ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒկրաինան տուժելու է ցանկացած արդյունքի դեպքում

ՈՒկրաինան  տուժելու է ցանկացած արդյունքի դեպքում
08.06.2024 | 06:53

ՈՒկրաինայում ընթացող պատերազմը միշտ համարել եմ շատ տարօրինակ։ Շատ հարցեր են առաջանում, երբ մի թեթև հետևում ես։

Օրինակ` ինչու՞ Ռուսաստանը մտավ ընդամենը 120.000-ով, երբ ցանկացած մարդ հասկանում էր, որ այդքան զորքով չի ստացվելու։ Կամ ինչու՞ այդքան առաջ գնացին սկզբում, հետո նահանջեցին։

Հիմա մի պատասխան ունեմ, չնայած փաստերով հիմնավորված չի, ընդամենը տրամաբանական եզրակացություն է:

Ասենք, եթե ռուսները հենց սկզբում մոբիլիզացիա անեին ու միանգամից մի 700-800 հազար զինվորով մտնեին, կարող է ամբողջ Ուկրաինան արագ վերցնեին։

Իսկ ինչու՞ չարեցին։ Իմ մտածելով` դա ուղղակի հարցի լուծում չէր բերի։ Կստացվեր, որ Ռուսաստանը հաղթեց ընդամենը Ուկրաինային, ինչը շատերի համար կլիներ բնական բան։ Այնինչ, հիմա կռիվը դարձել է ոչ թե Ռուսաստան-Ուկրաինա, այլ՝ Ռուսաստան-Արևմուտք, ու այս դեպքում պարտվողը լինելու է կա՛մ հավաքական Արևմուտքը, կա՛մ Ռուսաստանը՝ իրեն աջակցողներով։ Դե, Ուկրաինան տուժած է ցանկացած արդյունքի դեպքում։

Փաստորեն, «ստավկեքի» բարձրացում է եղել, ու, իմ տեսնելով, դա Եվրոպայի դեմ է։ Էս կռվի վերջում կա՛մ Եվրոպան է քանդվելու, կա՛մ Ռուսաստանը։

Դե, Ռուսաստանի քանդման տարբերակի դեպքում Պուտինը վաղուց է զգուշացրել, թե ինչ կանի։ Իսկ Եվրոպայի թուլանալը ինչ-որ չափով պետք է նաև ԱՄՆ-ին, որովհետև շատ էին լոպազացել։

Մնում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքին սպասել։ Տեսնենք՝ ո՞ր Մայքը կդառնա նախագահ` Պե՞նսը, թե՞ Ջոնսոնը։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ