Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կարճ՝ հիմնականի մասին

Կարճ՝ հիմնականի մասին
22.09.2023 | 10:40

Երբ Ռուսաստանը Ղրիմը կվերադարձնի ՈՒկրաինային, միայն դրանից հետո Ղարաբաղը կդառնա Ադրբեջանի մաս:

Ռուսաստանն ունի դարից երկար ձգվող նպատակ:

Սև ծովը դարձնել ներքին, ռուսական ծով:

Դա դեռևս Նիկոլայի 2-ի երազանքն էր, որ չհաջողվեց իրականացնել:

Իսկ Սև ծովը ներքին, ռուսական ծով դարձնելու հիմնասյուները երկուսն են` Ղրիմը և Կովկասի նկատմամբ լիակատար վերահսկողությունը:

Ներկա իրավիճակում, Ռուսաստանը խաղարկելու է, ավելի ճիշտ, արդեն խաղարկում է 1805 թ.

մայիսի 14 -ի Քյուրուկ չայի պայմանագիրը:

Եթե Հայաստանը չմերժեր և մասնակցեր Իրանի ՊՆ նախարարի և ՌԴ ՊՆ նախարար Շոյգույի հանդիպմանը Թեհրանում, կտեսներ, որ ոչ մի ռուս -թուրքական պայմանավորվածություն, առավել ևս հակահայկական

դաշինք չկա և չի էլ կարող լինել:

Ղարաբաղը գնում է ղրիմացման, այս ձևակերպումը արդեն մոռացել եմ, թե որ թվից եմ կրկնում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ