ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՈՒրախ եմ, որ ինչ-որ գերտերության ղեկավար, իր ասելով, պայքար է մղում Արցախի փրկության համար, սակայն, երբ վերհիշում եմ, որ…

ՈՒրախ եմ, որ ինչ-որ գերտերության ղեկավար, իր ասելով, պայքար է մղում Արցախի փրկության համար, սակայն, երբ վերհիշում եմ, որ…
05.07.2023 | 08:34

Մի տարի առաջ, շատ պատահաբար Le Monde-ում մի վերնագիր ընկավ աչքովս, բառացի թարգմանած՝ «Ֆրասիայի Մշակույթի նախարարը զայրացած լքել է Ելիսեյան պալատը»։

Չալարեցի, լիդն էլ կարդացի՝ Ելիսեյան պալատում նախագահի տիկնոջ՝ Բրիջիդ Մակրոնի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում Ճարտարապետության և ժառանգության ազգային հանձնաժողվի անդամները քննարկվել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանն առնչվող հարցերը, Մշակույթի նախարար Ռոզելին Բաչելոտը զայրացած լքել է Ելիսեյան պալատը։

Հետո, բնականաբար, դրեցի ամբողջ հոդվածը կարդացի:

Դու մի ասա՝ էս չինովնիկները գնացել են Ելիսեյան պալատ, հրդեհից հետո տաճարի վերականգնման մի քանի ճարտարապետական նախագծեր քննարկելու, բայց պարզվել է, որ Ֆրանսիայի առաջին տիկինն էլ իր կողմից ֆավորիտ մի նախագիծ ունի, որը հանել, փռել է էդ մարդկանց առաջ ու նաև ավելացրել՝ որ սա, իր կարծիքով, կուլմինացիոն տարբերակ կարող է դիտվել։ ՈՒրեմն, ըստ Բրիջիդ Մակրոնի առաջարկած ֆավորիտ կուլմինացիոն նախագծի, տաճարի՝ ամբողջովին այրված սրածայր գմբեթի փոխարեն, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, ոսկեզօծ ֆալոս պետք է տեղադրվի՝ իր հարակից ատրիբուտներով։

Ի միջի այլոց, նույն օրը պարզեցի, որ ֆրանսիական մամուլը հեղեղված էր այս մասին լուրերով և, նույնիսկ, իլյուստրացիաներ կային, որոնք, հասկանալի պատճառներով, չեմ տեղադրի պատիս։

Ցանկացողները կարող են ինքնուրույն փնտրել գուգլի որոնողականում՝ լի՜քը նյութեր կգտնեն։

Տաճարի վերականգնողական աշխատանքներն այս պահին, դեռևս, ավարտված չեն, անհասկանալի պատճառներով:

Հավանաբար, տիկին Մակրոնը չի զիջում իր ֆավորիտ նախագիծը և տաճարի վերականգնումը մնացել է օդից կախված:

Բայց, դե, իմ դարդը Փարիզի Աստվածամոր տաճարը չէ, չնայած որ գոթական ճարտարապետական արվեստի հանճարեղ նմուշ է։

Հիմա այս մակրոններից մեկը՝ հայտարարել է, թե ինքը բանակցային սեղանի շուրջ ֆալ...օյ կներեք, դոշ է տալիս՝ Արցախի փրկության համար։

Թե ինչի՞ համար է Մակրոնն այսպիսի հայտարարութուն անում, մի ղեկավար, ում երկրում էներգետիկ ճգնաժամը իշխանության փլուզման լուրջ նախադրյալներ է ստեղծել, ես չգիտեմ։

Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ ինչ-որ գերտերության ղեկավար, իր ասելով, պայքար է մղում Արցախի փրկության համար, սակայն, երբ վերհիշում եմ, որ այդ ղեկավարն իր պետության Մայր տաճարի վրա ոսկեզօծ ֆալոս վեր խոյացնողներից մեկն է, մեղմ ասած, տարակուսանքների մեջ եմ ընկնում…

Աստված բարին կատարի:

Նու Արդ (Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ)

Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ