Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ժամանակն անցնում է

Ժամանակն անցնում է
16.01.2024 | 16:42

Նիկոլի դեմ ասում ենք, խոսում ենք, գրում ենք, յանի պայքարում ենք, ու ժամանակն անցնում է։ Փաստացի՝ արդեն ՎԵՑ ՏԱՐԻ դարձավ, որ նա Հայաստանում բացարձակ իշխանություն է ներկայացնում։

ՎԵՑ ՏԱՐԻ։ Բերանով ասում ենք վեց տարի, մի ահռելի ժամանակ։ Նիկոլը շատ է սիրում Պապ թագավորից խոսել։ Պապն ընդամենը չորս տարի է թագավորել, էն էլ՝ մոտ 1700 տարի առաջ. այսօրվա ինֆորմացիոն դարի համար դա մաքսիմում 6-7 ամիս ժամանակ է անում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ