուն-մա­տա­վա­րու­թյուն շր­ջագ­ծում: Հատ­կա­պես, երբ ժո­ղո­վուր­դը հոգ­նել է զվար­ճան­քից ու ար­դեն հացն է ու­զում: Թերևս այդ պատ­ճա­ռով վար­չա­պե­տը վե­րա­դար­ձավ լայ­վի ռե­ժի­մին՝ բա­ցատ­րե­լու թե ծախ­սե­րը, թե Ղա­րա­բա­ղի հար­ցում իր դիր­քո­րո­շու­մը՝ հեր­քե­լով դա­վադ­րու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը, այ­սինքն՝ ինքն ի­րեն: ՈՒ՝ ի՞նչ: Դարձ ի շր­ջա՞նս:

Դիտվել է՝ 3558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ