Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՈՒ ինձ` «մասնագետ է» ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին

ՈՒ ինձ`  «մասնագետ է»  ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին
04.04.2023 | 21:52

Քանի որ թե՛ Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե՛ Քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:

1. Իրեն հարգող մարդը, անկախ մասնագիտական որակներից, չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել:

2. Իրեն որպես իրավաբան դիտարկող անձը պարտավոր էր պարզապես մինչև սեփական ելույթը դատապարտեր այդ դահլիճում Էդգար Ղազարյանի հանդեպ նիկոլական ճիճունուրի գարշահոտ խլվրտոցը:

3. Իրեն ՄԻՊ-ի պաշտոնում տեսնող անձը կորցրեց առաջին իսկ հնարավորությունը պաշտպանել Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները:

4. Իրավաբան չեմ, բայց հստակ հասկանում եմ, թե որտեղ են մեզ որպես հասարակությանը ֆռացնում ուղիղ եթերում: Օրինակ, երբ սույն տիկինը խոսում էր Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող միջազգային զեկույցներից, այդ ամբողջ աղաղակող փաստերից ընդգծեց և «մեկնեց» «մամուլի բևեռվածությանը» վերաբերող երկրորդական հատվածը:

5. Կրկնեմ, որ գլխավոր դատախազի տեղակալ աշխատող անձը ուղիղ պատասխանատու է և մեղավոր Հայաստանում տեղի ունեցող իրավաբանական բեսպրեդելի, մարդկանց նկատմամբ անբարոյականության շեմը վաղուց հատած ճնշումների ու անարդարությունների և այլ հանցանքների համար:

ՈՒ ինձ` «մասնագետ է» ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին:

Նյուրնբերգը վկա:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 2989

Մեկնաբանություններ