ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եթե ժամանակին հայակործան գործընթացի դեմն առնեինք, չէինք հասնի էս օրին

Եթե ժամանակին հայակործան գործընթացի դեմն առնեինք, չէինք հասնի էս օրին
26.04.2024 | 14:40

Եղեռնի օրը ու նախօրեին տղերքը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշն էին այրում (լավ էին անում), մինչդեռ հիշեցնեմ՝ 2018-ին, երբ փնթի, փռչոտ, կիսագրագետ մեկը, որն իրեն վարչապետ հռչակեց, Հայաստանի դրոշից նասկի էր հագնում, ոչ ոք ծպտուն չհանեց' էյֆորիայի մեջ ընկած, այնինչ, հայ ժողովրդի բռունցքը պիտի տրաքեր նրա ճակատին, քանի որ ոչ մի տարբերություն չկա՝ թու՞րքն է մեր դրոշը կոխկրտում, այրում, թե՞ դու մեր դրոշը նասկի ես դարձնում։ Նույն թվականի հոկտեմբերի մեկին, երբ մահացավ Շառլ Ազնավուրը, և աշխարհի անթիվ քաղաքներ հարգում էին աշխարհահռչակ հայազգի երգչի հիշատակը, իրեն վարչապետ հռչակածը Հանրապետության հրապարակում միտինգ էր անում՝ սուգ հայտարարելու փոխարեն։ Եվ դարձյալ հայ ժողովրդի բռունցքը չիջավ նրա ճակատին, քանի որ արհամարհել էր Հայաստանի ազգային հերոսի հիշատակը։ Ու երբ նվաստս՝ որպես լրագրող, հեռուստատեսությամբ բարձրաձայնեցի, ինձ անմիջապես կանչեցին ,,на партер,,՝ քանի՞ գլխանի ես, որ մեր վարչապետի հասցեին... Հետագա քաղաքական ու ռազմական իրադարձություններին ծանոթ եք բոլորդ, չեմ շարունակում։ Մինչդեռ, եթե ժամանակին պլանավորված հայակործան գործընթացի դեմն առնեին, չէինք հասնի էս օրին։

Դե, հիմա վայելեք (սա էլ ցավով եմ ասում), քանի որ հասել ենք վերջին կանգառին, իջնելու ժամանակն է։

Հ. Գ. Շատ եմ ցավում ու ափսոսում, որ ինձ վրա մատ թափ տվող, «սրտի վարչապետ» պաշտպանողը էսօր անազատության մեջ է, ու հայտնի է, թե ում հրահանգով։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4888

Մեկնաբանություններ