«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ժողովու՛րդ, իսկ խելք ու խիղճ ե՞րբ կունենանք

Ժողովու՛րդ, իսկ խելք ու խիղճ ե՞րբ կունենանք
15.01.2024 | 11:23

Միայն Քյոխն է մնացել, որ չի վարկաբեկվել, չէ՜, մի բան պետք է անել: Եվ ահա.

«Զոհված զինծառայողի հայրը պատմում է, որ երբ զանգել է Քյոխին, նա ասել է, որ Վահագի մասին լուր չկա, սակայն հաստատ կարող է ասել, որ պայմանագրային զինծառայողներից ոչ մի զոհ չկա, որ Վահագը հավանաբար կամ անտառներում է, կամ, վատագույն դեպքում, գերի է ընկել»:

Բայց... մեկ ամիս անց որդու դիակը ծնողները հայտնաբերում են Վանաձորի դիահերձարանում:

Դե ուրեմն՝ «թաղեմ Քյոխին, նրա նմանները ծախեցին Արցախը»:

«Քյոխի նմաններն ապրելու իրավունք չունեն»:

Ժողովու՛րդ, իսկ խելք ու խիղճ ե՞րբ կունենանք:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ