Արյունոտ ծաղրածուն սիրում է թվերի սիմվոլիզմը։ Հիշեք՝ ինչպես սկսեց իր «հաղթական երթը» ապրիլի ուրբաթ 13-ին, ինչպես սատանայի թվով՝ 666 օր բացարձակ իշխանություն ունեցավ մեզ վրա, ինչպես Ծաղկազարդի օրը, երբ մեր Տերը մտավ Երուսաղեմ, որոշեց հավասարվել Նրան և հաստատել իր հաղթանակը անիծված հանրաքվեով... ՈՒ պարտվե՛ց։ Որովհետև թվային խեղկատակությունից ու չարից այն կողմ կա Վերին իշխանություն, որը սահման է դնում Արարքին։ Չարը պարտվեց ու կպարտվի, բայց արյունոտ է պարտվում, անմեղ արյուն խմելով, բոլորիս մեղսակից անելով է պարտվում։ Թե չարի խնջույքն ինչքան կտևի, մեզնից է կախված, որովհետև Բարձրյալն ընտրության իրավունք ու պարտականություն է տվել մարդուն։
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ նախկին ոստիկանապետ