Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բռնության կոչ

Բռնության կոչ
05.10.2023 | 09:50

Վաղոյի համար շատ եմ անհանգստանում: Էս իրավիճակը շատ ծանր է տանում, ու վախենում եմ փորձանք բերի գլխին: Քանի օր է՝ կորել էր, ու երբ տեսա՝ միանգամից վրա տվեցի.

- ՈՒ՞ր էիր, այ մարդ, քեզ չեմ ասե՞լ տնից դուրս մի արի, չորս կողմը շառ ու փորձանք ա:

- Դրանցից պրծում չկա, նորից բռնեցին:

- Ո՞նց թե բռնեցին, որտե՞ղ բռնեցին:

- Եկեղեցում. գնացել էի աղոթելու, որ քո ասածի պես շառ ու փորձանքը վերանա, ու հենց էնտեղ էլ բռնեցին:

- Ա՜յ քեզ բան: Ի՞նչ էիր աղոթում:

- Աստծուց խնդրում էի, որ հողատուի ականջները պոկի ու կոխի աչքերը: Ընդ որում շատ խնդրեցի, որ աջ ականջը կոխի ձախ աչքը, ձախ ականջն էլ՝ աջ:

- Ինչի՞ էիր էդպիսի թարսուշիտակ բաներ խնդրում:

- ՈՒզում էի, որ դրա գործերը թարսվեն: Ախր եթե դրա գործերը թարսվեն՝ կարող ա մենք փրկվենք:

- ՈՒ դրա համար բռնեցի՞ն:

- Չէ՛, հետո Աստծուց խնդրեցի, որ դրա թևերն էլ պոկի:

- Բա է՞դ ինչի խնդրեցիր:

- Հասկանու՞մ ես, ես ուզում եմ թքեմ դրա էրեսին: Բայց թքելու համար պիտի երկու հոգի թևերը բռնեն, որ նոր թքես: Հիշու՞մ ես՝ դրա մի թայը որ ուզում ա մեկի վրա թքի, թևերը բռնել ա տալիս ու նոր թքում ա: Բա ես որտեղի՞ց երկու հոգի ճարեմ: Էլ չեմ ասում, որ դրա թևերը բռնողներն էլ կարող ա ուզեն թքեն դրա էրեսին, ուրեմն թև բռնողներն էլ պիտի հետները երկու հոգի ունենան:

- Վաղո, գլուխս ֆռաց, ինչե՞ր ես դուրս տալիս, վերջը ինչի՞ համար բռնեցին:

- Ասեցին, որ բռնության կոչ եմ անում:

- Ոնց թե: Բա չասի՞ր, որ Աստծուն ես դիմում:

- Ասեցի, բայց ասին, որ դա ծանրացնող հանգամանք ա:

- Էդ ո՞նց:

- Ասին, որ ես բռնության կոչով դիմել եմ ավելի մեծ հնարավորությունների տեր անձնավորության, քան սովորական ՀՀ քաղաքացիներն են:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ