ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Պորտուգալիայի 2013թ. բյուջեն խնայողական է լինելու

Պորտուգալիայի 2013թ. բյուջեն խնայողական է լինելու
16.10.2012 | 12:50

Պորտուգալիայի կառավարությունը հրապարակել է 2013թ. պետական բյուջեի մանրամասները։ Նախագիծը ենթադրում է տնտեսական ամենախիստ միջոցառումները երկրի նորագույն պատմության մեջ։ Ֆինանսների նախարար Վիտոր Գասպարը հաստատել է, որ եկամտահարկը 2013թ. միջինում կավելանա մինչև 13,2 տոկոս։
2011թ. վարկատու միջազգային կազմակերպությունները համաձայնել էին Լիսաբոնին հատկացնել 78 միլիարդ եվրոյի շտապ ֆինանսական օգնություն՝ պայմանով, որ կառավարությունը կպարտավորվի նվազեցնել բյուջետային դեֆիցիտը։ Ֆինանսների նախարարն ասել է, որ հայտարարված տնտեսական խիստ միջոցները խոստումը կատարելու միակ նախապայմանն են։ «Մենք մանևրելու հնարավորություն չունենք»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ բյուջեի նախագիծն ընդունելու դեպքում հնարավոր կլինի դեֆիցիտը նվազեցնել 4,5 տոկոսով։ Նշենք, որ Եվրամիություն ցուցանիշներով ծախսերը եկամուտներից չեն կարող 3 տոկոսից ավելի լինել։
Կառավարության այս գործելաոճն առաջացրել է բնակչության դժգոհությունը։ Շուրջ 2000 ցուցարարներ երեկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով գործադիր իշխանությա հրաժարականը։

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ