ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կգա այն պահը, երբ ծանր վիճակում կհայտնվեն Թուրքիան և իր արհեստական փոքր եղբայրը

Կգա այն պահը, երբ ծանր վիճակում կհայտնվեն Թուրքիան և իր արհեստական փոքր եղբայրը
11.04.2024 | 18:15

Հայ-թուրքական արձանագրություններից դեռ տարիներ առաջ թուրքերը շրջանառության մեջ էին դրել պատմաբաններից բաղկացած, այսպես կոչված՝ հաշտեցման հանձնաժողովի գաղափարը: Հետագայում պարզվեց, որ որոշ հայ պատմաբաններ ոչ միայն գայթակղվել էին այդ խորամանկ գաղափարով, այլև «համապատասխան փորձ ու հմտություններ» ձեռք բերելու ձգտումով տևական ժամանակով այցելել Թուրքիա: Որոշ ժամանակ անց, այդ փորձը պիտանի եղավ հայագիտության բոլոր հիմքերը համակարգված խարխլելու «վեհ գործում»: Արդյունքում հայ-թուրքական բանավեճը սահուն տեղափոխվել է Հայաստանի ներքին կյանք, մենք ակամա փորձում ենք աքսիոմատիկ ճշմարտություններն ապացուցել, ցավոք, արդեն Երկրի ներսում, «հաշտեցման հանձնաժողովի» գաղափարով անհաշտություն սերմանվեց հենց մեր հանրության մեջ: Թուրքն առայժմ անելիք չունի, դեռ սպասում է:

Վստահ եմ, Հայ միտքը իրեն չի սպառել, կգա այն պահը, երբ էլ ավելի ծանր վիճակում կհայտնվեն Թուրքիան և իր արհեստական փոքր եղբայրը, իսկ դրա համար այդ երկրներում իդեալական նախադրյալներ կան, պետք էլ չի լինի դիմելու արհեստական պառակտումների...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ