Forbes-ը, հղում անելով բջջային հավելվածների վերլուծությամբ զբաղվող App Annie ընկերության հրապարակած տվյալներին, հայտնում է. «FaceApp հավելվածը, հասնելով հայտնիության իր գագաթնակետին, հուլիս ամսին ավելի քան 1 մլն դոլար է վաստակել»:
Աղբյուրը մանրամասնում է՝ խոսքը հուլիսի 9-19-ի մասին է. հենց այդ ընթացքում օգտատերերը հավելվածը ներբեռնել են 6.5 մլն անգամ:
«FaceApp հավելվածն իր թողարկման պատմության ընթացքում ներբեռնվել է ավելի քան 73 մլն անգամ՝ վաստակելով 11.6 մլն դոլար»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ Wireless Lab ռուսական ընկերության կողմից մշակված FaceApp բջջային հավելվածը հնարավորություն է տալիս «ծերացնել, երիտասարդացնել» օգտատիրոջը, նույնիսկ՝ փոխել նրա սեռը: