Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սա պետական դավաճանություն է, որովհետև միտում կա քայլի մեջ

Սա պետական դավաճանություն է, որովհետև միտում կա քայլի մեջ
16.04.2024 | 16:06

Ցուցակագրեք նաև Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների անունները և հետմահու դատեք նրանց ապօրինաբար պետություն հիմնելու համար։

Հազար ներողություն, բայց դուք անգամ 44-օրյա պատերազմի մասնակիցներին չեք կարողանում մարդավարի ցուցակագրել, ուր մնաց՝ 110 տարի առաջ անփաստաթուղթ ցեղասպանվածներին։

Սա բացարձակ հիմարություն է, որը կասկածի տակ է դնում եղելությունը։ Կարելի է որակել ոչ թե տգիտություն, այլ պետական դավաճանություն, որովհետև միտում կա քայլի մեջ։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ