ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միքայել Մինասյան. Ինչու սկսվեց ու ինչպես է շարունակվում «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան

Միքայել Մինասյան. Ինչու սկսվեց ու ինչպես է շարունակվում «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան
23.02.2021 | 21:22

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրել է. «Ի տարբերություն գործող իշխանական թափթփուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու: Հիմա Արիկին փակել են՝ ինչ-որ ֆեյքի գործ կարելով վրան: Ո՞վ է այդ ֆեյքի՝ Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը։ Պատասխան՝ ԱԱԾ-ն։ Կհարցնեք ինչո՞ւ։ Պատասխանն Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուս 2 տղաների դեմ «կարված» մեղադրանքի հատորներում է։


Գագիկ Սողոմոնյան ֆեյքի դեմ ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել է 2020-ի հոկտեմբերի 17-ին։ Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը պատերազմում էր, ռմբակոծվում էին մեր քաղաքներն ու գյուղերը, թշնամու դրոնները հասել էին Աբովյան քաղաք։ Երկրում, սահմանին և բանակում վխտում էին ադրբեջանական մատնիչներն ու գործակալները, որոնք հաղորդում էին բանակի տեղաշարժի ու ռազմական գաղտնի օպերացիաների մասին։ Մեր տղաները հարյուրներով զոհվում էին, իսկ Արցախը՝ հանձնվում։ Եվ այդ օրհասական ու ճակատագրական օրերին ԱԱԾ-ն որոշում է քրեական գործ հարուցել մի ֆեյքի դեմ, ստեղծում է մեծաքանակ քննչական խումբ և ուղիղ կապ հաստատում Ֆեյսբուքի հետ։ Դատելով գործի նյութերից՝ ԱԱԾ-Ֆեյսբուք նամակագրությունում չկա մի կարևոր կետ. ԱԱԾ-ն երբեք չի դիմել ու ոչ մի անգամ չի խնդրել ֆեյսբուքին փակել Գագիկ Սողոմոնյանի էջը։ Նրանք տարբեր խնդրանքներով դիմել են ֆեյսբուքին, ամեն ինչ ուզել են, բացի ամենակարևորից՝ չեն ցանկացել փակել կամ սառեցնել այդ էջը։


Եթե այդ ֆեյքը խախտում էր ռազմական դրության պահանջները, բացահայտում պետական գաղտնիքներ, ինչո՞ւ չփակել այն։ Ասեմ, ինչու. որովհետև այն պետք էր հետպատերազմյան ռեպրեսիաների համար։ Նրանց չէր մտահոգում, թե ինչ է գրում ֆեյքը, նրանց պետք էր, որ ֆեյքի անվան տակ ձերբակալեն Նիկոլի և Իլհամի թշնամիներին, որովհետև պարզվեց, որ երկուսի և բարեկամներն են նույնը, և թշնամիները։ Հետո արդեն, պոստֆակտում կպարզվի, որ այդ ֆեյքը պատերազմի մասին ավելի ճշմարտախոս դուրս եկավ, քան Նիկոլը, Աննան, Արայիկն ու Արծրունը միասին վերցրած։ Այս ֆեյքի պատմությունն իրականում ցույց է տալիս նաև մեր պարտության խոր պատճառները։ Մենք պարտվեցինք, որովհետև բոլորը ունեին ծրագիր՝ պարտվել պատերազմում։ Արդյունքում, թշնամին մտավ Շուշի, որի պաշտպանությունը համակարգում էր ամեն ինչի մասնագետ, պարզվեց նաև Սուրբ հոգուց բեղմնավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, որը հետո ինկասացիայի մեքենայով փախավ, իսկ ԱԱԾ գործող տնօրենն այդ ընթացքում գաղտնալսում էր հակաադրբեջանական մեդիագրոհ կազմակերպող Արա Սաղաթելյանին։ Եվ եթե հարցնեք, թե ով հանձնեց Շուշին, կպատասխանեմ առանց երկիմաստության. Շուշին հանձնեց Նիկոլը, իսկ օպերացիան իրականացրին Հայաստանի ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները, որոնք երկրի թշնամուն թողած ընկած էին մի ֆեյքի հետևից, որին ուզում էին գտնել, բայց ոչ փակել։ Որովհետև ԱԱԾ-ն գիտեր. Նիկոլը մեզ տանելու է պարտության, հետևաբար պետք է պատրաստվել Նիկոլի դեմ պայքարողներին չեզոքացնելուն։ Այդ պատճառով սկսվեց ու շարունակվում է «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան։


Արդյունքում Շուշին անցավ թշնամուն, ԱԱԾ-ն վերջնականապես վարկաբեկվեց, Հայաստանը մնաց անտեր, ժողովուրդը՝ սոված, իսկ Գագիկ Սողոմոնյանը դարձավ համացանցային աստղ»։

Դիտվել է՝ 18300

Մեկնաբանություններ