Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ադրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, որ Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք

Ադրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, որ Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք
13.11.2014 | 17:15

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որում պնդել է, թե Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք:
«Հայաստանի ուղղաթիռների ապօրինի ներխուժումը Ադրբեջանի օդային տարածք հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ օկուպացիայի և ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ ուժի գործադրման քաղաքականության շարունակությունը», - ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ` հայտարարել է պաշտոնական Բաքուն: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, որ «հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են»:

Դիտվել է՝ 2817

Մեկնաբանություններ