ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀՀ իշխանությունները շարունակում են վարել «խեղճիզմի» քաղաքականություն

ՀՀ իշխանությունները շարունակում են վարել «խեղճիզմի» քաղաքականություն
04.10.2024 | 10:52

Աննախադեպ «հրաշք» է տեղի ունեցել․ ՀՀ ԱԳՆ ղեկավարը կասկածներ ունի, որ Բաքուն խաղաղության է ձգտում: «Օրինակ, հիմա Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը։ Մինչդեռ, Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Բաքուն մեզ վստահեցնում է, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լրիվ այլ է»,-նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Պատկերացնու՞մ եք՝ այդ խոսույթը Ադրբեջանը շրջանառում է արդեն երկու տարի, ՀՀ ԱԳՆ-ում նոր են սկսել դա նկատել։ Մինչդեռ խելացի աշխատանքի դեպքում այս ամենը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ։

Իսկ սա հատված է Ալիևի՝ սեպտեմբերի 30-ի ելույթից․

«Մեր ազգը 20-րդ դարում ենթարկվել է տեղահանության երեք ալիքների՝ առաջինը 1918-ին, երկրորդը՝ 1940-50-ականներին, երրորդը՝ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին։ Երկու տեղահանություններից հետո որոշակի ժամանակ անց ադրբեջանական ժողովուրդը վերադարձավ իր պապենական հողերը, այսինքն՝ մեծ մասը, եթե ոչ բոլորը, վերադարձան։ Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս, որ էթնիկ զտումների երրորդ ալիքին ենթարկված արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց պապենական հողերը։ Դրա համար շատ պատճառներ կան: Իհարկե, հայրենիքի նկատմամբ սերը, այդ հողերը չեն մոռացվել և չեն մոռացվելու, արևմտյան ադրբեջանցիների հաջորդ սերունդները, որոնք չեն տեսել այդ հողերը, ապրում են Հայրենիքի կարոտով»։

Այս և բազմաթիվ այլ հայտարարություններով Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը՝ վարելով «խեղճիզմի» քաղաքականություն, որ ոչ միայն չի բերում խաղաղության, այլև ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ