ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աշխարհը կառուցված է այն հիմքի վրա, որ հաղթողը միշտ պետք է լինի ուժեղը, ոչ թե արդարը

Աշխարհը կառուցված է այն հիմքի վրա, որ հաղթողը միշտ պետք է լինի ուժեղը, ոչ թե արդարը
13.05.2024 | 11:14

Արցախյան առաջին պատերազմում մեր ունեցած հաղթանակից հետո, հայկական կողմի գերադաս դիրքի օգտագործումը այդ հաղթանակը վերածելու համար որևէ տեսակի հայանպաստ վերջնարդյունքի, տեղի չունեցավ մի շատ պարզ պատճառով։

Դա անելու համար հայկական կողմից պահանջվում էր գնալ նաև զիջումների՝ ազատագրված ու գրաված տարածքների մի մասը վերադարձնելու տեսքով։

Այն հանգամանքը, որ հակառակորդին որևէ նման կարգի զիջման գնալը, համընդհանուր քաղաքական տհասության և ոչ պետական էգոիստական մտածողության պատճառով, կարող էր ռիսկային համարվել հերթական իշխանության համար, այդպես էլ հարցը թողեց առանց լուծելու։

Եվ դա այն դեպքում, երբ հակառակորդը նավթագազային փողերի հաշվին ուժեղանում էր օրեցօր։

Իսկ եթե այս հարցը ժամանակին ինչ-որ կայուն լուծում ստացած լիներ, ապա մենք այսօր նման օրհասական վիճակում չէինք լինի։

Իհարկե, հարցի ձգձգման համար կային կային նաև այլ խորքային պատճառներ և առաջին հերթին այն, որ աշխարհի ուժեղացող միաբևեռության պայմաններում հայկական կողմի հաղթանակը կարող էր դիտվել որպես Ռուսաստանի հաղթանակ, որն անընդունելի էր Արևմուտքի կողմից։

Դրանից բացի, որևէ թույլ կողմի արդարացի հաղթանակը շատ կողմերով անընդունելի նախադեպ կարող էր լինել աշխարհի բոլոր հզորների համար, քանի որ նույն աշխարհը կառուցված է այն հիմքի վրա, որ հաղթողը միշտ պետք է լինի ուժեղը, ոչ թե արդարը։

Կային նաև այլ լուրջ պատճառներ, որոնց թվում առաջին հերթին փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում ռուսական շահերի դրեյֆը դեպի արևելք ու հարավ։

Կամ էլ՝ մեր շրջապատում ամեն ինչի արագ փոփոխության պայմաններում մեր գավառական ինքնագոհ մտածելակերպի անկարողությունը դուրս գալ հետամնացության թմբիրից և փորձել հասկանալ, թե ինչ է սպասվում մեզ, այն էլ՝ շատ մոտ ապագայում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ