Աստղագետները երեք մոլորակներ են հայտնաբերել, որ համեմատաբար մոտ են Արեգակնային համակարգին, և որտեղ հնարավոր է կյանք լինի: Nature-ը գրում է, որ երեք մոլորակները պտտվում են սառցե թզուկ աստղի շուրջը` 1 պտույտ գործելով 39 լուսատարում, և չափերով համեմատելի են Երկրի և Վեներայի հետ: Բելգիայի Լիեժի համալսարանից Մայքլ Գիլոնի խոսքերով` աստղագետները եզակի հնարավորություն ունեն աստղային դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ կյանքի քիմիական հետքեր հայտնաբերել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: