Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Քյար­թուն» հա­յութ­յան հետ կապ չու­նի

«Քյար­թուն» հա­յութ­յան հետ կապ չու­նի
03.12.2019 | 03:08
Հա­յաս­տա­նի պե­տա­կան տն­տե­սա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում Վարդ­գես Պետ­րո­սյա­նի «Վեր­ջին ու­սու­ցի­չը» վի­պա­կի հի­ման վրա նկա­րա­հան­ված հե­ռուս­տա­սե­րիա­լի ստեղ­ծա­գոր­ծա­կան խմ­բի (սցե­նա­րիստ` Ա­նա­հիտ Ա­ղա­սա­րյան, դե­րա­սան­ներ` Խո­րեն Լևո­նյան, Ար­մեն Հով­հան­նի­սյան և այլք) և ՀՊՏՀ-ի ու­սա­նող­նե­րի միջև:
ՈՒ­շագ­րավ է, որ ու­սա­նող­նե­րի ա­ռա­ջար­կով էր հե­ռուս­տա­սե­րիա­լի ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մը ժա­մա­նել հա­մալ­սա­րան, այ­սինքն ու­սա­նո­ղու­թյու­նը արժևո­րել և սի­րել է հե­ռուս­տա­սե­րիա­լը:
Պարզ­վեց` Խո­րեն Լևո­նյա­նի լա­վա­գույն ու­սու­ցիչն իր սխալ­ներն են, ո­րոնք ին­քը դեռ շա­րու­նա­կում է ա­նել ու դա­սեր քա­ղել դրան­ցից:
Ա­նա­հիտ Ա­ղա­սա­րյա­նի կար­ծի­քով` ու­սու­ցիչն այն մարդն է, ու­մից ինչ-որ բան սո­վո­րում ես, դա կա­րող է լի­նել ան­գամ տաք­սու վա­րոր­դը, իսկ իր ու­սու­ցի­չը ե­ղել է Խո­րեն Աբ­րա­հա­մյա­նը:
Խո­րեն Լևո­նյա­նը հա­մոզ­ված է, որ ինքն իս­կա­կան երևան­ցի է, իս­կա­կան հայ, գի­տի իր երկ­րի պատ­մու­թյու­նը, լսում է լավ ե­րաժշ­տու­թյուն: ՈՒ­րախ է, որ ե­րի­տա­սարդ­նե­րի հո­գում մի բան արթ­նա­ցել է. «Մենք շատ հա­ճախ սի­րում ենք կորց­նել մե­րը, օ­տար աշ­խար­հից վերց­նել մի քիչ և խառ­նել մե­րին: Պետք է ճա­նա­չել մե­րը, ո­րը վա­տը չէ, հե­տամ­նաց չէ, աշ­խար­հից կտր­ված չէ: «Քյար­թուն» հա­յու­թյան հետ կապ չու­նի: Ցա­վոք, ցան­կա­ցած աս­պա­րե­զում հայ­կա­կա­նը քչու­թյուն է ա­նում»:
Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նի պետ Մար­տի­նա Սար­դա­րյանն ա­սաց, որ «Քաո­սը» ցու­ցադ­րե­լուց հե­տո մար­դիկ կար­դում են Շիր­վան­զա­դե կամ «Շահ­մա­րի ա­ռեղծ­վա­ծը», «Բա­լե­նի», «Վեր­ջին ու­սու­ցի­չը»: Այ­սինքն, ի­րենց աշ­խա­տան­քը տվել է ցան­կա­լի պտուղ­ներ, հետևա­բար այն շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու:
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 40826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ