Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-12

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-12
16.03.2024 | 13:25

Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանում, Արցախում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով

(սկիզբը` այստեղ)

Հոդվածաշարի նախորդած մասում խոստացել էինք ներկայացնել, թե ինչ է նշանակում, ինչ նպատակներ կարող է հետապնդել և ինչ վտանգներ պարունակել «Զվարթնոց»- ից ռուսական սահմանապահներին, ըստ էության, վռնդելու որոշումը: Վերոնշյալ հորդորը զանց առնելու և որոշումը չչեղարկելու դեպքում Ռուսաստանի և Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ ի՞նչ հնարավոր քայլեր կարող են կատարվել, որոնց մեր նկատմամբ թշնամացնելու հետևողական քաղաքական ուղեգիծ են վարում Նիկոլը և իր ոհմակը:

Փետրվարի վերջին «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող վիբրատորչիկ Ալենը, ինչպես արդեն գիտեք, հայտարարեց, որ ռուսական սահմանապահները Երևանի «Զվարթնոց« օդանավակայանում այլևս չպետք է ծառայություն իրականացնեն: Դա ոչ թե ռուսական կողմի ցանկությունն էր, այլ Նիկոլի և նրա ոհմակի կամքը կամ պահանջը: Պաշտոնական Մոսկվան այն ժամանակ արձագանքեց, որ Երևանից նման պահանջ չի ստացվել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փետրվարի 6- ին հայտարարեց, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել: Նրա խոսքով՝ Մոսկվային պաշտոնական կապուղիներով այդ մասին չեն հայտնել։

Նիկոլի ոհմակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, Պեսկովի հայտարարությունից ժամեր անց լրագրողներին ասել է, որ Հայաստանը Ռուսաստանին տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային հսկողությունն առանց ռուսական սահմանապահների, ամբողջությամբ սեփական ուժերով իրականացնելու մտադրության մասին:

Ստացվում է, որ Պեսկովի հայտարարությունը լսել և ուղարկել են, այսինքն՝ պաշտոնական ծանուցման մասին եք խոսում, ահա, խնդրեմ… Հետագայում Մոսկվան հաստատեց, որ նամակն արդեն ստացվել է:

Բնականաբար, հարց է առաջանում, թե Նիկոլը և իր ոհմակն ինչո՞ւ են ռուսական սահմանապահներին «Զվարթնոց»- ից հանելու պահանջ ներկայացրել Մոսկվային: Պատճառի վերաբերյալ հարցին պատասխանելու, իրենց որոշումը հիմնավորելու փոխարեն, Արմեն Գրիգորյանը դարձյալ հայտնել է Հայաստանի անունից իրենց ՔՊ- ական ոհմակի որոշման մասին, ինչին լրագրողները, հանրությունն արդեն ծանոթ էին:

«Հայաստանն այս հարցում ունի հստակ դիրքորոշում, և մենք այդ դիրքորոշման մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի Դաշնությանը, պաշտոնական նամակ ենք ուղարկել,- ասել է Գրիգորյանը:- Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ ծառայություն իրականացնեն օդանավակայանում»:

Ներկայիս կեղծ ժողովրդավարները, որոնք իշխանության եկան նաև թափանցիկ, բարեվարք գործունեություն ծավալելու, հաշվետվողական քաղաքականություն վարելու, այսինքն՝ հասարակությանը հաշվետու լինելու խոստումներով, այսօր բնավ հարկ չեն համարում բացատրել վերոնշյալ որոշման պատճառը կամ պատճառները, հանրությանը ներկայացնել, թե ռուսական սահմանապահները, որոնք ավելի քան 30 տարի հաջողությամբ սահմանային հսկողություն էին իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, ինչու հանկարծ այլևս ավելորդ համարվեցին: Նրանք, անպատժելիությունից արբեցած, վարվում են Լևոնի կամ ՀՀՇ- ի իշխանության տարիներից հայտնի տխրահռչակ սկզբունքով՝ բակլեն իմն է, ուզենամ խաշած կցանեմ…

Իսկ գիտե՞ք, թե ինչու չեն ներկայացնում վերոնշյալ որոշման պատճառը կամ պատճառները: Որովհետև եթե ներկայացնեն, ապա դրանով պաշտոնապես և հրապարակայնորեն պետք է խոստովանած լինեն, որ այստեղ գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ, սպառնալիքի տակ դնում այս երեքի ազգային անվտանգությունը, որպեսզի ապահովեն ԱՄՆ- ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի շահերն ու հետաքրքրությունները:

Ավելորդ չենք համարում հիշեցնել դեռ 1 ամիս առաջ սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունը, որ բրիտանական Mi 6- ը Հայաստանին Սահմանադրության խայտառակ փոփոխություն իրականացնելու, Ադրբեջանին ու Թուրքիային Զանգեզուրի միջանցքի տրամադրելու, Հայաստանից ռուսական զորքերի հեռացման, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու վերջնագիր է ներկայացրել Հայաստանին:

Խնդիրը սոսկ այն չէ, որ այսուհետ անվերահսկելի կերպով Հայաստան կարող են բերվել մեծաքանակ ու խիստ վտանգավոր թմրամիջոցներ, հատուկ զենքեր ու միջոցներ, կեղծ փողեր և այլն, ընդ որում, դրանց մի մասը հետագայում Ռուսաստան տեղափոխելու և մեր դաշնակցին վնաս պատճառելու նպատակով:

Խնդիրը նաև միայն այն չէ, որ «Զվարթնոց»- ից ռուսական սահմանապահների հեռանալուց հետո Հայաստանում բրիտանական Mi 6- ի, իսրայելական «Մոսադ»- ի, ԱՄՆ- ի ԿՀՎ- ի, թուրքական ու ֆրանսիական հատուկ ծառայությունների գործակալները և աշխատակիցներն ուղղակի կվխտան, կզբաղվեն ոչ միայն լրտեսությամբ…, ավելին՝ իրենց սև գործն անելու համար կթափանցեն կամ առնվազն կփորձեն թափանցել Ռուսաստան՝ հայկական անձնագրերից բնավ չտարբերվող անձնագրերով և հայերենին ու ռուսերենին վարժ տիրապետելով: Կա նաև այսբերգի ստորջրյա՝ մակերեսին չերևացող կողմը…

Մեր երկրին, ՌԴ- ին և Իրանին իրականում թշնամի հիշյալ պետություններից (նրանցից Ֆրանսիան և ԱՄՆ Հայաստանին են բարեկամ խաղում, Թուրքիան՝ Ռուսաստանին…) Հայաստան, շա՜տ մեծ հավանականությամբ, կարող են բերվել ռադիոտեխնիկական, ռադիոէլեկտրոնային հետախուզության համար նախատեսված թեկուզ մի քանի տոննա կշռող հատուկ սարքավորումներ, որոնք ավելի վաղ Վրաստանով չէին կարող բերվել Հայաստան ոչ թե տեխնիկական անհնարինության, այլ այն պարզ պատճառով, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը, Սահակաշվիլին վկա, թշնամական չէ ՌԴ- ի նկատմամբ, ինչպես Նիկոլը և իր գլխավորած ոհմակը:

Սարքավորումնե՛ր, որոնք այստեղ թշնամական հատուկ ծառայությունների, այսպես ասած, մինիբազաների (հիշենք Ուկրաինայում ԿՀՎ նմանաբնույթ բազաների վերաբերյալ վերջերս հրապարակված տեղեկությունները) մասնագետներին թույլ կտան մեծ հեռավորություններից գաղտնալսել թե՛ Հայաստանում ռուսական 102- րդ ռազմաբազայի, թե՛ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի, թե՛ Իրանի զինված ուժերի զինծառայողների միջև ռադիոկապով և այլ միջոցներով իրականացվող ծառայողական բնույթի գաղտնի խոսակցությունները, և համապատասխան տեղեկությունները փոխանցել իրենց կենտրոններին: Անձամբ ես գրեթե համոզված եմ դրանում: Եվ ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանում և Իրանում այս ամենը չե՞ն հասկանում…

Թող որևէ մեկը չհամարձակվի գլխիս լոլոներ կարդալ, թե բա մեր հայ սահմանապահները, ինչո՞ւ նրանց չեք վստահում, ինչո՞ւ եք կարծում, թե թույլ կտան այդ ամենն անցկացնել և այլն, և այլն… Տո լա՞վ եմ անում՝ չեմ վստահում, չվստահելն էլ իմ իրավունքն է: Նիկոլի օրոք այնտեղ ծառայության անցածների մասնագիտական որակավորման խնդիրը դեռ մի կողմ… Միայն մեկ- երկու պարզ հարց տամ. իսկ ո՞ւմ են ենթարկվում նրանք… Կասեք՝ ԱԱԾ- ին: Իսկ ԱԱԾ- ն, ավելի ճիշտ, Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայությո՛ւնն ում է ենթարկվում…

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլի և իր հայադավ ոհմակի վերոնշյալ քայլը, Ռուսաստանի և Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ ի՞նչ հնարավոր քայլեր կարող են կատարվել: Ամենախի՛ստ՝ թե՛ ռազմական, անվտանգային, թե՛ տնտեսական ու քաղաքական ոլորտներում: Բա ի՞նչ էիք կարծում… Իրենց փոխարեն դուք լինեիք, ինչպե՞ս կվարվեիք…

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 12- ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշելով, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին արդեն տեղեկացրել են «Զվարթնոց»- ում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, հավելել էր. «Գերատեսչությունների գծով այժմ շփումներ են իրականացվում», «Շփումները բոլոր հնարավոր մակարդակներում շարունակվելու են»: Սա նշանակում է, որ Երևանին ժամանակ էր տրված իր որոշումը վերանայելու, ՌԴ- ում հավանաբար դեռ մի փոքր հույս ունեին, որ Նիկոլը և իր ոհմակը կարող են սխալ ճանապարհից ետ դառնալ, եթե նրանց մանրակրկտորեն բացատրեն ետ չդառնալու հետևանքները… Կարծում ենք, զուր հույսեր…
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ