Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայտնի է Վրաստանի կառավարության կազմը

Հայտնի է Վրաստանի կառավարության կազմը
08.10.2012 | 11:53

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է ապագա կառավարության կազմը։ Առաջադրված թեկնածուների թվում են Իրակլի Ալասանիան (պաշտպանության նախարար), Իրակլի Գարիբաշվիլին (ներքին գործերի նախարար) և Մայա Պանջիկաձեն (արտաքին գործերի նախարար)։

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ