38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետականություն կոչվածը միայն արտաքնապես ունի ազգային հատկանիշներ

Պետականություն կոչվածը միայն արտաքնապես ունի ազգային հատկանիշներ
28.09.2024 | 06:55

Ես սկզբունքորեն չեմ նայում-լսում երկրի ղեկավարներին, քանի որ դրանք մարդիկ են, որ տուրք են տվել իրավիճակային քաղաքականությանը և գերի դարձել դրսի թելադրանքին։

Պատկերացնենք, որ ձեզ ժառանգություն է հասել հայրական տուն, որը պահանջում էր մասնակի վերանորոգում ՍԵՓԱԿԱՆ ուժերով, բայց դուք վազել եք օտար վաշխառուների դուռը՝ խնդրել, աղաչել եք, որ օգնի՝ վարկավորի։

Արդյունքում «վերանորոգվել» է ձեր հայրական տունը, բայց ամբողջաապես օտար խաղացողների ձեռքերով ու ԿԱՆՈՆՆԵՐՈՎ։

Հիմա այդ տունը հիշեցնում է մի այլանդակ կառույց՝ տարբեր, հակասական շերտերից բաղկացած։ Սատանան գլուխ չի կարող հանել, այն ինչ ստացվել է․ գլոբալիստական, նեոլիբերալիստական խառնակույտ։

Տարրական մի փաստ․ 30 տարիների ընթացքում չի ձևավորվել ոչ ՍԵՓԱԿԱՆ տնտեսություն, և ոչ էլ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ շուկա:

Պետականություն կոչվածը միայն արտաքնապես ունի ազգային հատկանիշներ։ Այն իր բովանդակությամբ ամբողջապես նեոգաղութային պրոեկտ է, լաքեյական ծառայություններն էլ՝ երկրի գլխավոր «ռազմավարություն»։

Յուրաքանչյուն ոք, ով կհայտնվի այդ պետության ղեկին, ստիպված է անել այն, ինչ՝ նախորդները։

Հետևաբար, «Երրորդ Հանրապետությունը» վաղուց մեռած նախագիծ է։

Հոգեհանգիստը տվեք, գնանք կառուցելու իրապես Ազգային պետություն։

Առաջնահերթ կառուցենք խորքային Հայաստանը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ