Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է վրաչապետի թեկնածու առաջադրել այն գործչին, ում կսատարի վերջին ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը։
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է առավելագույն ձայներ։ Քվեաթերթիկների ավելի քան 12 տոկոսի հաշվարկից հետո այս դաշինքը ստացել է շուրջ 57տոկոս քվե։
Այս ընտրությունները բավականին մեծ նշանակություն ունեն, քանի որ արդեն մյուս տարի՝ նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանը և վարչապետն էապես ավելի մեծ լիազորություններ են ստանալու, քան նախագահը։
Ռուս-իրանական հարաբերությունների ներկա փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների մասով։