ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Փրկիչների» նոր էսկադրիլիան կամ «հերոսներ» որոնելիս. Դավիթ Կարապետյան

«Փրկիչների» նոր էսկադրիլիան կամ «հերոսներ» որոնելիս. Դավիթ Կարապետյան
05.09.2022 | 07:32

Ինչպես գիտենք ու «տեսնում ենք», որոշ կառկառուն դեմքեր ամենօրյա ռեժիմով «փրկում» են Հայաստանն ու Արցախը:
Փրկում են Արցախը՝ Օպերայի բակում, հանրապետության հրապարակում:


Փրկում են ֆեյսբուքյան խրոխտ ստատուսով, սրտաճմլիկ տեքստերով, քնած ժողովրդին ուշքի ու խելքի բերելու կոչերով, թմբիրից հանելով, Միրո ման գալով, Լաո արթնացնելով:
Բայց արիուտես՝ «անշնորհակալ» ազգը ականջալուր չէ «փրկիչներին» ու չի ուզում փրկվել:
Ժողովուրդը գիտի, որ վերջապես փրկվել են հենց այդ «փրկիչներից», որոնք կրկին են ուզում գալ, որպեսզի «փրկեն», բայց իրականում՝ իրենք փրկվեն:


Ժողովուրդը գիտի նաև այն, թե իրականում ո՞վ է ումից ինչ փրկում:
Միաժամանակ, ժողովուրդը տառապում է «հելսինկյան սինդրոմով», ապրում՝ «յոլա գնալու» բարդույթով, «Моя хата с краю» սկզբունքով:
Դեռ երկու օր առաջ, «Ճտերն աշնանն են հաշվում» օպերացիայի շրջանակում, ընդդիմադիր «մեսիաները» պետք է փրկեին մեզ հերթական անգամ, սակայն՝ ապարդյուն:
Մինչ այդ «փրկման առաքելություն» ստանձնած ու իշխանությունների հրաժարականը պահանջած նոր «սիմվոլ-էտալոնի» հույսով էինք, ավաղ՝ շարժումը մարեց, փրկելը չստացվեց:
Ձգձգվում ու հետաձգվում է օրհասական ու վտանգված մեր հայրենիքի ու ժողովրդի փրկումը:
Սակայն պակաս չունի հայրենիքս փրկիչների,
Ինչքան ասես, այդքան ունի, թող ոչ մեկը չկասկածի,
Արքով-շարքով պատրաստ մարտի,
Մեկը մյուսից՝ ուժեղ, արի...
Ինչևէ, սպասենք, թող շոգերն անցնեն, հետո ազգը կփրկեն:
Ազգն ասել է, որ համբերատար կդիմանա մինչ հովերն ընկնելը:
Թե չէ ո՞վ է տեսել որ +40 աստիճան շոգին ազգ ու հայրենիք փրկեն:
Այսպիսով՝ սեպտեմբերյան զով օրերին «դեսանտ հյուսիսից» և «говорит и показывает Москва» օպերատիվ-հետախուզական օպերացիաների շրջանակներում՝ հայրենիքը փրկելու համար Մոսկվայից Երևան է ժամանելու նոր խարիզմատիկ «փրկիչ-հերոսը»:
Նա վերադառնում է երրորդ թե չորրորդ անգամ՝ հայտարարելով քաղաքականություն վերադառնալու «իր» որոշման մասին:


Որոշ հայ կանանց անթաքույց համակրանքը միանշանակ կօգնի նրա վերադարձին:
Իսկ թե արդյո՞ք էլ ուրիշ հերոսի անուն չգիտեն, կասեմ՝ գիտեն:
Հատկապես Արցախը «հերոսներով փրկելու» մի ճկուն ու հեռատես ձև էլ կա:
Երբ գործարար-մեցենատ, պատվարժան հասարակական գործիչը, որպես «ֆենոմեն» և «истинный патриот», «իր» կամարտահայտությամբ որոշում է, որ պահը հասունացել է, ու ժամանակն է ամեն ինչ թողնել, գնալ Արցախ՝ ամեն ինչ այնտեղ զրոյից սկսել:
Վերջինս իր ուղերձով հայտարարել է, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվում է Արցախ և նախաձեռնում Արցախի անվտանգության և զարգացման համահայկական ճակատի ստեղծումը։


Այն, որ նա պերսոնա գրատա է (ցանկալի, վստահելի անձնավորություն) թե՛ ՌԴ իշխանությունների, թե՛ ՀՀ-ի, և թե՛ Արցախի ժողովրդի համար, դա փաստ է:
Հավանական է նրա՝ հետագայում Արցախի նախագահի պաշտոնին առաջադրումը, որպես ժողովրդի ցանկություն և պահանջ, ինչու չէ՝ նաև որպես ինքնաառաջարկ:
Դե, իսկ հետո, ստանդարտ ու կիրառված ձևերով, Արցախից՝ Հայաստան:
Մանավանդ որ, վերջինս անթաքույց ու անկաշկանդ հայտարարում էր Հայաստանը Թաթարստանի կարգավիճակին արժանացնելու մասին:
Իսկ քաղաքացիությունից հրաժարվելն ունի իր այլ «առավելությունները»:
Նախ՝ հնարավոր է խուսափել ՌԴ քաղաքացիների նկատմամբ կիրառվող սանկցիաներից, և հետո, երկքաղաքացին, ըստ ՀՀ սահմանադրության, իրավունք չունի մասնակցելու նախագահական ընտրություններին:


Ինչևէ, ամեն դեպքում, անկախ որոշ գնահատականներից, ասեկոսեներից, բամբասանքներից, տարակարծություններից, այս քայլը հարգանքի արժանի է, միանշանակ ողջունելի է, ոգևորիչ և հուսադրող, ինչ-որ տեղ՝ նաև պարտավորեցնող:
«Տարոսը»՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Բակո Սահակյանին և մի շարք արցախցի գեներալներին ու գնդապետներին:
Սպասենք հետագա զարգացումներին:

Դիտվել է՝ 8432

Մեկնաբանություններ