Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ի՞նչ է…

Ի՞նչ է…
30.10.2023 | 09:07

-Ի՞նչ է գեոպոլիտիկան:

-Գազի ու նավթի խողովակների երկարության ու թողունակության մասին գիտություն է:

-Ի՞նչ է պառլամենտը:

-Վայր է, որտեղ հավաքվում են կորպորատիվ և կուսակցական շահերը սպասարկելու համար:

-Ի՞նչ է ժուռնալիստիկան:

-Զբաղմունք է, որի ներկայացուցիչների գլխավոր նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ 18 թվի հեղափոխությունը իրականացվել է ժողովրդի միջոցով, և որ երկիրը տարիներ շարունակ չի թալանվել :

-Ի՞նչ է սահմանադրությունը:

-Բրոշյուր է, որի վրա գրված են ինչ-որ նորմեր

«ընտրելու և քվեարկելու իրավունքների մասին»:

Հայաստանում ընտրելու իրավունքը մերժված է: Քվեարկելու իրավունքով օժտված է ընտրելու մերժված իրավունքով օժտված ցանկացած ոք:

-Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը:

-Սամոդուռ մանյակ, ով եղել է ԱԱԾ վերահսկողության տակ, բայց մարդկանց համոզել է, որ ընդդիմադիր գործիչ է:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3553

Մեկնաբանություններ