ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄՊՔՎ արևելյան բաժնի պետի տեղակալը («Անտեսանելի ճակատի մարտիկներ» շարքից)

ՄՊՔՎ արևելյան բաժնի պետի տեղակալը   («Անտեսանելի ճակատի  մարտիկներ» շարքից)
13.09.2023 | 09:57

Հիմք ունենալով հանրահայտ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը (ՎՉԿ, ՉԵԿԱ) իր նույնքան հանրահայտ Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկիով՝ խորհրդային երկրի անվտանգային կառույցը ժամանակի մարտահրավերների թելադրանքով կառուցվածքային բազմաթիվ փոփոխություններ է ունեցել։

Օրինակ, 1934 թվին երկրում գոյություն ուներ հետախուզական ինքնուրույն գործող չորս ծառայություն։

Դրանք էին՝ ՆԳԺԿ ԱԲ-ն (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի արտասահմանյան բաժին), Կարմիր բանակի հետախուզական վարչությունը, Կոմինտեռնի միջազգային կապերի բաժինը (անլեգալ ապարատ էր) և ՆԳԺԿ-ին կից առանձնակի նշանակության հատուկ խմբերը (СГОН при НКВД)։

1926 - 1928 թվականներին ՆԳԺԿ արտասահմանյան բաժնի ներսում գործող արևելյան բաժնի ղեկավար Յակով Քրիստափորիչ Պետերսի տեղակալը Խորեն Սամվելի Պետրոսյանն էր։

Ո՞վ էր այս հայը, ի՞նչ արմատներից էր սերում և, ի վերջո, ի՛նչ ճակատագրի արժանացավ։

Սակայն մինչ այս հարցերին պատասխանելն ասենք, որ ՆԳԺԿ ՄՊՔՎ արևելյան բաժինը, որ ստեղծվել էր բացառիկ նկատառումների թելադրանքով, Կովկասում, Թուրքեստանի, Բաշկիրիայի, Թաթարական և Ղրիմի Ինքնավար, Խիվայի ու Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություններում արևելյան լրտեսության ու արևելյան սպեցիֆիկ հակահեղափոխության ոլորտում միավորում էր չեկիստների գործունեությունը, յուրահատուկ էր ոչ միայն իր առջև դրված խնդրով, այլև կառույցի ղեկավարով, ով լենինյան գվարդիայի հեղափոխականներից էր, Ձերժինսկու մերձավոր զինակիցը:

Հետևաբար պրոֆեսիոնալ ի՜նչ հատկանիշներ պիտի ունենար անձը, որ լիներ նրա տեղակալը:

Խորեն Սամվելի Պետրոսյանը {Петросьян (Петросян) Хорен Самвелович} ծնվել է 1900 թվականին ռուսական կայսրության Բաքվի նահանգի Կուբա քաղաքում, ձկնորսի ընտանիքում։ Ծնողներին վաղ է կորցրել, երեխայի խնամքով զբաղվել է Բաքվում բնակվող մորեղբայրը, ով նույնպես վաղ է կնքել մահկանացուն (1913)։ Սովորել է քաղաքի ծխական, ապա

ռուս-հայկական դպրոցներում, բարձրագույն սկզբնական

(1911 - 1914), ապա և միջնակարգ տեխնիկական ուսումնարաններում (1914 - 1918)՝ տվյալ ժամանակի համար ստանալով բավականին հիմնավոր կրթություն։ Մինչև Կարմիր բանակի շարքերին անդամագրվելը, որտեղ ծառայությունը զուգակցել է բանակի կովկասյան հրահանգչական դպրոցում ուսումնառությամբ ու բարձրանալով ծառայողական աստիճանակարգերով, ինքնուրույն կյանքի օրվա հացը վաստակել է ստացած կրթաթոշակով, տնային ուսուցչությամբ (1917 – 1918):

1920 թվականի օգոստոսից արդեն պետանվտանգության համակարգում էր։ Եղել է 11-րդ բանակի հատուկ բաժնի քարտուղարը, Վրաստանի արտակարգ հանձնաժողովի

ՄՊՔՎ-ի (ОГПУ) արևելյան բաժնի երկրորդ բաժանմունքի լիազոր ներկայացուցիչը, ապա և պետը, նույն բաժնի երրորդ բաժանմունքի պետը (1923-1926), 1926 -1928-ին՝ ՄՊՔՎ արևելյան բաժնի պետի տեղակալը։ 1928-ից տեղափոխվել է անտառտնտեսության հարցերով զբաղվող տրեստ («Орглесдрев»), նշանակվել կառավարչի տեղակալ։

1931-ին հետևում են Խ.Պետրոսյանի նոր նշանակումները՝ ՈՒզբեկական ԽՍՀ ՊՔՎ-ի (մինչև 1933-ի ապրիլը), ապա Թուրքմենական ԽՍՀ ՊՔՎ-ի նախագահ (մինչև 1934-ի մայիսը), որից հետո հաջորդաբար նրան են վստահվում Չիտայի մարզի ՆԳԺԿ {Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ (10․09․1934-19․12․1934)} վարչության, Չիտայի հատուկ սեկտորի ՆԳԺԿ-ի (19․12․1934-10․09․1937), Անդրբայկալյան զինվորական օկրուգի պետանվտանգության գլխավոր վարչության հատուկ բաժնի (ГУГБ ОО) պետի, Արևելասիբիրյան երկրամասի ՆԳԺԿ վարչության պետի տեղակալի պաշտոնները (08.08.1936 -10.09.1937)։

1937 թվականին ձերբակալվել է աջտրոցկիստական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով, երեք տարի անց ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ դատապարտվել գնդակահարության։

Խ․ Պետրոսյանին բավականին հագեցած կյանքի այլ մանրամասներ հայտնի չեն բացի նրանից, որ ունեցել է պետանվտանգության ծառայության կապիտանի կոչում (1935), պարգևատրված է եղել պետանվտանգության կառույցի պատվավոր աշխատակցի կրծքանշանով (1927), ՈՒզբեկական ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշանով (1932)։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի

ՖԲ էջից

Դիտվել է՝ 3249

Մեկնաբանություններ