ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ազգային ու հավաքական բանականությունը՝ խայտառակության անդունդից դուրս գալու կռվան

Ազգային ու հավաքական բանականությունը՝ խայտառակության անդունդից դուրս գալու կռվան
12.11.2023 | 12:09

Վերջին օրերին լրատվական ալիքները և սոցցանցերը շատ են հեղեղված հայրենասիրական՝ երիտասարդական ակտիվ կազմակերպությունների բողոքներով։

Ինչ խոսք, առաջին հայացքից սա նորմալ է թվում։ Առաջադեմ երիտասարդները փորձում են ապացուցել իրենց հայրենասիրությունը ու նվիրվածությունը, բայց չար մարդիկ չեն գնահատում, թերագնահատում են այդ ջանքերը։

Նրանք մոբիլիզացվել են, ինժեներական աշխատանքներ են անում, մարզվում են, կրակում են հրաձգարաններում, իսկ հասարակությունը չի հավատում։

Այդպե՞ս չէ։

Հիմա այս երևույթին նայենք մեր դաժան իրականության աչքերով, խորքային շերտերով, որպեսզի հասկանանք, թե ինչ կատարվում իրականում։

Լավ է, իհարկե, որ առաջադեմ երիտասարդությունն այդքան ակտիվ է, բայց, շատ մեղմ ասած, ուղեղի մեջ չի տեղավորվում, որ այդ ուժը բացարձակապես չի բողոքում պիղծ ռեժիմի դեմ, որը հերթով հանձնում է այն, ինչ անհնար է հանձնել։ 3 տարի Հայաստանն անընդմեջ կորուստներ է կրում։ Հայաստանը բռնազավթած պիղծ ռեժիմը հանձնում է ամեն ինչ մեր հայրենիքից, բայց, արի ու տես, որ «առաջադեմ» երիտասարդությունը դա չի նկատում։

Այսօր նրանք նման են նավաստիների, որոնք դույլը ձեռքին փորձում են դատարկել նավը ջրից, բայց կույրի նման չեն տեսնում նավապետին, որը լայնացնում է նավի ճեղքը։

Այստեղ ու այնտեղ կրթված ու մասնագիտական փորձառություն ունեցող տղաներ ու աղջիկներ են, բայց որևէ կերպ չեն տեսնում ներքին թշնամուն, որը Հայաստանի սահմանակից շրջանները, Արցախն ամբողջապես հանձնելուց հետո հիմա էլ 8 գյուղերն է տալիս։

Դավաճան ու անադեկվատ «գեներալիտետի» օրինակով հասկացանք, որ Հայաստանը բացառություն է համաշխարհային պատմության մեջ, երբ բարձրաստիճան զինվորականները չեն խառնվում օտար գործակալական ուժերի կողմից երկիր կործանելը կանխելու գործին։ Բա լավ, ամենաակտիվ սերունդն էլ ամորձատվա՞ծ է, որ համառորեն չի ընդվզում երկրի կործանման դեմ՝ չնայած փաստերի հեղեղին։

Ցավոք, այդպես է դուրս գալիս։

Դուք չե՞ք նկատել, թե ինչպիսի անհանդուրժողականությամբ են հանդես գալիս այս նոր «հայրենասերները»։ Նետվում են բոլորի վրա, հայհոյում են՝ արհամարհելով ամեն տեսակ ազգային ու ավանդական կարմիր գծեր։

Չի՞ հիշեցնում սա ձեզ ուկրաինական ռադիկալ լեգիոնները։

Ցավոք, դա այդպես է։ Մի անտեսանելի ձեռք կառավարում է երիտասարդությանը, ինչպես՝ Ուկրաինայում։ Մեր դեպքում, երբ «բաց» հասարակություն է ատոմացված ու ավանդական համայնքային կապերից առանձնացված, դա պարզ խնդիր է։

Նպատակն էլ նույնն է՝ դուրս հանել տարածաշրջանից հյուսիսային տերությանը և Իրանին։ Մեր դեպքում՝ ստեղծել թուրանական միջանցք, որ թուլացած Ռուսաստանը և Իրանն այլևս չկարողանան ազդել տարածաշրջանային գործերի վրա։

Պարզ ու հասարակ։

Անշուշտ, եվրոպական արհեստածին ֆաշիզմը չի անցնելու մեր երկրում, որովհետև այստեղ չկա որևէ նախադրյալ այդ արհեստական երևույթի համար, բայց այս ապակառուցողական գործընթացը ահռելի վնասներ է հասցնելու։

Մենք պատմության մեջ ունենալու ենք մի սև խոռոչ, որ մեր ապագա պատմաբաններին առավելապես վանելու է իրենից։ Բացատրություն չեն կարողանալու տալ, չեն կարողանալու ապագա մանուկների բացատրել, թե ինչ կատարվեց 2018-202x թվականներին։

Իսկ մենք ի՞նչ ենք անելու։ Ձեռքներս քշտելու ենք և զուտ ազգային ու հավաքական բանականություն ենք մշակելու, որ դուրս գանք այս խայտառակության անդունդից, երբ ամենաակտիվ սերունդը մանիպուլացվում ու այլասերվում է օտար ուժերի կողմից։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ