Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և նրա իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները», փոխանցում է Ermenihaber-ը։
ԵԱՏՄ կազմում գազի միասնական շուկայի պայմանագրի նախագիծը Ռուսաստանը կարող է ներկայացնել դեկտեմբերին կամ հունվարին՝ լրագրողներին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին:
Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով:
Օրինակ, մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ հասցնել ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Կբացվեն թուրքական նավահանգիստները, կհայտնվեն շատ ավելի լայն հնարավորություններ։
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։
Ռուսական էներգետիկ «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը, որ մինչև հիմա գազ էր վաճառում Թուրքիային նավթային ինդեքսացիայի երկարաժամկետ պայմանագրով, իր էլեկտրոնային պլատֆորմում Թուրքիային գազի առաջին սպոտային վաճառքի աճուրդ է անցկացրել:
Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին կատարած աշխատանքի համար, ասել է, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: