ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՄԱԿ-ն Իսրայելից պահանջել է դադարեցնել բնակեցման գործընթացը

ՄԱԿ-ն Իսրայելից պահանջել է դադարեցնել բնակեցման գործընթացը
20.12.2012 | 11:37

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, պահանջել են Իսրայելից անհապաղ դադարեցնել պաղեստինյան բռնազավթված տարածքների բնակեցման գործընթացը։
Համատեղ հայտարարության մեջ Իսրայելի այդ քայլն անվանվում է ապօրինի, որը տապալում է խաղաղ բանակցությունների վերականգնմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը։

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ