ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ուրբաթ, 13-ին

Ուրբաթ, 13-ին
01.11.2019 | 10:29

Բրիտանիան երեք ու կես տարի դուրս է գալիս ԵՄ-ից ու դեռ դուրս չի եկել: Բրեկզիտի ճակատագիրը հիմա պետք է որոշեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ինչու՞ են բրիտանացիները 100 տարվա մեջ առաջին ձմեռային ընտրություններին գնում: Ի՞նչ է լինելու բրեկզիտը: Ամեն ինչ կախված է նրանից՝ կհաղթի՞ Բորիս Ջոնսոնը ընտրություններում: Եթե Տորիները վերադարձնեն մեծամասնությունը, Համայնքների պալատը արագ կհաստատի բրեկզիտը ու Մեծ Բրիտանիան կհեռանա հունվարի 31-ին, ԵՄ-ի հատկացրած հետաձգման ժամկետում: Գուցե նաև ավելի շուտ՝ տարեմուտի գիշերը: Եթե Տորիները պահպանեն իշխանությունը փոքր կուսակցություններից մեկի հետ կոալիցիայով, տանջանքները կշարունակվեն: Խորհրդարանը կվերադառնա բրեկզիտի պայմանների մանրազնին վերլուծությանը, ու բրեկզիտը կարող է երկարաձգվել: Եթե հակառակ կանխատեսումների, մեծամասնություն ստանան ընդդիմադիր կուսակցությունները, առավել հավանական է, որ ցանկացած գործարք ԵՄ-ի հետ՝ նախկինը կան նորը, կդրվի հանրաքեի: Դա ևս կես տարի հետաձգում է, գուցե և ընդհանրապես բրեկզիտից հրաժարում:


Ո՞վ կհաղթի: Անհնար է գուշակել: Հարցումները վկայում են, որ Տորիները մեծ առավելություն ունեն, բայց բոլոր խաղաքարտերը խառնում է բրիտանական ընտրական համակարգը և միմյանց վրա հարձակումներ չգործելու հեռանկարի անորոշությունը գաղափարամերձ կուսակցությունների միջև: 650 ընտրատեղամասերից մեկում հաղթելու համար թեկնածուն պետք է առաջ անցնի բոլոր մրցակիցներից, մեծամասնություն չի պահանջվում, ոչ մի երկրորդ փուլ: Դա լուրջ հետևանքներ է առաջացնում: Օրինակ՝ տեսականորեն հնարավոր է, որ հարցումներում երկրորդ տեղում գտնվող կուսակցության թեկնածուները երկրորդը լինեն ընտրատեղամասերում: Միլիոնավոր ընտրողներ աջակցում են այդ կուսակցությունը, որ խորհրդարանում ոչ մի պատգամավոր չի ունենա: Զրո: Այդ պատճառով հիմնական պայքարը կենտրոնանալու է այն ընտրատեղամասերում, որտեղ մրցակիցների տարբերությունը մեծ չէ: Պահպանողականները՝ իբրև բրեկզիտի կուսակցություն, ակնհայտորեն կկորցնեն մանդատների մի մասը այն շրջաններում, որտեղ դեմ են բրեկզիտին: Նախևառաջ Շոտլանդիայում ու Լոնդոնում: Սակայն կարող են մանդատներ տանել Լեյբորիստներից Անգլիայի հյուսիսային ու կենտրոնական շրջաններում, որտեղ միաձայն քվեարկել են հօգուտ բրեկզիտի: Մյուս կողմից՝ Տորիներին սպառնում են առայժմ խորհրդարանում չներկայացված Նայջել Ֆարաջի Բրեկզիտի կուսակցության թեկնածուները: Իսկ Լեյբորիստներին՝ մոխիրներից հարություն առած լիբերալ-դեմոկրատները, որ բացահատորեն դեմ են բրեկզիտին:
Ինչու՞ են այդքան հաճախացել ընտրությունները:


Իրոք, Բրիտանիայում գործում է օրենք, որ ընտրություններն անցկացվում են 5 տարին մեկ: Օրենքն ընդունել են 2011-ին՝ վերջ դնելու արտահերթ ընտրությունների մղձավանջին: Բայց վերջին 5 տարում սա արդեն երրորդ ընտրությունն է, բացահայտորեն օրենքը նպատակին չի հասել: Եվ այն պատճառով, որ 2016-ի հանրաքվեում բրիտանացիները 52% կողմ, 48% դեմ ձայներով վճռեցին հեռանալ ԵՄ-ից: Ինչպե՞ս դուրս գալու քննարկումները հասարակությունն ու խորհրդարանը բաժանեցին երեք մասի, և ոչ մեկը չունի մեծամասնություն: Տեսակետները մոտավորապես այսպիսին են՝ ոմանք ուզում են կտրուկ խզել հարաբերությունները ԵՄ-ի հետ ու գնալ տարբեր կողմեր, ոմանք ուզում են բաժանվել սիրով ու պահպանել սերտ հարավերություններ, ոմանք պահանջում են հրաժարվել բրեկզըից ու մնալ ԵՄ-ի հետ:


Հանրաքվեի պահին իշխանությունը Տորիներինն էր, բայց մեծամասնությունը խորհրդարանում չնչին էր: Մեծացնելու և բրեկզիտի իր տարբերակը կյանքի կոչելու համար վարչապետ Թերեզա Մեյը օգտվեց Տորիների հանրաճանաչության աճից ու համոզեց ընդդիմությանը համաձայնել արտահերթ ընտրությունների 2017-ի հունիսին: Հաշվարկները սխալ էին՝ Տորիները կորցրին մեծամասնությունը: Մեյը երեք անգամ չկարողացավ խորհրդարանով անցկացնել բրեկզիտի համաձայնագիրը և արցունքն աչքերին հրաժարական տվեց: Տորիները վարչապետի պորտֆելը փոխանցեցին Բորիս Ջոնսոնին: Նա կյանքով երդվեց, որ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից: Բայց նա էլ ձախողվեց: Ջոնսոնը համաձայնեցրեց ԵՄ-ի հետ նոր գործարք, սակայն սահմանված ժամկետում չհասցրեց հաստատել խորհրդարանում: Պատգամավորները հրաժարվեցին սահմանափակվել 3 օրով՝ քննարկելու բրեկզիտի սահմանադրական, ծավալուն օրինագիծը և ավելի շատ ժամանակ խնդրեցին: Բորիս Ջոնսոնը մերժեց: Ընդդիմության հետ ճակատամարտում նա իր կուսակցությունից վտարեց երկու տասնյակ պատգամավորների ու հայտնվեց փոքրամասնության կառավարության վարչապետի դերում: Բայց Ջոնսոնը վստահ է, որ Համայնքների պալատում ուժերի դասավորությունը չի արտացոլում իր գաղափարների ու մեթոդների հանրաճանաչությունը ժողովրդի մեջ: Այդ պատճառով նա որոշեց, որ լավագույն ելքն արտահերթ ընտրություններն են, ոչ թե տարտղնված պայքարը անզիջում խորհրդարանի հետ: Ընդդիմությունը երկար չէր համաձայնում, բայց հետո որոշում ընդունեց: «ԵՄ-ում մնալ ցանկացողների համար դեկտեմբերի ընտրությունները վերջին շանսն են,- ընդդիմության տրամաբանությունը բացատրում է օրենսդրության փորձագետ Դևիդ Ալեն Գրինը:-Ընտրությունները նրանց համար ռիսկ են: Սակայն նրանք չեզոքացնում են մեկ այլ վտանգ՝ վաղ, թե ուշ խորհրդարանը հաստատելու էր բրեկզիտը»: Հենց այդ պատճառով Ջոնսոնի համառ կոչերին աջակցեցին Շոտլանդիայի ազգայնականներն ու լիբերալ դեմոկրատները:

Երկուսն էլ ուզում են ԵՄ-ում մնալ: Երկուսն էլ ակնհայտորեն կուժեղացնեն դիրքերը խորհրդարանում: Նրանց աջակցությունը Տորիներին բավական էր արտահերթ ընտրություններ հայտարարելու համար: Նման անելք իրավիճակում Լեյբորիստները՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, որ չի ցանկանում ոչ այս, ոչ այն կողմն անցնել բրեկզիտի հարցում, ստիպված էին համաձայնել ընտրություններին՝ չնայած սարսափեցնող վարկանիշին:
Ու՞մ են ընտրում: Իշխանության գլխավոր մարմինը Համայնքների պալատն է, ունի
650 պատգամավոր: Վարչապետ է դառնում մեծամասնության ղեկավարը (միակուսակցական կամ կոալիցիոն), կառավարությունը ձևավորվում է զինակից պատգամավորներից:

Ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը ստանում է ընդդիմության պաշտոնական կարգավիճակ ու ձևավորում է ստվերային կառավարություն: Իշխող ու ստվերային կառավարությունների պատգամավորները նստում են նիստերի դահլիճի առաջին շարքում՝ դեմ դիմաց ու այդ պատճառով կոչվում են առաջինշարքայիններ; Կառավարությունն է որոշում նիստերի օրակարգը ու օրենսդիր գործունեության ծրագիրը, ընդդիմությունը դիմակայում է:
Ե՞րբ ամեն ինչ կվճռվի: Ընտրարշավին հատկացված է աշխատանքային 25 օր կամ 5 շաբաթ: Քվեարկությունը ավանդաբար տեղի է ունենում հինգշաբթի, այս անգամ՝ դեկտեմբերի 12-ին: 1923-ից հետո առաջին անգամ քարոզել ու քվեարկել բրիտանացիները ստիպված եմ մթին ու ցրտին: Վերջին կես դարում բրիտանացիները քվեարկում էին ուշ գարնանը, բայց բրեկզիտն ամեն ինչ փոխեց: Հաղթողներին կիմանանք ուրբաթ: 13-ին:
BBC


Հ.Գ. Պատկերացնու՞մ եք՝ ինչ խորհրդարան է հավաքվելու՝ ուրբաթ, 13-ին: Գուցե ընթերցողներից ոմանք զարմանան բրիտանացիների բթամտության վրա՝ ի՞նչ են իրենց պատեպատ տալիս՝ ասֆալտին փռեն, դռները կոտրեն, շենքերը շրջափակեն ու պահանջեն՝ ոչ բրեկզիտին: Կամ՝ առաջ, դեպի բրեկզիտ: Երկու վարչապետի խորհրդարանը պարացնում է մատերի վրա, հիմա էլ գնում է լուծարման, որովհետև... սկզբունքային տարաձայնություններ ունի: Պահ-պահ, երկրի տնտեսությունը միլիարդների վնասներ է կրում, իսկ իրենք ընկել են ինչ-որ 3 տոկոսի հետևից: Ինչ է, թե ժողովրդավար են: Հիմա հասկանում եք՝ մեր ու բրիտանացիների մենթալիտետի տարբերությունը: Մենք պատվանդանին ենք դնում նպատակահարմարությունը, նրանք՝ գաղափարը: Նրանք ուղիղ են գնում, մենք ծռմռվելով՝ հարմարվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ