Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Առաջիկա օրերին քաղաքական, տարածաշրջանային և ռազմական շրջադարձերը չեն բացառվում

Առաջիկա օրերին քաղաքական, տարածաշրջանային և ռազմական շրջադարձերը չեն բացառվում
11.09.2023 | 16:12

էրդողանը փաստացի պատասխան է պահանջելու իր կամակատարից, Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ։ Այս մասին նա արդեն հայտարարել է G20 գագաթնաժողովից հետո։

Դատելով այս հայտարարությունից, Ադրբեջանի կողմից իրենց իսկ առաջարկած Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի հրաժարումից և ԵՄ-ի դժգոհությունից, ակնհայտ է` Արևմուտքը խիստ մտահոգված է, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան չսրվեց և նախագահի ընտրությունը կայացավ։

Ի՞ նչ է սա նշանակում.

Մեր տեսանկյունից նշանակում է, որ Արցախը ճիշտ ճանապարհին է։

Թուրք-ադրբեջանական տանդեմի և աջակիցների տեսանկյունից` ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես որ պլանավորված էր, քանի որ իրենց կամակատարն այլևս անզոր է և անպիտան։

Առաջիկա օրերին քաղաքական, տարածաշրջանային և ռազմական շրջադարձերը չեն բացառվում։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ