Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տաղանդավոր անհատներ և տեղական խորին հետամնացություն

Տաղանդավոր անհատներ և տեղական խորին հետամնացություն
17.07.2024 | 14:49

Պատմահայր Խորենացուն հար և նման բազմաթիվ հղումներ անելիս և նրա տեսանկյունը մեր ով լինելու մասին վկայակոչելիս՝ շատ կարևոր է հաշվի առնել, թե ինչ մարդ է եղել ինքը՝ պատմահայրը։

Սկզբնական շրջանում մեր կողմից հիմնականում ասորական կողմնորոշում ունեցող մշակութային զարթոնքը իր առաջին քայլերն անելուց հետո տեսնելով, որ հունական կողմնորոշումն ավելի արգասավոր կարող է լինել, ուսուցման նպատակներով այդ ժամանակ հունական կուլտուրայի կենտոն համարվող Ալեքսանդրիա քաղաքն է ուղարկում տաղանդավոր երիտասարդների, այդ թվում՝ Մովսես Խորենացուն։

Մի 5-6 տարի ուսում առնելուց հետո մյուսների հետ միասին նա վերադառնում է Հայաստան և բախվում անուսում ու պահպանողական հետամնացության պատին, որտեղ իր ձեռք բերած գիտելիքները ընդունվում են թշնամությամբ, իսկ ինքը ենթարկվում է արհամարհանքի ու հալածանքների։

Եվ այդպես ամբողջ կյանքում, մինչև որ, օր ծերության, իշխան Սահակ Բագրատունու առաջադրանքով նա գրում է իր «Հայոց Պատմությունը»։

Այս ամենը խորհել է տալիս մի շատ կարևոր երևույթի մասին, որը մինչև այսօր կա մեր մեջ, այն է՝ դրսերում նոր և առաջադեմ գաղափարներով հարստացած տաղանդավոր անհատների բախումը տեղական խորին հետամնացության հետ։

Այն թյուր կարծիքը, թե մենք առաջադեմ ենք, պարզապես չի համապատասխանում իրականությանը, և այդ կապակցությամբ արժե հիշել Խաչատուր Աբովյանին, Կոմիտասին և շատ ու շատ ուրիշների, որոնց մի մասն էլ Հայաստանից հեռանալով են դարձել նշանավոր մարդիկ։

Այս ամենի պատճառը մեր թուլության հետևանքով մեր իսկ թյուր պատկերացումներն են ինքնուրույնության և անկախության մասին։

Անկախությունը մրցակցային պայքարում ուրիշին հաղթելն է, ոչ թե մեկուսացված նստելն ու իր թուլության անունը խաղաղասեր դնելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4158

Մեկնաբանություններ