Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Բաքվի «պատուհանը»

Բաքվի «պատուհանը»
26.07.2024 | 15:32

«ՀՀ-ում ԱՄՆ զորավարժությունները, ֆրանսիական զենքի մատակարարումները և ԵՄ ռազմական օգնությունը ոգեշնչում են Հայաստանին և նախապատրաստում Ադրբեջանի հետ նոր հակամարտությանը»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն, ապա սպառնացել է. «Եթե Ադրբեջանի դեմ սադրանքները չդադարեն, ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկվեն»:

Ի դեպ, ուշագրավ է, որ Բաքուն հոխորտում է ամերիկացի համանախագահի հայաստանյան «խաղաղասիրական» այցի համատեքստում:

Սա խիստ կանխատեսելի սցենար է, ինչի մասին վերջին մի քանի օրերին անդադար խոսել եմ գրեթե բոլոր հարցազրույցներում:

Ադրբեջանն այս պահին խաղաղության պայմանագիր կնքելու որևէ մոտիվացիա չունի, հակառակը՝ նրա խնդիրն է թուլացնել Հայաստանը՝ նրանից կորզելով զիջում, այսպես ասած, «միջանցքային» տրամաբանության մեջ:

Ի հեճուկս մեր պսևդոարևմտամետների «պերճախոս» պնդումների՝ Արևմուտքը որևէ լծակ չունի, որպեսզի զսպի Ադրբեջանին (մեծ իմաստով՝ ցանկություն էլ չունի):

Միակ բանը, որ Արևմուտքը կարող է անել ու վերջին երկու տարիներին «հաջողությամբ» արել է՝ հակելն է Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերություններում գնալ նշաձողի նոր իջեցման: Դրա մասին էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի վերջին հայտարարությունը:

Այս ամենին ավելացել է մեկ խնդիր ևս:

Բայդենի ինքնաբացարկից հետո, ԱՄՆ գործող վարչակազմը «կաղ բադիկի» կարգավիճակում է լինելու վեց ամիս: Իսկ սա միջազգային ուշադրության լուրջ վակուում է ստեղծելու տարածաշրջանում, ինչը հնարավորությունների «պատուհան» է Ադրբեջանի համար:

Սա այն իրավիճակն է, որի մասին դարձյալ մի քանի առիթով խոսել եմ:

Հայաստանի իշխանության՝ Ռուսաստանի դեմ չհաշվարկված ու արկածախնդիր դեմարշը, բոլոր «ձվերը» Արևմուտքի նեոլիբերալ շախմբերի «զամբյուղում» տեղադրելու անհեռատեսությունը, Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլորությունը Հայաստանն ավելի անպաշտպան ու, ըստ էության, մենակ են թողել Բաքվի ագրեսիվ օրակարգի դեմ՝ խրախուսելով Ալիևի ու նրա վարչակազմի հավակնությունները:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ