Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դրամատիկ «սերիալ»՝ արտգործնախարարությունների մասնակցությամբ

Դրամատիկ «սերիալ»՝ արտգործնախարարությունների մասնակցությամբ
18.07.2024 | 15:14

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հայտարարությունից ավելի քան մեկ ժամ անց։

Եթե Ադրբեջանը մերժել է ՀՀ-ի առաջարկը, ապա դուք՝ ԱԳՆ-ով, դրանից կես րոպե անց պետք է տարածեիք այս հայտարարությունը, մի՞թե դժվար է երկու նախադասությամբ հաղորդագրություն տալ։ Լրիվ դրամատիկ սերիալի է նման այս պատմությունը, թե ով ում, երբ մերժեց։ Թեև, եթե հաշվի առնենք, որ Ալիևին մերժելը Փաշինյանի գործելաոճի մեջ բնավ չի մտնում, ապա ակնհայտ է դառնում, թե ով կարող էր մերժել հանդիպման առաջարկը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 6625

Մեկնաբանություններ