Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Քեմերոնը մեղադրել է ՌԴ-ին և Չինասատանին սիրիական արյունահեղության համար

Քեմերոնը մեղադրել է ՌԴ-ին և Չինասատանին սիրիական արյունահեղության համար
27.09.2012 | 11:07

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել միջազգային առաջնորդներին անել ամեն հնարավորը՝ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի արյունոտ հանցագործությունները դադարեցնելու համար։ Նա նշել է, որ Սիրիայի ապագան պետք է լինի առանց Ասադի։
Քեմերոնը նաև սուր քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիայի հարցում միասնական մոտեցում մշակելու անկարողության համար։ Նա նաև հատուկ ընդգծել է այն երկրները, որոնք ոչինչ չեն անում, որպեսզի դադարեցնեն այդ հանցագործությունները, որոշ դեպքերում նաև աջակցում են Ասադի ռեժիմին։
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները, որոնցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք, մինչ այժմ չեն կարողանում մշակել ընդհանուր մոտեցում Սիրիայի հակամարտության հարցում։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն հանդես են գալիս առավել կոշտ պատժամիջոցներ կիրառելու առաջարկով, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը հակադրվում են նման առաջարկներին։

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ