Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Փակվել է «սև ինտերնետի» 400 կայք

Փակվել է «սև ինտերնետի» 400 կայք
08.11.2014 | 11:53

Համատեղ գործողության շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի 16 երկրներ և ԱՄՆ-ը, փակվել է ավելի քան 400 կայք, որոնք վաճառում էին արգելված ապրանքներ՝ ներառյալ զենք և թմրամիջոցներ: Կայքերը գործել են Tog ցանցում: Ձերբակալվել է 17 մարդ: Tog ցանցում, որը հաճախ անվանում են «սև ցանց», տեղադրվում են հազարավոր ընդհատակյա վիրտուալ խանութներ, որոնք զբաղվում են թմրամիջոցների, մանկական պոռնոգրաֆիայի, վնասակար ծրագրերի առևտրով, ինչպես նաև նրանում գործում են ծայրահեղական կազմակերպությունների կայքեր:
Ձերբակալվածների թվում է Բլեյք Բենտալը, ով հայտնի Silk Road 2.0 կայքի հիմնադիրն ու սեփականատերն է: Կայքում վաճառվում են թմրանյութեր: Այն բացվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նախկին Silk Road կայքը փակվել է, իսկ նրա սեփականատերը՝ ձերբակալվել: Գործողության արդյունքում առգրավվել է նաև ցանցային արժույթ բիտքոյն (Bitcoin)՝ 1 մլն դոլարի չափով:

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ