Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հայաստանը նախընտրում է հայերից կազմված «սև ցուցակ» ունենալ և ցուցակում ընդգրկվածների համար Հայրենիքի դուռը փակել

Հայաստանը նախընտրում է հայերից կազմված «սև ցուցակ» ունենալ և ցուցակում ընդգրկվածների համար Հայրենիքի դուռը փակել
15.08.2023 | 10:18

Ամեն օր բազմաթիվ մարդիկ այցելում են Արծվաշեն: Այդ ուղղությունն ադրբեջանական տուրիստական գործակալություններում պահանջարկ է վայելում:

Արծվաշեն այցելում են թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ պետությունների քաղաքացիները: Վերջիններս Արծվաշենի տեսարժան վայրերից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում:

Այս իմաստով, ՀՀ արտաքին գործերի նախարարություն-ը լուրջ անելիք ունի: Դժվար չէ հետևել հրապարակումներին, նույնականացնել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ապօրինի կերպով հատել են ՀՀ պետական սահմանն ու հայտնվել ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենում: Վերջիններս պարտավոր են հայտնվել ՀՀ ԱԳՆ «սև ցուցակում», դրանից բխող քրեաիրավական բոլոր հետևանքներով:

Հայրենիքը միայն զենքով չեն հետ բերում: Հայրենիքն ազատագրում են նաև իրավական գործիքակազմով: Չնայած, ում և ինչ եմ ասում: Հայաստանը նախընտրում է հայերից կազմված «սև ցուցակ» ունենալ և ցուցակում ընդգրկվածների համար Հայրենիքի դուռը փակել:

Նկարում Արծվաշենն է: Նկարը հրապարակված է մի քանի ժամ առաջ: Հերթական տուրիստական խումբն Արծվաշենն է վայելում, փոխարենը՝ ՀՀ ԱԳՆ աշխատակիցները ՀՀ հարկատուների դրամական միջոցներն են վայելում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5333

Մեկնաբանություններ