Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Բարերարյալը՝ Արմենակ Մուրադյան (հատված ինքնակենսագրությունից)

Բարերարյալը՝  Արմենակ  Մուրադյան  (հատված ինքնակենսագրությունից)
19.09.2023 | 11:55

Տրապիզոն հասած ֆրանսական շոգենաւ մը կը նստիմ և Մարսիլիոյ գծով Բարիզ կը հասնիմ վերջապէս, յարմար ատենին Մանթաշեանի ծախքով կառուցուած նորաշէն եկեղեցւոյն օծումը պիտի կատարուէր, ճիշդ շաբաթ մը վերջ: Նպատակս էր` առանց մէկու մը գլուխը ցաւցնելու` մասնակցիլ օծման, ուրկէ ետք համոզուած էի թէ եկեղեցւոյ հոգաբարձութիւնը զիս վար կը դնէր, անոր համար` հակառակ վխտացող տիրացուներու… Այսպէս ալ եղաւ: Էգնայեան որ հոգաբարձութեան ատենապետն էր` համեստ ամսական մը առաջարկեց ինձ դպրապետութեան պաշտօնին համար. ստիպուած էի ընդունիլ, և հետս բերած փոքրիկ գումարէն քիչ քիչ ամսականներուս վրայ բարդելով սկսայ ապրիլ, միւս կողմէն ձեռնարկեցի վերջապէս տարիներով երազած ու փափաքած գործիս: Կ՛ուզէի անպատճառ Conservatoire մտնել… սակայն գրեթէ անյաղթելի դժուարութեանց առջև կը գտնէի ինքզինքս. ֆրանսերէն բառ մը իսկ չգիտէի, ոչ ալ գիտակցութիւն ունէի եւրպ. երաժշտութեան, մինչդեռ երաժշտանոցի մրցումներուն մասնացող մը ահագին պատրաստութիւն ունենալու է երաժշտութեան և երգելու արուեստին մէջ…

Հարկ էր պատրաստուիլ. 2 տարի հարկ եղաւ անոր համար, մանաւանդ վերջին տարին պէտք զգացի մտնել Scola Cantorum կոչուած երաժշտ. մասնաւոր վարժարանը` նշանաւոր երգահան Վէնսան տ՛Էնտիի հսկողութեան տակ: Ասով չգոհացայ. պարզ նամակով մը դիմեցի անցեալ տարի հանգուցեալ աշխարհահռչակ երգչուհի տիկ. Բօլին Վիառտօի որը քննեց ձայնս, շատ հաւնեցաւ ու ձրի դաս տալու յանձնառութիւնն ունեցաւ և որ ո՛չ մի ջանք, ո՛չ մի բարոյական աջակցութիւն ինձ խնայեց, իր տան դուռները բաց էին ինձ համար ամէն ատեն. միշտ խրախուսեց զիս ու գուրգուրաց վրաս մօր մը խանդաղատանքով: 2 տարուան անդուլ աշխատութեան շնորհիւ յաջողեցայ մրցումներուն մասնակցիլ ու մտնել Գօնսէռվաթուառ իբր աշակերտ: Հոդ էր որ ստիպուեցայ պահ մը հեռու մնալ արևելեան երաժշտութեան աւերիչ տպաւորութիւններէն, որ ա՛յնքան սուղի նստած էր ինձ` եւրպ. երգելու արուեստին տեսակէտով, և անոր վերջնական կապանքներէն ազատիլ: Ասոր համար անհրաժեշտ էր եկեղեցին չերգել այլևս. թողունք որ դպրոցին կանոնագիրն ալ կ՛արգիլէր երգիլ աշակերտաց դպրոցէն դուրս երգելը:

Երաժշտանոց մուտքս այնպիսի լաւ տպաւորութիւն մը յառաջ բերած էր տեղւոյս հայ գաղութին վրայ, որ դիւրութիւն տուաւ ինձ նիւթական միջոցներ գտնել շատ հեշտութեամբ, նոյն իսկ շատերն իսկ մերժելով: Այսպէս Մանթաշեան, Էգնայեան (Scola Cantorum մտնելէս ի վեր) և Ներսէս Խան Ներսէսեան իրենց կարողութեան չափով ինձ օգնեցին այնչափ ազնուութեամբ` ուսանողական շրջանիս բովանդակ ընթացքին մէջ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 14868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ