Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Օբաման հանդիպել է Ռոմնիի հետ

Օբաման հանդիպել է Ռոմնիի հետ
30.11.2012 | 11:28

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի հետ։ Օբաման Ռոմնիին հրավիրել է Սպիտակ տուն՝ փակ ճաշի։ Այդպիսով նա կատարում է իր՝ հանրապետականների հետ համագործակցելու մասին նախընտրական խոստումը։
Ինչպես հայտնում է նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը, Օբաման հանդիպման համար հատուկ օրակարգ չէր նախապատրաստել։ Նրան հետաքրքրում էր Ռոմնիի կարծիքն ամերիկյան կառավարության աշխատանքի վերաբերյալ։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ