Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Առանց իսկական լիդերների

Առանց իսկական լիդերների
18.05.2024 | 18:03

Այնպես, ինչպես ագահությունը և հարստության ու իշխանության հասնելու չիրականացվող տենչը մարդուն կարող են անտանելի դարձնել, ճիշտ նույն ձևով էլ փառքի հասնելու անհիմն ու չիրականացված տենչը ոչնչի չհասած կեղծ ամենագետին կարող է դարձնել մեծամիտ ու անտանելի։

Դրանք սովորաբար լինում են էպիզոդիկ ձևով բարձր մատերիայի հետ շփված, բայց այդպես էլ մակերեսին մնացածները, որոնք, առանց հասկացած լինելու իրերի խորքը, սիրում են շաղակրատել դրա «մասին» միայն։

Նման «գործիչների» բազմացման իդեալական միջավայր են առանց իսկական լիդերների մնացած հասարակությունները, որտեղ որևէ մեկին ընդօրինակելու բնական հնարավորությունը չկա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ