ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աննա Մկրտչյան․ Հոր տուն տանելու միտքը լավ էլ իրականություն է

Աննա Մկրտչյան․ Հոր տուն տանելու միտքը լավ էլ իրականություն է
14.09.2020 | 17:35

Մի թե՞ երկու տարի էր պետք հասկանալու համար, որ Նիկոլի առաջարկածն իրականում թավիշ չէ, այլ մամուռով պատված ճահիճ, որը միայն մի հատկություն ունի՝ ներքև քաշել ու կործանել։
Պետք էր երկու տարի այս մամուռի մեջ ապրեիք, որ հասկանայիք՝ ինչ արվում էր արվում էր ուղղակի հանուն Նիկոլի վարչապետության։
Իսկ այդ վարչապետությունից շատ բաներ ածանցվեցին։
Վերջին «թարմերը» ներկայացնում եմ հակիրճ։
Խաբված քաղաքացիների տարբեր խմբեր՝ խաղողագործներից մինչև ՓՄՁ(հագուստի առքուվաճառք), ավտոներկրողներից մինչև գույքահարկի շահառուներ և այլն։
Նույն տրամաբանությամբ կառուցված արհեստածին ՍԴ ճգնաժամ, որն ուղղակի չի հանգուցալուծվի մի պարզ պատճառով։ Նիկոլն ու իրենից ածանցվածներն ընդունակ չեն որևէ խնդիր հանգուցալուծել։
Ու հարցը միայն ՍԴ-ն չէ, որովհետև մի քանի երես ունեն ամենամակերեսային հարցերում անգամ։
Օրինակ՝ այն ժամանակ երբ վիրավորում էին նիկոլն ու ալեն սիմոնյանը վիրավորանքի համար պատասխանատվության կանչելը ներկայացվում էր իբրև ճնշում։
հիմա երբ Նիկոլին ու Ալենին են վիրավորում պետք է վճարեն 5 միլիոն դրամ(ըստ օրենքի նախագծի)։
Այն ժամանակ երբ ազգ-բանակ էր դա ընդամենն անհարկի միլիտարիզացիա ու անպետք գործիք էր որակվում նիկոլանմանների կողմից։
Հիմա աշխարհազորը, որն ազգ-բանակ ընդգրկուն կոնցեպտի պարզունակ ձևն է, դարձել է խիստ անհրաժեշտություն։
Երկու տարի պահանջվեց հասկանալու, որ ճահճում եք։ Տեսնենք՝ դեռ քանի տարի ու փորձ կպահանջվի դուրս գալու ու ճահճից մաքրվելու համար։


Հ.Գ. մի փոքր տրամաբանական շղթա.
Եթե Նիկոլը գույքահարկը տանում է պետական բյուջե, իսկ այդ նույն պետական բյուջեից պարգևավճար տալիս ինքն իրեն, ուրեմն հոր տուն տանելու միտքը լավ էլ իրականություն է։

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ